From Wikipedia, the free encyclopedia
Ջովաննի Պաստրոնե (սեպտեմբերի 13, 1883[1][2], Մոնտեկյարո դ’Աստի, Աստի, Պիեմոնտ, Իտալիա - հունիսի 27, 1959[1][3][2], Թուրին, Իտալիա), իտալացի ռեժիսոր, կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր։
Ջովաննի Պաստրոնե անգլ.՝ Giovanni Pastrone | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 13, 1883[1][2] |
Ծննդավայր | Մոնտեկյարո դ’Աստի, Աստի, Պիեմոնտ, Իտալիա |
Մահացել է | հունիսի 27, 1959[1][3][2] (75 տարեկան) |
Մահվան վայր | Թուրին, Իտալիա |
Գերեզման | Monumental Cemetery of Turin |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, մոնտաժող, կինոպրոդյուսեր և ռեժիսոր |
Պաստրոնեն ծնվել է Մոնտեկիարո դ’Աստիում, Պիեմոնտում, որտեղ սովորել է ջութակ նվագել և հաշվապահական հաշվառում է սովորել։ 1905 թվականին նա սկսում է իր կինեմատոգրաֆիական կարիերան․ վարչական մասի օգնական է աշխատում Թուրինի «Carlo Rossi & Company» ընկերությունում։ Երկու տարվա ընթացքում Պաստրոնեն աճում է մինչև այդ ընկերության գործադիր տնօրենը, այնուհետև, երբ «Carlo Rossi & Company»-ն 1908 թվականին փոխվում է «Itala Film»-ի, նա դառնում է դրա համասեփականատեր[4]։ Համր կինոյի դարաշրջանում նա մեծ ներդրում է ունենում դրա զարգացման մեջ և հետագայում ազդեցություն է թողնում վելի ուշ եղած կինոռեժիսորների վրա, որոնցից է Դեյվիդ Գրիֆիտը։
1914 թվականին Պաստրոնեն նկարահանում է «Կաբիրիա» ֆիլմը։ Ֆիլմի նկարահանումներին պատրաստվելով՝ Ջովաննի Պաստրոնեն 1912 թվականի օգոստոսի 5-ին Իտալիայում արտոնագրում է կինեմատոգրաֆիական սայլակը (իտալ.՝ carello)[5]։
Եժի Տյոպլիցի կարծիքով Ջովաննի Պաստրոնեն սցենարներ է գրում Պյերո Ֆոսկո կեղծանունով։ Գաբրիել Դ՛Անուզիոն իր անունը թողնում էր միայն տիտրերում։
«Կաբիրիա»-ի բոլոր տեխնիկական նորամուծությունները և իտալական այլ պատմական ֆիլմերը կարելի է տանել մի գեղարվեստական բացահայտմանը, իսկ հատկապես կինոդրվագում տարածության, խոր հեռապատկերների ստեղծմանը, որոնք թույլ են տալիս գործողությունը ցույց տալ մի քանի պլաններում։ - Յոժի Տյոպլից[6] |
«Կաբիրիա»-ից հետո «Itala Film»-ը կլանվեց այլ ընկերության կողմից, Պաստրոնեն նկարահանեց ևս 8 ֆիլմեր։ 1923 թվականին Ջովաննի Պաստրոնեն լքեց կինոստուդիան և դարձավ բժշկական հետազոտող[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.