Ջորջ Արնալդ (1763[1][2][3][…], Բերկշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] - նոյեմբերի 21, 1841(1841-11-21)[1][5], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), բրիտանացի նկարիչ, բնանկարիչ։ Հայտնի է պատմական տեղագրական պատկերներով։ Նրա ամենաճանաչված նկարը պատկերում է Նողոսի ճակատամարտը։

Կենսագրություն

Thumb
Ջորջ Արնալդի «Օրիենթ նավի հրդեհը Նեղոսի ճակատամարտում» 1798 թվական

Ջորջ Արնալդը ծնվել է 1763 թվականին։ Որոշ տվյալների համաձայն նա ծնվել է Նորթհեմփթոնշիրի (ներկայումս Բեդֆորդշիր) Ֆեմդիփ գյուղում (ներկայումս Ֆարնդիշ), իսկ ըստ այլ տվյալների, նա ծնվել է Բերկշիրում[6][7]։

Նրա վաղ տարիների մասին քիչ տեղեկություններ կան, բայց համարվում է, որ նախ աշխատել է սպասավոր, մինչ նկարչություն սովորելը։ Նա բնանկարիչ և փորագրող Ուիլյամ Պիտերի (1738-1821) աշակերտն էր[6]։

Առաջին անգամ ցուցահանդեսների է մասնակցել Գեղարվեստի թագավորական ակադեմիայում (Լոնդոն) 1788 թվականին։ Ընդհանուր առմամբ նա այստեղ ցուցադրության է ներկայացրել 176 աշխատանք, իսկ Բրիտանական ինստիտուտում՝ 63 աշխատանք։ 1810 թվականի նոյեմբերի 5-ին ընտրվել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայի (Լոնդոն) ասոցացիայի անդամ, բայց երբեք չի ընդգրկվել ամբողջական կազմի մեջ[8]։ Զրուցելով Ջորջ Բոմոնտի հետ, ով մեծ ազդեցություն է ունեցել Բրիտանական ինստիտուտի և Լոնդոնի Ազգային պատկերասրահի կայացման գործում, Արնալդի կրթության բացակայության մասին Ուիլյամ Վորդսվորթը ցավով է նշել, ասելով.

"Նա ավելի լավ նկարիչ կլիներ, եթե նրա տաղանդը թույլ տար ավելի շատ սովորել երիտասարդ տարիքում . . . Ես չեմ կարծում, որ հնարավոր է գերազանց արդյունքի հասնել բնանկարչության ոլորտում առանց բանաստեղծական ոգու խորը զարգացումների[9]

Նրա ամենաճանաչված և բարձր գնահատականի արժանացած աշխատանքը իր հիմնական ոճին չի պատկանում։ «Օրիենթ նավի հրդեհը Նեղոսի ճակատամարտում 1798 թվականի օգոստոսի 1-ին», Արնալդի միակ ճանաչված ծովանկարն է[10]։ Այն 500 ֆունտ ստերլինգ արժողությամբ մրցույթին մասնակցած չորս նկարներից մեկն էր, որոնք պատվիրել էին Գրինվիչ հոսպիտալի պատկերասրահը ձևավորելու համար[6]։ Այն ցուցադրվել է Բրիտանական ինստիտուտում 1827 թվականին, իսկ այժմ գտնվում է Լոնդոնի Գրինվիչ ծովային պատկերասրահում[6]։ Այն պատկերված է որպես «նկարը նկարում» Թոմաս Դեյվիդսոնի «Անգլիայի հզորությունը և հպարտությունը» նկարում, որի կողքին Լեմուել Էբոթի «Հորացիո Նելսոն» դիմանկարն է, որոնք գտնվում են Գրինվիչ հոսպիտալում[11]։

Արնալդը Ջոն Վարլիի ընկերն էր, և 1798-1799 թվականներին միասին ուղևորվում են Ուելս։ Նրա աշակերտներից է դիմանկարիչ Հենրի Վիլյամ Փիքերսգիլը, ով դառնում է Գեղարվեստի թագավորական ակադեմիայի լիարժեք անդամ։ Նկարել է Ուիլյամ Վորդսվորթի, Արթուր Ուելսլի Վելինգթոնի և Ռոբերտ Պիլի դիմանկարները[6][12][13]։

Բացի որոշ գրքերի նկարազարդումներից, նա ստեղծել էր «Մաաս գետի տեսարաններ» ալբոմը 1828 թվականին[14]։ Նա ցուցադրեց գիտական աշխատանք՝ յուղաներկով բնանկար, որտեղ արտահայտված էին տարատեսակ դիագրամներ և երկու ուսումնասիրված յուղանկարներ[15]։

Արնալդը մահացել է 1841 թվականի նոյեմբերի 21-ին Լոնդոնի Պոնտոնվիլա շրջանում։

Աշխատանքները թանգարաններում և պատկերասրահներում

Նրա աշխատանքներից շատերը գտնվում են Թեյթ պատկերասրահում, Գեղարվեստի թագավորական ակադեմիայում (Լոնդոն), Լոնդոնի դիմանկարների ազգային պատկերասրահում, Բելգիայի Լյեժի համալսարանում[7][16][17][18]։ Հալի Ֆերենզ պատկերասրահում է գտնվում նրա «Չարլզ առաջինը Հալի առջև» նկարը, իսկ «Քրոմվելը զորքին ուղեկցում է Վինչեստր» նկարը գտնվում է Վինչեստրի թանգարանում[19]։

Գրքերի նկարազարդում

Արնալդի որոշ աշխատանքներ օգտագործվել են գրքերի նկարազարդումների համար, ինչպես, օրինակ

  • Վ. Սկոտ «Անգլիայի և Շոտլանդիայի անտիկ շրջանի սահմանները», Էդինբուրգ, 1814
  • Ջեյմս Դուգդեյլ «Նոր Բրիտանացի ճանապարհորդը», Լոնդոն, 1819
  • Թոմաս Րայթ «Էսեքս Կոմսության պատմությունը», Լոնդոն, Վիռտու,1836

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.