Ջրային բիոմներ, սրանք զբաղեցնում են Երկրի մակերեսի մոտ 75%-ը, որոշվում են ըստ իրենց աղիության ու ֆիզիկական այլ գործոնների։

Տարբերում են ջրային բիոմների 2 տիպ՝ քաղցրահամ ջրային բիոմներ (Օրինակ՝ լճեր, լեռնային հոսանքներ ու գետեր, ջրաճահճային տարածքներ), որտեղ բնորոշ է 1%-ից էլ պակաս աղի կոնցենտրացիա և ծովային բիոմներ (Օրինակ՝ օվկիանոսներ, մակընթացության գոտիներ, կորալյան խութեր ու գետաբերաններ), որտեղ աղի կոնցենտրացիան մեծ մասամբ 3% է կազմում։

Thumb
Լուցերն լիճ

Քաղցրահամ ջրային բիոմներ

Thumb
Փաուել լիճ

Քաղցրահամ ջրային բիոմները կազմում են Երկրի մակերեսի 1%-ից պակասը և ջրային պաշարների ընդամենը 0.01%ը։ Սակայն նրանք բնակության վայր են կենսաբազմազանության մեծ բաժնի՝ նկարագրված բոլոր տեսակների շուրջ 6%-ի համար։ Բացի դրանից, մենք կախում ունենք քաղցրահամ ջրային բիոմներից խմելու ջրի, գյուղատնտեսական հողատարածությունների ոռոգման, առողջապահության ու տնտեսության համար։

Լճեր և ջրամբարներ

Thumb
Հյուսիսային Ամերիկայի Մեծ լճեր
Thumb
Լիճ Ֆրանսիայում

Կանգնած ջրային զանգվածները ներառում են մի քանի քառակուսի մետր կազմող փոքր ջրամբարներից մինչև մեծ լճերը, ինչպիսին Հյուսիսային Ամերիկայի Մեծ լճերն են, որոնք հազարավոր քառակուսի կիլոմետր մակերես ունեն։

Լճերում և մեծ ջրամբարներում բույսերի, ջրիմուռների ու կենդանիների համակեցությունները բաշխված են ջրի խորությանը և ափից ունեցած հեռավորությանը համապատասխան։ Ափին մոտ տեղակայված ծանծաղուտն ու ափից հեռու գտնվող ջրերի վերին շերտը կազմում են լուսային (ֆոտիկ) գոտին, որն այսպես է կոչվում, քանի որ լույսն այստեղ բավարար է ֆոտոսինթեզի իրականացման համար։ Լուսային գոտում մանրադիտակային ջրիմուռներն ու ցիանոբակտերիաները աճում են ափին մոտ հանդիպող ջրաշուշանների նման արմատավոր ու լողացող բույսերի հետ միասին։

Շատ լճերի ու ջրամբարների մեջ մեծաքանակ ազոտ և ֆոսֆոր են լցվում պարարտացված մարգագետինների և ագարակների կեղտաջրերից ու արտահոսքից։ Այս սննդանյութերը հաճախ առաջացնում են ջրիմուռների մեծ աճ, ինչը նվազեցնում է լույսի մուտքը։ Երբ ջրիմուռները մահանում ու քայքայվում են, ջրամբարներում ու լճերում կարող է թթվածնի լուրջ պակաս առաջ գալ, ինչից բարձր թթվածնային պայմաններին հարմարված ձկները սատկում են։

Գետեր և առուներ

Thumb
Ռիո Ֆուտալեուֆու լիճ

Գետերն ու առուները հոսող ջրային զանգվածներ են։ Շատ առուներ ու գետեր մարդու գործունեության պատճառով աղտոտվել են։ Մենք նաև վերափոխել ենք գետերը՝ հորդացումները կարգավորելու, խմելու ջրերի պահեստարաններ ստեղծելու կամ հիդրոէլեկտրականություն ստանալու համար ամբարտակներ կառուցելով։ Շատ դեպքերում ամբարտակները հիմնավորապես փոխել են ստորին հոսանքների էկոհամակարգերը, ջրի հոսանքի արագությունն ու ծավալը, ինչպես նաև ազդել ձկների ու անողնաշարավորների պոպուլյացիաների վրա։

Ջրաճահճային տարածքներ

Thumb
Ճահիճ Հյուսիսային Գերմանիայում

Ջրաճահճային տարածքը միջանկյալ բիոմ է ջրային ու ցամաքային էկոհամակարգերի միջև։ Քաղցրահամ ջրաճահճային տարածքների մեջ են դասվում ճահիճների հետևյալ տեսակները՝ անտառաճահիճները (անգլ. swamp), խոտաճահիճները (օրինակ՝ եղեգնուտը. անգլ.՝ marsh) և տորֆաճահիճները (անգլ. bog)։

Մշտապես կամ պարբերաբար ծածկված լինելով ջրով՝ ջրաճահճային տարածքներն օժանդակում են ջրային բույսերի աճին և տեսակների բազմազանության տեսակետից՝ դասվում ամենից հարուստ բիոմների շարքին։

Ծովային բիոմներ

Thumb
Սպունգ

Օվկիանոսների պելագյան թագավորությունը (հունարեն «պելագոս»՝ «բաց ծով») ընդգրկում է օվկիանոսային բոլոր բաց ջրերը։ Ծանծաղուտներում, ինչպես օրինակ՝ մայրցամաքի ջրասույզ եղած հատվածներում, որոնք կոչվում են մայրցամաքային շելֆեր, լուսային գոտին ընդգրկում է պելագյան և բենթոսային շրջանները։ Այս լուսավորված գոտում ֆիտոպլանկտոնի (ֆոտոսինթեզող ջրիմուռների և բակտերիաների) և բազմաբջիջ ջրիմուռների իրականացրած ֆոտոսինթեզը կենդանիների համակեցությունների բազմազանությանը ապահովում է էներգիայով։ Սպունգները, փորող որդերը, փափկամորթները, ծովապուտները, ծովախեցգետիններն ու փշամորթները բնակեցնում են բենթոսը։

Կորալյան խութեր

Thumb
Կորալ

Կորալյան խութերի բիոմը հանդիպում է արևադարձային տաք ջրերի լուսային գոտում, մոլորակի ցաքուցրիվ վայրերում։ Կորալյան խութերն առաջանում են դանդաղորեն, կորալյան կենդանիների միմյանց հաջորդող սերունդներից (աղեխորշավորների տարբեր խմբեր, որոնք արտազատում են արտաքին կարծր կմախք) ու կրաքարային կեղևով ծածկված բազմաբջիջ ջրիմուռներից։

Մակընթացային գոտի

Մակընթացային գոտում, որտեղ օվկիանոսը մակընթացության բարձրակետին հասնելու ժամանակ հանդիպում է հողին, ափը ողողվում է ալիքներով, իսկ տեղատվության ժամանակ ենթարկվում արևի ու չորացնող քամիների ազդեցությանը։ Ժայռոտ մակընթացային գոտին բնակմիջավայր է շատ նստակյաց օրգանիզմների համար, օրինակ՝ ջրիմուռների ու բեղոտանիների, որոնք կպչում են քարերին և այսպիսով զերծ մնում ջրային հոսանքների կողմից քշվելուց։

Տես նաև

Բիոմ

Ցամաքային բիոմներ

Աղբյուրներ

Campbell Biology 9-րդ հրատարակություն

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.