ֆրանսիացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ջորդան Պիեր Այու (ֆր.՝ Jordan Pierre Ayew, սեպտեմբերի 11, 1991[1][2], Մարսել), գանացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս անգլիական «Սուոնսի Սիթի»-ի և Գանայի ազգային հավաքականի կազմում։
Ջորդան Այու ֆր.՝ Jordan Pierre Ayew | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ջորդան Այուն 2015 թվականին | ||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Ջորդան Պիեր Այու | |||||||||||||||||
Ազգությունը | գանացի | |||||||||||||||||
Քաղաքացիությունը | Գանա | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 11, 1991[1][2] (33 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Մարսել | |||||||||||||||||
Հասակ | 182 սմ | |||||||||||||||||
Քաշ | 81 կգ | |||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Սուոնսի Սիթի | |||||||||||||||||
Համար | 18 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ջորդանը Անդրե Այուի եղբայրն է, ով նույնպես հանդես է գալիս «Սուոնսի Սիթի»-ի կազմում։
2006 թվականին Ջորդան Այուն միացել է «Օլիմպիկ Մարսել»-ին։ 2009 թվականին նա թիմի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր։
Թիմի կազմում իր նորամուտը ֆուտբոլիստը նշել է 2009 թվականի դեկտեմբերի 16-ին՝ «Լորյան»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով՝ «Մարսել»-ի հաղթանակով։ «Օլիմպիկ»-ի կազմում Այուն իր առաջին գոլը խփել է 2011 թվականի ապրիլի 27-ին՝ «Նիցա»-ի դեմ խաղում։ Այդ խաղում իր ավագ եղբայր Անդրե Այուն դարձել է հեթ-տրիկի հեղինակ։
2014 թվականի հունվարի 6-ին Ջորդան Այուն վարձավճարով տեղափոխվել է «Սոշո»։ Թիմի կազմում հանդես է եկել մինչև մրցաշրջանի ավարտը[3]։
2014 թվականի հուլիսի 28-ին Ջորդան Այուն տեղափոխվել է «Լորյան»[4]։ Տրանսֆերն արժեցել է 5 միլիոն եվրո։ Նա թիմի կազմում մասնակցել է 31 խաղի և դարձել է 12 գոլի հեղինակ։
2015 թվականի հուլիսի 27-ին Այուն տեղափոխվել է Պրեմիեր Լիգան ներկայացնող «Աստոն Վիլա».[5][6]: Տրանսֆերն արժեցել է 8 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիթստը թիմի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։
Անգլիական թիմի կազմում Այուն իր առաջին գոլը խփել է 2015 թվականի հոկտեմբերի 24-ին՝ «Սուոնսի Սիթի»-ի դեմ խաղում, 62-րդ րոպեին[7]։
2017 թվականի հունվարի 31-ին ջորդան Այուն միացել է «Սուոնսի Սիթի»-ին։ Նրա տրանսֆերն արժեցել է 5 միլիոն եվրո և Նիլ Թեյլորի տրանսֆերը[8]։
Գանայի ազգային հավաքականի կազմում Ջորդան Այուն իր առաջին հանդիպումն անցկացրել է 2010 թվականի սեպտեմբերի 5-ին՝ մասնակցելով Էսվատինիի հավաքականի դեմ խաղին[9][10]։ Նա իր առաջին միջազգային գոլերը խփել է 2012 թվականի հունիսի 1-ին՝ Լեսոթոյի հավաքականի դեմ խաղում[11]։ ւ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.