![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/96/Merlin_Lotus_Birth_2006.jpg/640px-Merlin_Lotus_Birth_2006.jpg&w=640&q=50)
Ջրային ծնունդ
From Wikipedia, the free encyclopedia
Ջրային ծնունդ, ծննդաբերություն է, որը տեղի է ունենում ջրում, սովորաբար ծննդաբերության ավազանում։ Մանկաբարձների և գինեկոլոգների ամերիկյան քոլեջը խորհուրդ չի տալիս ծննդաբերել ջրում, քանի որ դրա անվտանգությունը որոշված չէ[1]։ Կողմնակիցները կարծում են, որ ջրում ծննդաբերությունը հանգեցնում է ավելի հանգիստ, ավելի քիչ ցավոտ փորձառության, որը օգնում է մանկաբարձի կողմից ղեկավարվումը[2]։ Քննադատները պնդում են, որ ջրում ծննդաբերության անվտանգությունը գիտականորեն ապացուցված չէ, և որ նորածնային անբարենպաստ հետևանքների լայն շրջանակ փաստագրված է[3], ներառյալ մոր կամ երեխայի վարակների ավելացումը և նորածնի խեղդվելու հավանականությունը։ Ծննդաբերության առաջին փուլերում ջրի մեջ ընկղմման մասին 2018 թվականի Կոքրեյնի ակնարկը ցույց է տվել ավելի քիչ էպիդուրալների և քիչ անբարենպաստ հետևանքների, բայց ջրում ծննդաբերության վերաբերյալ անբավարար տեղեկատվություն[4]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/96/Merlin_Lotus_Birth_2006.jpg/640px-Merlin_Lotus_Birth_2006.jpg)