Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայան
From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Քենեդիի օդանավակայան ( անգլ. ՝ John F. Kennedy International Airport ; IATA ՝ JFK, ICAO: KJFK ), միջազգային օդանավակայան Միացյալ Նահանգներում, գտնվում է Քուինս թաղամասում՝ Նյու Յորքի հարավարևելյան մասում, քսան կիլոմետր հեռավորության վրա, Ստորին Մանհեթենից հարավ-արևելք։ Միջազգային թռիչքների քանակով առաջինն է երկրում։ Օդանավակայանից օգտվում են ավելի քան իննսուն ավիաընկերություններ։ Օդանավակայանն իր աշխատանքն սկսել է 1947 թվականից։ Այն ի սկզբանե կոչվել է «Idlewild» այն գոլֆի դաշտի անվանումից, որի տեղում կառուցվել է օդանավակայանը։ 1963 թվականի դեկտեմբերին այն, ի պատիվ Միացյալ Նահանգների 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի վերանվանվել է Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայան։ Օդանավակայանը առաջատար դիրք է զբաղեցնում արտերկրից ԱՄՆ ուղևորափոխադրման և բեռների փոխադրման գործում[1]։ Այսպիսով, 2018 թվականին օդանավակայանը սպասարկել է ավելի քան 61 միլիոն ուղևորի[2]։
Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայան | |||
---|---|---|---|
IATA: none – ԻԿԱՕ: KJFK | |||
Ամփոփում | |||
Օդակայանի տեսակ | քաղաքացիական | ||
Սեփականատեր/Օպերատոր | ԱՄՆ | ||
Տեղագրություն | Քուինս, Նյու Յորք | ||
Մակերես | 455,529 | ||
Կայք | www.jfkairport.com | ||
Աղբյուրներ. վիճակագրություն<[1]> |