From Wikipedia, the free encyclopedia
Ջորջ Քեմփբել Սքոթ[4] (անգլերեն՝ George Campbell Scott. հոկտեմբերի 18, 1927[1][2], Wise, Ուայզ, Վիրջինիա - սեպտեմբերի 22, 1999[2], Westlake Village, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա), կինոյի, հեռուստատեսության և թատրոնի ամերիկացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր։ Արժանացել է Օսկար հեղինակավոր կինոմրցանակի և հրաժարվել այդ բարձր պարգևից՝ լինելով առաջին կինոգործիչը այդ հարցում։
Ջորջ Սքոթ անգլ.՝ George C. Scott | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 18, 1927[1][2] |
Ծննդավայր | Wise, Ուայզ, Վիրջինիա |
Մահացել է | սեպտեմբերի 22, 1999[2] (71 տարեկան) |
Մահվան վայր | Westlake Village, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա |
Գերեզման | Վեսթվուդի գերեզմանատուն |
Կրթություն | Միսուրիի համալսարան և Redford High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | աթեիզմ |
Մասնագիտություն | կինոդերասան, թատրոնի դերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, դերասան և ռեժիսոր |
Ժանրեր | վեսթեռն |
Ընտրանի | Dr. Strangelove?, Patton? և The Hospital? |
Ամուսին(ներ) | Carolyn Hughes?, Patricia Reed Scott?, Քոլին Դյուհերսթ, Քոլին Դյուհերսթ և Trish Van Devere? |
Երեխա(ներ) | Քեմփբել Սքոթ և Devon Scott? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ծնվել է Վիրջինիա նահանգի Ուայզ քաղաքում։ Հելենա Ագնեսի (ծն. Սլեմպ; 1904–1935) և Ջորջ Դյուի Սքոթի (1902–1988) որդին է[5] ։ Մեծացել է Դեթրոյթում, որտեղ հաճախել է Ռեդֆորդի անվան ավագ դպրոցը։ 1945–1949 թվականներին ծառայել է Միացյալ Նահանգների ծովային հետևակային կորպուսում[6] ։ Զորացրվելուց հետո սովորել է Միսսուրիի համալսարանում[7] ։։
Պատոն ֆիլմում (1970 թ., ռեժիսոր՝ Ֆրանկլին Ջ. Շաֆներ ) Սքոթը մարմնավորել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ամերիկացի գեներալ Ջորջ Պատոնին։ Այս աշխատանքի համար նրան շնորհվել է «Օսկար» լավագույն գլխավոր դերակատարի համար[8] , սակայն չի ընդունել մրցանակը։ Եվ չի էլ մասնակցել մրցանակաբաշխության արարողությանը. պնդում էր, որ նախընտրում է հոկեյ դիտել[9] ։ Այդ հրաժարումը առաջին նման դեպքն էր Օսկարի պատմության մեջ ։ Սքոթը ողջ կյանքի ընթացքում եղել է Օսկարի մրցանակաբաշխության քննադատը, համոզմունք հայտնելով, որ մրցանակները դերասանների աշխատանքի արդար գնահատականը չեն։
Բացի այդ, դերասանն առաջադրվել է «Օսկարի» ևս երեք անվանակարգի (ընդունել է միայն առաջինը)։ Դրանք անվանակարգեր էին «Սպանության անատոմիա » (1959; ռեժ. Օտտո Պրեմինգեր ) ու «Բիլիարդ խաղացողը» (1961; ռեժ. Ռոբերտ Ռոսսեն ) ֆիլմերում երկրորդ պլանի դերերի և « Հիվանդանոցը» ֆիլմում գլխավոր դերի համար (1971; ռեժ. Արթուր Հիլեր)։
Սքոթը բարդ բնավորություն ուներ. Նա հաճախ էր կոնֆլիկտների մեջ մտնում նկարահանումների ժամանակ։ Երկար տարիներ պայքարում էր ալկոհոլիզմի դեմ։ Ամուսնացել է հինգ անգամ հաջորդաբար՝ Քերոլին Հյուզի (1951–1955), Պատրիսիա Ռիդի (1955–1960), 1960 թվականին՝ դերասանուհի Քոլեն Դյուհերսթի հետ, որից ունեցել է երկու որդի՝ Ալեքսանդր (ծնված 1960) և Քեմփբել Ուեյլեն (ծնված 1961 թվականի հուլիսի 19-ին Նյու Յորքում ։ 1965 թվականին բաժանվել է Քոլին Դյուհերսթից , երկու տարի անց նորից ամուսնացել նրա հետ, բայց 1972 թվականի փետրվարի 2-ին վերջնականապես ամուսնալուծվել են ։ Իր կյանքի վերջին 27 տարիները Սքոթն անցկացրել է դերասանուհի Թրիշ Վան Դևերի հետ[10] ։
Նա երկար տարիներ տառապում էր սրտի հիվանդությամբ։և հանկարծամահ է եղել աորտայի անևրիզմայի պատռվածքի հետևանքով 72 տարեկան հասակում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.