From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Սքոթ Հոլդեյն (անգլ.՝ John Scott Haldane, մայիսի 3, 1860[1][2][3][…], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 15, 1936[4], Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի ֆիզիոլոգ։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ(1897)[11], ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի օտարերկյա անդամ (1935)[12]։
Ջոն Սքոթ Հոլդեյն անգլ.՝ John Scott Haldane | |
---|---|
Ծնվել է | մայիսի 3, 1860[1][2][3][…] Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | մարտի 15, 1936[4] (75 տարեկան) Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | գյուտարար, ֆիզիոլոգ, փիլիսոփա և բժիշկ |
Հաստատություն(ներ) | Օքսֆորդի համալսարան |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Բելգիայի թագավորական բժշկական ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Էդինբուրգի համալսարան, Էդինբուրգի ակադեմիա և Դրագոն սքուլ |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[5][6] |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Լուիզա Քեթլին Թրոթեր[9] |
Երեխա(ներ) | Ջ.Բ. Ս. Հալդեյն[9] և Նաոմի Միտչիսոն[10][9] |
Հայր | Ռոբերտ Հալդեյն[10][9] |
Մայր | Մերի Էլիզաբեթ Հալդեյն[10][9] |
John Scott Haldane Վիքիպահեստում |
Ջոն Սքոթ Հոլդեյնը ծնվել է 1860 թվականի մայիսի 3-ին Էդինբուրգում[13][14]։ Սովորել է Էդինբուրգի ակադեմիայում, Էդինբուրգի և Ենայի համալսարաններում։
1884 թվականին ստացել է բժշկագիտության դոկտորի աստիճան։ 1887 թվականից աշխատել է Օքսֆորդի համալսարանի ֆիզիոլոգիայի ամբիոնում որպես ասիստենտ, այնուհետև՝ որպես պրոֆեսոր։ 1897 թվականին ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ[15], իսկ 1905 թվականին՝ Օքսֆորդի համալսարանի Նյու-քոլեջի խորհրդի անդամ։ Ֆիզիոլոգիական լաբորատորիաներ է ղեկավարել Դոնքաստերում (սկսած 1912 թվականից) և Բիրմինգհեմում (սկսած 1921 թվականից)։
Ջոն Սքոթ Հոլդեյնի որդին՝ Ջոն Բյորդոն Սանդերսոնը (1892-1964), հետևել է հորը և ինքն էլ կյանքը նվիրել գիտությանը։
Ջոն Հոլդեյնը հանդիսանում է մարդու շնչառության, նրա կարգավորման և այդ պրոցեսում ածխաթթու գազի նշանակության վերաբերյալ տեսության ստեղծողներից մեկը։ Գիտնականը հետազոտել է ածխածնի օքսիդի թունավոր ազդեցությունը, մշակել է այդ գազից թունավորումների դեմ պայքարի մեթոդներ։ Նա առաջինն է որոշել մարդու մոտ ալվեոլային օդի բաղադրությունը՝ օգտագործելով իր ստեղծած գազավերլուծիչ սարքը (Հոլդեյնի սարքը)։ 1911 թվականին ղեկավարել է դեպի Փայքս լեռնագագաթ (Կոլորադո նահանգ) բարձրացող բարձր լեռնային արշավախումբը, որը սկիզբ է դրել օրգանիզմի՝ արտակարգ պայմաններին հարմարվողականությունն ուսումնասիրող հետազոտություններին։ Զբաղվել է հանքափորների աշխատանքային անվտանգության պահպանման հարցերով, ուսումնասիրել է օդի խոնավության ազդեցությունը օրգանիզմի կողմից բարձր ջերմաստիճաններին դիմակայելու վրա։ Ուսումնասիրել է շնչառության և արյան շրջանառության միջև փոխազդեցությունը, որոշել է մկանի գործունեության ընթացքում րոպեական ծավալը։ Մշակել է ճնշման նվազեցման նոր մեթոդ, ստեղծել է կեսոնային հիվանդության կանխարգելման հիմքեր։ 1933 թվականին մասնակցել է առաջին բարձրագործ սկաֆանդրի ստեղծմանն ու փորձարկմանը։
Հոլդեյնը իր գիտական գործունեության արդյունքները ամփոփել է հետևյալ գրքերում.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.