Ջոն Սինա
From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Ֆելիքս Էնթոնի Սինա կրտսեր (անգլ.՝ John Felix Anthony Cena, Jr, ապրիլի 23, 1977(1977-04-23)[1][2], Վեսթ Նյուբերի, Մասաչուսեթս), ամերիկացի դերասան, հիփ-հոփ երգիչ և պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Հանդես է գալիս «WWE» կազմակերպության «SmackDown!» ապրանքանիշում։
Ջոն Սինա John Cena | |
---|---|
Իրական անուն | Ջոն Ֆելիքս Էնթընի Սինա Կրտսեր John Felix Anthony Cena, Jr |
Ռինգային անուն(ներ) | Նախատիպ Պարոն Փի Ջոն Սինա |
Ընդհանուր տեղեկություններ | |
Իրական քաշ | 110 կգ |
Իրական հասակ | 1,85 մ |
Ծննդյան թվական | ապրիլի 23, 1977 (47 տարեկան) |
Ծննդավայր | Վեսթ Նյուբերի, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Ապրելավայր | Տամպա, Ֆլորիդա, ԱՄՆ |
Մարզիչ | «Ultimate Pro Wrestling» «Ohio Valley Wrestling» |
Դեբյուտ | 2001 |
Մասնագիտական կարիերայի ընթացքում 14 անգամ նվաճել է WWE, 3 անգամ՝ Աշխարհի ծանրքաշային չեմպիոնական գոտիները, ինչպես նաև 5 անգամ հռչակվել WWE Միացյալ նահանգների և 2 անգամ` WWE աշխարհի թիմային չեմպիոն։ Հաղթանակ է տարել նաև 2008 և 2013 թվականների «Թագավորական մարտերում» (անգլ.՝ Royal Rumble)։
Որպես ռեփեր, թողարկել է մեկ հիփ հոփ ալբոմ՝ «You Can't See Me» անվամբ։
Հայտնի է նաև «Ծովային հետևազորայինը» (2006), «12 ռաունդ» (2009), «Լեգենդարը» (2010), «Առանց բարդույթների աղջիկը» (2015) և այլ ֆիլմերում ունեցած դերակատարումներից։