Ջորջ Էդուարդ Մուր
From Wikipedia, the free encyclopedia
Ջորջ Էդուարդ Մուր (անգլ.՝ George Edward Moore, նոյեմբերի 4, 1873(1873-11-04)[1][2][3][…], Upper Norwood[4] - հոկտեմբերի 24, 1958(1958-10-24)[1][2][3][…], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի իդեալիստ փիլիսոփա, նեոռեալիզմի հիմնադիր։
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 4, 1873(1873-11-04)[1][2][3][…] Upper Norwood[4] |
Մահացել է | հոկտեմբերի 24, 1958(1958-10-24)[1][2][3][…] (84 տարեկան) Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] |
Գերեզման | Ascension Parish Burial Ground |
Քաղաքացիություն | ![]() |
Դավանանք | աթեիզմ |
Մասնագիտություն | փիլիսոփա և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Քեմբրիջի համալսարան |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Անդամակցություն | Բրիտանական ակադեմիա[5] |
Ալմա մատեր | Թրինիթի քոլեջ և Դալվիչ Քոլեջ[5] |
Գիտական աստիճան | Doctor of Letters?[5] (1913) |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[6][7] |
Գիտական ղեկավար | James Ward? |
Եղել է գիտական ղեկավար | R. B. Braithwaite? և Casimir Lewy?[8] |
Պարգևներ | |
Ուսուցիչ | George Frederick Stout? |
![]() |
Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր (1925-1939)։ «Մայնդ» («Mind») ամսագրի գլխավոր խմբագիր (1921-1947)։ «Իդեալիզմի հերքումը» (1903) հոդվածում քննադատել է սուբյեկտիվ իդեալիզմը։
Ըստ Մուրի, զգայությունները կազմված են դրանք միավորող «գիտակցությունից» և դրանք զանազանող «օբյեկտից»։ Ելնելով շոտլանդական դպրոցի «ողջամտության» դրույթից՝ Մուրը ընդունում է օբյեկտի (ֆիզիկական օբյեկտի) անկախությունը գիտակցությունից։
Սակայն ֆիզիկական օբյեկտը չի համընկնում զգացություններում անմիջականորեն տրվածին․ «զգայորեն տրվածը» օբյեկտի դրսևորման մի մասն է և ճանաչողության անմիջական առարկան։ Այսպիսով, Մուրը իմացության օբյեկտը նենգափոխում է զգայությամբ և հակվում դեպի ագնոստիցիզմ։ Առօրյա լեզվի վերլուծությանը վերաբերող Մուրի գաղափարները ազդել են նեոպոզիտիվիզմի վրա։