![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a5/Wassilij_Grigorjewitsch_Perow_002.jpg/640px-Wassilij_Grigorjewitsch_Perow_002.jpg&w=640&q=50)
Ջրահեղձություն
From Wikipedia, the free encyclopedia
Ջրահեղձություն առաջանում է ջրում (հազվադեպ՝ այլ հեղուկներում) սուզվելու հետևանքով, որի ազդեցությամբ առաջանում են օրգանիզմի կենսական կարևոր համակարգերի (կենտրոնական նյարդային համակարգ, շնչառություն, արյան շրջանառություն) ֆունկցիաների խանգարումներ։ Առավել հաճախ տեղի է ունենում բաց ջրամբարներում լողանալիս։ Լողի միջազգային սիրողական ֆեդերացիայի տվյալներով աշխարհում ամեն տարի ջրահեղձ է լինում 250-350 հազար մարդ, ավելի հաճախ՝ երիտասարդներ, որոնց մեծ մասը լողալ կարողացել է։
Արագ փաստեր Ջրահեղձություն, Տեսակ ...
Ջրահեղձություն | |
---|---|
![]() Վասիլի Պերով. Ջրահեղձը, 1867 | |
Տեսակ | Ինտենսիվ խնամքի բժշկություն |
Պատճառ | շնչառություն |
Հետևանք | մահ |
Վնասում է | կենտրոնական նյարդային համակարգի, շնչառության, արյան շրջանառության ֆունկցիաների խանգարումներ |
Բժշկական մասնագիտություն | անհետաձգելի բժշկություն |
ՀՄԴ-9 | 994.1 |
ՀՄԴ-10 | T75.1 |
![]() |
Փակել