From Wikipedia, the free encyclopedia
Ջրահովվիկ, (լատին․՝ Rallus aquaticus), ջրահովվիկների ընտանիքի թռչուն։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ջրահովվիկ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Rallus aquaticus | ||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||
Արեալ | ||||||||
|
Նստակյաց է, քիչ տարածված։ Միջին չափի թռչուն է։ Մարմնի երկարությունը 23-28 սմ է, թևերի բացվածքը՝ 38-45 սմ, կենդանի զանգվածը՝ 105-170 գ։ Կտուցը կարմրավուն է, երկար՝ թեթևակի ցած կեռված։ Հասունի մարմնի փետրածածկը վերևից մուգ դարչնագույն է, ներքևից՝ մուգ մոխրակապտագույն, կողքերը՝ սև ու սպիտակ զոլերով։ Երիտասարդի դիմային մասը դարչնագույն է, մարմինը ներքևից՝ բաց դարչնագույն՝ ավելի մուգ դարչնագույն զոլերով, կտուցն ավելի խամրած է։ Բնակվում է խիտ եղեգնուտներում, գետափերին, ճահճուտներում։ Սնվում է անողնաշարավորներով, բույսերով։ Թաքնված է, նկատվում է հազվադեպ։ Թռչում է ծուլորեն։ Լավ լողում և սուզվում է։ Ձայնը նման է խոզի ճղճղոցի և խռխռոցի։ Վտանգի դեպքում դիմում է թռիչքի։
Ջրահովվիկները բնադրում են առանձին զույգերով՝ ճահիճների անմատչելի հատվածներում։ Բույնը նման է հարթակի, պատրաստում է եղեգից։ Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսին։ Դնում է 36 մմ տրամագծով, սպիտակավուն՝ կարմրադարչնագույն պտերով 6-11 ձու։ Հունիսին ծնողների հսկողությամբ հանդիպում են բնից դուրս եկած ձագեր։ Համարվում է որսի թռչուն։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրահովվիկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրահովվիկ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.