Ջոզեֆ Գրեհեմ «Ջո» Սագ (անգլ.՝ Joseph Graham "Joe" Sugg, սեպտեմբերի 8, 1991(1991-09-08)[2], Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն), բրիտանացի բլոգգեր, կինոռեժիսոր և գրող։ Հայտնի է իր ThatcherJoe, ThatcherJoeVlogs և ThatcherJoeGames ՅուԹյուբյան էջերի համար։

Արագ փաստեր Անձնական տվյալներ, Ծնվել է ...
Ջո Սագ
Thumb
Ջո Սագը 2014 թվականին
Անձնական տվյալներ
Ծնվել էJoseph Graham "Joe" Sugg
սեպտեմբերի 8, 1991 (32 տարեկան)[1]
Ուիլթշայր
Ազգությունբրիտանացի
ՊատկանելությունՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՅուԹյուբյան տվյալներ
Ալիքի անունThatcherJoe
Գործունեության տարիներ2011–ներկա
Բաժանորդներ8.0 մլն․ (հիմնական), 3.5 մլն․ (վլոգներ), 1.8 մլն․ (խաղեր) (հունիսի 29, 2017)
Դիտումներ1.031 մլրդ․ (հիմնական), 521 մլն․ (վլոգներ), 198 մլն․ (խաղեր) (հունիսի 29, 2017)
ԿապվածԶոի Սագ (քույր)
Փակել

Անձնական կյանք

Սագը Զոի Սագի փոքր եղբայրն է, որը նույնպես վլոգգեր է և հայտնի է ՅուԹյուբում «Զոելլա» անունով[3]։ Մինչ Յություբը իր հիմնական աշխատանքը սարքելը, նա աշխատում էր որպես ծղոտից տանիքներ պատրաստող[4]։ Մինչև 2016 թվականը Սագը ապրում էր Լոնդոնի բնակարանում՝ վլոգգեր Քասպեր Լիի հետ[4]։

Կարիերա

Սագը ստեղծել է իր ThatcherJoe ալիքը 2011 թվականի նոյեմբերին, և 2018 թվականի հունվարի տվյալներով՝ նա ունի 8,2 միլլիոնից ավել հետևորդ և մեկ միլիարդից ավել դիտում[5][6]։

Երաժշտություն

Սագը «Youtube Boyband»-ի մասնակիցներից էր, որը հավաքել էր գումար բարեգործական Comic Relief կազմակերպության համար և որի մասին գրել էին The Guardian-ում[6][7][8]։

2014 թվականին Սագը նաև մասնակցել էր «Do they know it's Christmas» երգի ստեղծմանը՝ որպես Band Aid 30-ի բարեգործական սուպերխմբի մաս, որը հավաքեց գումար Արևմտյան Աֆրիկաում Էբոլա վիրուսի համաճարակի դեմ պայքարելու համար[9][10][11]։

Ֆիլմեր

2015 թվականին Սագը «The SpongeBob Movie:Sponge Out Of Water» ֆիլմի[12] բրիտանական տարբերակում ծովաորորի ձայնն էր ձայնագրել՝ վլոգգեր Կասպար Լիի, կատակերգակ Ալան Կարի և երգչուհի Սթեյսի Սոլոմոնի հետ[13]։ Նույն տարում նա հայտնվեց «Joe And Caspar Hit The Road» ֆիլմում[14]։

Գրաֆիկ նովել

Սագը «Username:Evie» գրաֆիկ նովելի հեղինակն է, որը հրատարակվել էր Hodder and Stroughton-ի կողմից։ Գրքի վրա նաև աշխատել են Մեթ Ուայմանը, Ամիրիթ Բիրդին, Ջոաքին Պերեյրան և Մինդի Լոպկինը։ Պատմվածքը աղջկա մասին է, որը երազում է մի վայրի մասին, որտեղ կարող է ինքնավստահ լինել։ Իվիի անբուժելիորեն հիվանդ հայրը ստեղծում է վիրտուալ իրականություն նրա համար, բայց մահանում է առանց այն վերջացնելու։ Երբ նա թողնում է Իվիին ծրագիր, որը մուտքն է դեպի այդ վիրտուալ իրականություն, նա տեղափոխվում է մի աշխարհ, որտեղ իր անձնավորությունը ազդեցություն ունի ամբողջ աշխարհի վրա[15]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.