Ջրահոսք
From Wikipedia, the free encyclopedia
Ջրահոսք, ջրային օբյեկտ, որը բնորոշվում է որպես ջրի մշտական կամ ժամանակավոր հոսք լանջի ընդհանուր թեքությամբ[1][2]։
Ջրահոսքերը կարևոր աղբյուր են հանդիսանում ջրատար հորիզոնների ջրով ապահովման հարցում։ Ստորջրյա արհեստական հոսքերին են դասվում ջրամատակարարման ուղիները, բնականին՝ կարստային հոսքերը և ջրատարները։ Լեռնահանքային արդյունաբերության մեջ, ստորգետնյա աշխատանքների ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել ջրատարների հանկարծակի փլուզումները, հատկապես ջրառատ ժամանակահատվածում[3]։