բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Ջրաշուշան (լատին․՝Nymphaea), հարսնամատ, ջրային վարդ, սպիտակ կոկոռ, նիմֆեա, հարսնամատազգիների (ջրաշուշանազգիներ) ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր ջրային խոտաբույսերիցեղ։ Հայտնի է 50 տեսակ[1]։
Մանրամասն տեղեկատվություն ՞Ջրաշուշան, Գիտական դասակարգում ...
Ջրաշուշան մաքրասպիտակ կամ ձյունասպիտակ (N. candida)։
Հանդիպում է Լոռու (Գետավան գ.) և Շիրակի մարզերի նախալեռնային գոտու քաղցրահամ ջրերում, լճերում (Տզրուկի, ժանգոտ, Պարզ և այլն), դանդաղահոս գետերի գետախորշերում։ Հայկական ֆլորայի ամենագեղատեսիլ բույսն է. գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Կոճղարմատը հզոր է։ Տերևները խոշոր են, կաշեկերպ, կլորավուն կամ սրտաձև, երկարակոթուն, ազատ լողում են ջրի մակերեսին։ Ծաղիկները երկսեռ են, խոշոր, մեկական՝ երկար ծաղկակոթուններով, սպիտակ, բուրավետ. բացվում են ցերեկը, իսկ արևը մայր մտնելուց հետո փակվումև ընկղմվում շրի մեջ։ Ծաղկում է մայիսի վերջերից մինչև ուշ աշուն։ Պտուղը կանաչ է, բազմասերմ, հատապտղանման։
Բազմացում
Պտուղը հասունանալիս ընկնում է ջրի հատակը, փտում, սերմերը դուրս են գալիս ջրի մակերես և տարածվում ջրային թռչունների միջոցով։ Բազմանում է նաև վեգետատիվ ճանապարհով՝ սողացող կոճղարմատով։ Ջրաշուշան կլիմայավարժեցվել է Երևանի բուսաբանական այգու արհեստ, ջրամբարներում, որտեղ լավ աճում է, ծաղկում ու պտղակալում։
Ծաղիկները պարունակում են ալկալոիդներ, եթերայուղեր, կոճղարմատները՝ աղաղանյութեր, օսլա։ Օսլայով հարուստ են նաև սերմերը (47%), որոնք (բոված) կարելի է օգտագործել սուրճի փոխարեն։ Մատղաշ կոճղարմատներն ուտելի են։
«Species in Nymphaea». The Plant List (2010). Version 1. Published on the Internet; http://www.theplantlist.org/ (անգլերեն). Royal Botanic Gardens, Kew and Missouri Botanical Garden. 2010. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28–ին-ին.{{cite web}}: External link in |work= (օգնություն)
Wiersema J. H.Reproductive biology of Nymphaea (Nymphaeaceae)// Ann. Missouri Bot. Gard: ежегодник.— 1988.— №75.— P.795—804.
John H. Wiersema: Nymphaea: Nymphaea - Online, In: Flora of North America Editorial Committee (Hrsg.)։ Flora of North America North of Mexico, Volume 3 - Magnoliidae and Hamamelidae, Oxford University Press, New York und Oxford, 1997. ISBN 0-19-511246-6. (Abschnitt Beschreibung und Verbreitung)
Dezhi Fu, John H. Wiersema & Donald Padgett: Nymphaeaceae: Nymphaea, S. 116 - Online., In: Wu Zhengyi, Peter H. Raven & Deyuan Hong (Hrsg.)։ Flora of China, Volume 6 - Caryophyllaceae through Lardizabalaceae, Science Press und Missouri Botanical Garden Press, Beijing und St. Louis, 2001. ISBN 1-930723-05-9. (Abschnitt Beschreibung und Verbreitung)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։