From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Շիբան (անգլ.՝ John Shiban, 20-րդ դար), ամերիկացի սցենարիստ և պրոդյուսեր։ Նա աշխատել է «Գաղտնի նյութեր» գիտաֆանտաստիկ հեռուստասերիալի[1], նրա սփին-օֆֆի, «Միայնակ սլաքներ» և այլ սերիալների վրա՝ ինչպես օրինակ «Աստղային ճանապարհ։ Էնթերփրայզ», «Սմոլվիլի գաղտնիքը», «Գերբնական», «Լեգենդ փնտրողի մասին», «Ամբողջ ծանրությամբ» և «Վամպիրի օրագրերը»։
Ջոն Շիբան | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | 20-րդ դար |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | սցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր և հեռուստատեսային պրոդյուսեր |
IMDb։ | ID 0793062 |
1997 թվականին նա առաջադրվել է Էմմի-ի դրամատիկական սերիալի լավագույն սցենարի համար՝ «Գաղտնի նյութեր»[2], «Հիշիր մահվան մասին» էպիզոդի վրա իր աշխատանքի համար։ Անվանակարգը կիսել է սցենարիստներ Քրիս Քարթերի, Ֆրենկ Սպոտնիցի և Վինս Գիլիգանի հետ։ 1998 թվականին Շիբանը Էմմի մրցանակի անվանակարգը կիսել է «Գաղտնի նյութեր» հեռուստասերիալի պրոդյուսերական թիմի հետ՝ որպես լավագույն դրամատիկ սերիալ[3]։ 2009 թվականին Շիբանը վերամիավորվեց Գիլիգանի հետ՝ Գիլիգանի «Ամբողջ ծանրությամբ» սերիալի երկրորդ սեզոնի սցենարիստ/պրոդյուսեր աշխատելու համար։ 2010 թվականին Շիբանը ներկայացվել է ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակին «Ֆենիքս»[4] դրվագային դրամայի համար։ Շիբանը և սցենարիստների կազմը նաև կիսել են WGA մրցանակի լավագույն դրամատիկ սերիալ անվանակարգը երկրորդ սեզոնի վրա կատարված աշխատանքի համար[4]։ Երրորդ սեզոնում Շիբանը վերադարձել է «Ամբողջ ծանրությամբ»-ի թիմին որպես խորհրդատու պրոդյուսեր և հեռացել երրորդ սեզոնի վերջում։ 2010 թվականի օգոստոսին Շիբանը հաստատվել է որպես «Տորչվուդ», «Տորչվուդ։ հրաշքի օր» սերիալի չորրորդ սեզոնի սցենարիստ։ 2011 թվականին, Շիբանը միացել է հեռուստատեսային «Դժոխք անիվների վրա» սերիալին, որպես գործադիր պրոդյուսեր և սցենարիստ։ Սակայն 2012 թվականի նոյեմբերին շոուի ստեղծողները՝ Ջո և Թոնի Գեյթոնները, որոշել են այլևս չմասնակցել ամենօրյա արտադրությանը։ Շիբանին համարում էին լավ թեկնածու նրանց փոխարինելու համար, սակայն նա հայտարարեց, որ նույնպես լքում է սերիալը։
Սյուժեի խմբագիր/ համապրոդյուսեր/ պրոդյուսեր/ սուպերվայզեր պրոդյուսեր/ համակատարող պրոդյուսեր/ գործադիր պրոդյուսեր | ||
---|---|---|
Սեզոն | Անվանում | Ծանոթագրություններ |
3 | Զբոսանք (Գաղտնի նյութեր) | Սցենարիստ |
Teso Dos Bichos | Սցենարիստ | |
4 | Աշխարհը պտտվում է (Գաղտնի նյութեր) | Սցենարիստ |
Լեոնարդ Բետս | Սցենար՝ Շիբան, Վինս Գիլիգան և Ֆրենկ Սպոտնից | |
Հիշիր մահվան մասին (Գաղտնի նյութեր) | Դիցաբանություն։ սցենար՝ Շիբան, Քրիս Քարթեր, Վինս Գիլիգան ու Ֆրենկ Սպոտնիցը։ "Էմմի" մրցանակի առաջադրումը դրամատիկական սերիալի լավագույն սցենարի համար | |
Էլեգիա (Գաղտնի նյութեր) | Սցենարիստ | |
5 | Սուրբ Ծննդյան օրհներգը (Գաղտնի նյութեր) | Սցենար՝ Շիբան, Վինս Գիլիգան և Ֆրենկ Սպոտնից |
Էմիլի (Գաղտնի նյութեր) | Սցենար՝ Շիբան, Վինս Գիլիգան և Ֆրենկ Սպոտնից | |
Ճամփորդները (Գաղտնի նյութեր) | Սցենար՝ Շիբան և Ֆրենկ Սպոտնից | |
Բոլոր հոգիները | Սցենար՝ Շիբանև Ֆրենկ Սպոտնից | |
Բլեֆ տարբերակ | Սցենարիստ | |
6 | Երազանքների աշխարհ | Սցենար՝ Շիբան, Վինս Գիլիգան և Ֆրենկ Սպոտնից |
Երազանքների աշխարհ II | Սցենար՝ Շիբան, Վինս Գիլիգան և Ֆրենկ Սպոտնից | |
S.R. 819 | Դիցաբանություն։ սցենար | |
Երկուշաբթի (Գաղտնի նյութեր) | Սցենար՝ Շիբան, Վինս Գիլիգան | |
Հրաշք (Գաղտնի նյութեր) | Սյուժեն՝ Շիբան և Ֆրենկ Սպոտնից (Հեռուստացենար ՝ Քրիս Քարթեր) | |
Մեկ հայցի երեք քարտեր (Գաղտնի նյութեր) | Սցենար՝ Շիբան, Վինս Գիլիգան | |
Դաշտային մեկնումը (Գաղտնի նյութեր) | Հեռուստացենար՝ Շիբան և Վինս Գիլիգան (Սյուժե՝ Ֆրենկ Սպոտնից) | |
7 | Զարմանալի Մալինին | Սցենար՝ Շիբան, Վինս Գիլիգան և Ֆրենկ Սպոտնից |
Գողը (Գաղտնի նյութեր) | Սցենար՝ Շիբան, Վինս Գիլիգան և Ֆրենկ Սպոտնից | |
8 | Հատուցում (Գաղտնի նյութեր) | Սցենարիստ |
9 | "Underneath" | Սցենարիստ և Ռեժիսոր |
"Jump the Shark" | Սցենար՝ Շիբան, Վինս Գիլիգան և Ֆրենկ Սպոտնից | |
Ազատ արձակում (Գաղտնի նյութեր) | Սյուժեն՝ Շիբան և Դևիդ Ամանը (Հեռուստացենար՝ Աման) | |
Սցենարիստ | ||
---|---|---|
Սերիա | Անվանում | Ծանոթագրություն |
4 | "Escape to L.A." | Համահեղինակ սցենարիստ Ջիմ Գրեյի հետ |
6 | "The Middle Men" | Սցենարիստ |
Սցենարիստ/ ռեժիսոր/ գործադիր պրոդյուսեր | ||
---|---|---|
Սեզոն | Անվանում | Ծանոթագրություն |
1 | "A New Birth of Freedom" | Սցենարիստ |
"Timshel" | Սցենարիստ և Ռեժիսոր | |
2 | "Durant, Nebraska" | Սցենարիստ |
"Blood Moon Rising" | Սցենարիստ և Ռեժիսոր |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.