Ջոն Քլիզ
From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Մարվուդ Քլիզ (անգլ.՝ John Cleese, հոկտեմբերի 27, 1939(1939-10-27)[1][2][3][…], Ուիլսթոն -սյուփեր-Մեր, Սոմերսեթ, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր։ Հանդիսատեսին հայտնի է «Առնետավազք», «Չարլիի հրեշտակները 2. Միայն առաջ» ֆիլմերից։
Ջոն Քլիզ անգլ.՝ John Cleese | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 27, 1939(1939-10-27)[1][2][3][…] (84 տարեկան) |
Ծննդավայր | Ուիլսթոն -սյուփեր-Մեր, Սոմերսեթ, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Քլիֆթոն քոլեջ, Դաունինգ քոլեջ և Քեմբրիջի համալսարան |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կատակերգու, հնչյունավորող, սցենարիստ, գրող, կինոպրոդյուսեր, ինքնակենսագիր, թատրոնի դերասան և կինոռեժիսոր |
Ընտրանի | The Magic Pudding?, George of the Jungle?, A Fish Called Wanda?, Clifford the Big Red Dog?, Վինի Թուխը, Հարրի Փոթեր, Fawlty Towers?, Spud?, Ամերիկյան հեքիաթ 2․ Ֆեյվելը մեկնում է Արևմուտք, Շրեկ, Ինքնաթիռներ և Տրոլներ |
Ամուսին(ներ) | Connie Booth?, Barbara Trentham?, Alyce Cleese? և Jennifer Wade?[4] |
Երեխա(ներ) | Cynthia Cleese? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Մոնթի Փայթն |
thejohncleese.com johncleese.com | |
1960-ական թվականների վերջերին Monty Python կատակերգական խմբի համահիմնադիրներից մեկն էր։ 1970-ական թվականների կեսերին Քլիզը կնոջ՝ Քոնի Բութի հետ հեղինակեց և նկարահանվեց բրիտանական Ֆոլթի աշտարակները սիթքոմում։ Ավելի ուշ, «Վանդա անունով ձկնիկը» և «Կատաղի արարածներ» ֆիլմերում նկարահանվեց Քևին Քլայնի, Ջեյմի Լի Կյորտիսի և Մայքլ Փեյլինի հետ։ Նկարահանվեց նաև Clockwise և մի շարք այլ ֆիլմերում՝ ներառյալ Ջեյմս Բոնդի մասին պատմող 2, Հարի Փոթերի մասին պատմող 2 ֆիլմում և Շրեկի վերջին 3 ֆիլմերում։
«Այո՛, պարո՛ն նախարար» սիթքոմի հեղինակ Էնթոնի Ջեյի հետ հիմնեց Video Arts ընկերությունը, որը զբաղվում էր ժամանցային ֆիլմերի արտադրությամբ։ 1976 թվականին Քլիզը համահիմնադրեց The Secret Policeman's Ball բարեգործական շոուն՝ որպեսզի դրահամավաք կազմակերպի Amnesty International մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության համար։