From Wikipedia, the free encyclopedia
Ջուլիա Չայլդ (անգլ.՝ Julia Child), ի ծնե անունը՝ Ջուլիա Կերոլին Մաքուիլյամս, օգոստոսի 15, 1912[1][2][3][…], Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ - օգոստոսի 13, 2004[4][1][2][…], Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկուհի խոհարար (ֆրանսիական խոհանոցի), «Ֆրանսիական խոհանոցի յուրացման արվեստը» գրքի հեղինակը, հեռուստահաղորդավար։
Ջուլիա Չայլդ Julia Carolyn Child | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 15, 1912[1][2][3][…] |
Ծննդավայր | Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 13, 2004[4][1][2][…] (91 տարեկան) |
Մահվան վայր | Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Սմիթ Քոլեջ, The Branson School?, Le Cordon Bleu? և Polytechnic School? |
Երկեր | The French Chef? և Mastering the Art of French Cooking? |
Մասնագիտություն | գրող, խոհարար, հեռուստահաղորդավարուհի, copywriter, typist, research assistant, administrative assistant և clerk |
Աշխատավայր | Ռազմավարական ծառայությունների գրասենյակ և W. & J. Sloane? |
Ամուսին | Փոլ Չայլդ |
Ծնողներ | հայր՝ John McWilliams Jr.?[5], մայր՝ Julia Carolyn Weston?[5] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ստորագրություն | |
Julia Child Վիքիպահեստում |
Ջուլիա Կերոլին Մաքուիլյամսը ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Պասադին քաղաքում։ Ընտանիքում երեք երեխաներից ամենամեծն էր. քույրը Դարոտի Դինն (1917-2006 թթ.) է, եղբարը՝ Ջոնը (1914-2002 թթ.)։ Ավարտելով Սմիթ քոլեջի պատմական բաժինը՝ 1934 թվականին տեղափոխվում է Նյու Յորք, որտեղ սկսում է աշխատել տան կահույքի գովազդային ծրագրում։ 1937 թվականին վերադառնալով Կալիֆոռնիա` նա սկսում է հոդվածներ գրել տեղի հրատարակչությունների համար։
Իր ապագա ամուսնու՝ Փոլ Չայլդի հետ Ջուլիան ծանոթանում է Ցեյլոն կղզում, որտեղ Ջուլիան նրա աշխատանքային պարտականությունն էր ստորգետնյա կայանի կառավարումը։ Հետագայում նա ուղևորվում է Չինաստան, որտեղ պարգևատրվում է «Լավագույն քաղաքացիական ծառայություն» մեդալով, որպես լավագույն քարտուղարուհի։ Փոլ Չայլդը 41 տարեկան էր, նա ազատ խոսում էր մի քանի լեզվով և եվրոպական գաստրոնոմիայի գիտակ էր։ Նրանք ամուսնացան 1946 թվականի սեպտեմբերի 1-ին Պենսիլվանիա նահանգում, որից հետո տեղափոխվում են Վաշինգտոն։ Ջուլիայի ապագայի վրա մեծ հետք է թողնում Փոլի աշխատանքային գործուղումը դեպի Փարիզ ցուցահանդեսների կազմակերպման նպատակով։ Նրանք ուղևորվում են Փարիզ 1948 թվականին։ Այդ ընթացքում Փոլ Չայլդը դառնում է դիվանագետ, իսկ Ջուլիա Չայլդը՝ դեսպանի կին։
Փարիզի նավահանգստում նրանք նստեցին ավտոմեքենա և ուղևորվեցին դեպի քաղաք։ Նրանց առաջին կանգառը Ռուանն էր, «Crown» ռեստորանի մոտ։ Փոլ Չայլդը Ջուլիայի համար պատվիրել էր «sole meuniere» ճաշատեսակը, ձկան տեսակ՝ ֆրանսիական խոհանոցից։ Ջուլիան այս կերակրատեսակից համտեսել էր, սակայն սա ուներ մեկ այլ համ։ Գաղտնիքը ֆրանսիական խոհանոցի յուրահատուկ մանրամասների մեջ էր. ամենաթարմ ձուկը, ամենաթարմ ձուն, ալյուրի բարակ շերտ և անուշահոտ համեմունքներ։
Այս ամենը զարմացրին Ջուլիային, և հետագայում նա այս թեմայով կատակել է. «Սա իմ մկրտության տոնն էր»։ Այնուհետև նրա մոտ հետաքրքրություն առաջացավ այս յուրահատուկ խոհանոցի նկատմամբ։ Չունենալով բնածին խոհարարական տաղանդին՝ Ջուլիան սկսում է ուսումնասիրել ֆրանսերեն և հաճախում է խոհարարական դասընթացների[10]։ Ֆրանսիական «Կոռդոն Բլյո» դպրոցն ամենաթանկն էր Փարիզում, բայց Ջուլիայի դասընթանցերի համար վճարում էր պետությունը։ Մաքս Բունյարը Ֆրանսիայում խոհարարության գլխավոր աստղերից էր, գլխավոր խոհարարը ծովացուլի բեղերով, ով ուներ խոհարարական դասարաններ։ «Ոչ տիկին, դա միանշանակ սխալ է» - բղավում էր նա, երբ ինչ-որ բան այն չէր լինում։ Ջուլիա Չայլդը այդպիսի դասերի ժամանակ հասկանում ու սովորում էր, թե ինչպես պետք է պատրաստել, ինչպես պետք է հարգել ու սիրել խոհանոցը, սակայն նա իր քննությունը հանձնեց 2 անգամ, քանի որ առաջին անգամ մոռացել էր 2 շատ կարևոր բաղադրատոմսեր, որոնք պետք է իմանար անգիր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.