From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Քոլդվել Քելհուն (Քալհուն[4][5]) (անգլ.՝ John Caldwell Calhoun, մարտի 18, 1782[1][2][3][…], Abbeville, Հարավային Կարոլինա, ԱՄՆ - մարտի 31, 1850[1][2][3][…], Old Brick Capitol, Վաշինգտոն, ԱՄՆ), ԱՄՆ պատմության մեջ ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը, հարավային նահանգների ստրկատիրական քաղաքականության գլխավոր գաղափարախոսն ու դաշնային կառավարությունում նրանց շահերի լոբբիստը։ Անկախության հռչակումից հետո ծնված ԱՄՆ առաջին փոխնախագահն է։ Երկու փոխնախագահներից երկրորդը, որոնք իրենց պաշտոնը զբաղեցնում էին երկու նախագահների օրոք (առաջինը՝ Ջորջ Քլինթոն) և պաշտոնաթող երկու փոխնախագահներից մեկը (երկրորդը՝ Սպիրո Ագնյու)։ Նրա գաղափարներն օգտագործվել են հարավային նահանգների սեցեսիան հիմնավորելու և Ամերիկայի Համադաշնային Նահանգներ ստեղծելու համար։
Ջոն Քելհուն անգլ.՝ John C. Calhoun | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն և Դեմակրատական-հանրապետական կուսակյություն |
---|---|
Կրթություն՝ | Եյլի քոլեջ և Litchfield Law School? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան, դիվանագետ և գրող |
Դավանանք | ունիտարիստություն |
Ծննդյան օր | մարտի 18, 1782[1][2][3][…] |
Ծննդավայր | Abbeville, Հարավային Կարոլինա, ԱՄՆ |
Վախճանի օր | մարտի 31, 1850[1][2][3][…] (68 տարեկան) |
Վախճանի վայր | Old Brick Capitol, Վաշինգտոն, ԱՄՆ |
Թաղված | St. Philip's Episcopal Church Cemetery |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ John Caldwell Calhoun |
Հայր | Patrick Calhoun? |
Ամուսին | Floride Calhoun? |
Զավակներ | Anna Maria Calhoun Clemson?, Andrew Pickens Calhoun? և John C. Calhoun II? |
Ինքնագիր | |
Ջոն Քոլդվել Քելհունը ծնվել է 1782 թվականի մարտի 18-ին Հարավային Կարոլինա նահանգի Էբիվիլ քաղաքում։ Նրա հայրը՝ Պատրիկ Քելհունը, ծնվել է իռլանդական Դոնեգոլում, սակայն մանկության տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել է գաղութ։ Սկզբում ընտանիքը հաստատվել է Փենսիլվանիայում, որտեղից 1755 թվականին տեղափոխվել է Արևմտյան Վիրջինիա, իսկ մեկ տարի անց՝ Հարավային Կարոլինա։ Պատրիկ Քելհունը հայտնի անհատականություն էր դարձել գաղութում, մտել է գաղութի, ապա նաև նահանգի օրենսդիր ժողովի կազմի մեջ, մասնակցել է ԱՄՆ անկախության համար մղվող պատերազմին։ 1770 թվականին նա ամուսնացել է Մարտին Քոլդվելի հետ, որը շոտլանդական և իռլանդական արմատներ ունեցող վերաբնակչի դուստրն էր։
Ջոն Քելհունը 1802 թվականին ընդունվել է Եյլի համալսարան, որը գերազանցությամբ ավարտել է 1804 թվականին։ Հետագայում նա ուսանել է Լիթչֆիլդի հեղինակավոր իրավաբանական դպրոցում և 1807 թվականին դարձել փաստաբան։ Քելհունի իրավաբանական պրակտիկան բացվել է հայրենի Էբիվիլեում և շուտով հաջողության է հասել իր մասնագիտության մեջ։
Եղել է ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ։ 1808 և 1809 թվականներին ընտրվել է Հարավային Կարոլինայի օրենսդիր ժողովում։ 1810-1817 թվականներին Ներկայացուցիչների պալատում ներկայացրել է Հարավային Կարոլինան, Ջեյմս Մոնրոյի օրոք՝ 1817-1824 թվականներին, ծառայել է որպես զինվորական նախարար։ Ջոն Քվինսի Ադամսի վարչակազմում 1825-1829 թվականներին եղել է փոխնախագահ։ Էնդրյու Ջեքսոնի օրոք այդ պաշտոնը պահպանել է մինչև 1832 թվականը։
Ջեքսոնի հետ առանցքային հարցերի շուրջ տարակարծիք լինելով՝ ինքնակամ հրաժարական է տվել, որպեսզի կարողանա ընտրվել ԱՄՆ Սենատում, որտեղ Դենիել Ուեբստերի և Հենրի Քլեյի հետ ստեղծել է «մեծ եռապետությունը»։ Ջոն Թայլերի վարչակազմում 1844-1845 թվականներին զբաղեցրել Է պետքարտուղարի պաշտոնը։
Քելհունը հանդես է եկել որպես հյուսիսցիների ոտնձգություններից հարավային տնկիչների շահերի հետևողական պաշտպան։ Նա վիճարկում էր առանձին նահանգների տարածքում ստրկությունը սահմանափակելու հնարավորությունն այն հիմքով, որ յուրաքանչյուր ամերիկացի իրավունք ունի նահանգից պետական սեփականություն տեղափոխել։
1832 թվականին պաշտպանել է «նուլիֆիկացիայի» ուսմունքը, որի համաձայն՝ նահանգն իրավունք ուներ իր տարածքում կասեցնել ԱՄՆ Սահմանադրությանը հակասող ցանկացած դաշնային օրենքի գործողություն։
Քելհունը պատմության մեջ մնացել է որպես ստրկության տեսաբան, որի տակ ամուր իրավական հիմնավորում է տվել։ Դեմ էր պետական իշխանության կենտրոնացմանը։ Դաշնային կառավարության կողմից առանձին նահանգների շահերն անտեսելու դեպքում ընդունում էր նրանց սեցեսիայի հնարավորությունը։ Առանձին նահանգների իրավունքների տեսությունը (անգլ.՝ state rights theory), որն առաջ է քաշել Քելհունը, կարևոր դեր է խաղացել աբոլիցիոնիզմի և ստրկատիրության կողմնակիցների միջև սուր հակամարտության զարգացման գործում, որը հանգեցրել է Ամերիկայի քաղաքացիական պատերազմի։
Ջոն Քելհունի պատվին է անվանակոչվել Մինեսոտայի Քելհուն լիճը (2018 թվականին վերանվանվել է Բդա-Մակա-Սկա) և Միացյալ Նահանգների մի շարք շրջաններ ու բնակավայրեր։ Եյլի համալսարանի քոլեջներից մեկը, որն անվանվել է Ջոն Քելհունի անունով, 2017 թվականին վերանվանվել է, քանի որ Քելհունը նվիրված էր ստրկատիրության գաղափարախոսությանը[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.