From Wikipedia, the free encyclopedia
Ջան Դևիդ Հաննա (անգլ.՝ John David Hannah , ապրիլի 23, 1962[2][3], East Kilbride, Շոտլանդիա), շոտլանդացի դերասան, պրոդյուսեր։ Հանդիսատեսին հայտնի է «Մումիա», «Մումիան վերադառնում է», «Մումիա. Վիշապների կայսրի դամբարանը», «Վերջին լեգեոնը» ֆիլմերից և «Սպարտակ. արյուն և ավազ» սերիալից։
Ջոն Հաննա | |
---|---|
Հասակը | 178 սմ[1] |
Ծնվել է | ապրիլի 23, 1962[2][3] (62 տարեկան) |
Ծննդավայր | Իստ Կիլբրայդ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիա[1] |
Կրթություն | Claremont High School? և Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիա |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Ազգություն | Մեծ Բրիտանիա |
Մասնագիտություն | Դերասան, Պրոդյուսեր[1] |
Ակտիվ շրջան | 1983–այժմ |
Ժանրեր | Դրամա, Թրիլեր, Քրեական[1] |
Ընտրանի | "Մումիա", "Մումիան վերադառնում է", "Մումիա. Վիշապների կայսրի դամբարանը" |
Ամուսին(ներ) | Ջոաննա Ռոթ (2 երեխա)[1] |
Երեխա(ներ) | 2 երեխա |
Ջոն Հաննան ծնվել է Գլազգոյի մոտ գտնվող Իսթ Կիլբրայդ քաղաքում․ ընտանիքի ամենակրտսեր երեխան էր, ունի 2 ավագ քույր։ Մայրը՝ Սյուզենն աշխատում էր Marks & Spencer-ում որպես մաքրուհի, իսկ հայրը՝ Ջոնը՝ փականագործ[4][5]։ Ջոնն ավարտել է Կլերմոնտի միջնակարգ դպրոցը և պատրաստվում էր դառնալ ինժեներ-էլեկտրիկ։ Իստ Կիլբրայդում հաճախում էր թատերական խմբակի և հետևելով ծանոթների խորհրդին՝ որոշում է ընդունվել Շոտլանդիայի երաժշտության և դրամայի արքայական ակադեմիա։
Ուսումն ավարտելուց հետո Հաննան շարունակում է մասնակցել թատերական ներկայացումների, նկարահանվել կարճամետրաժ ֆիլմերում և հեռուստահաղորդումներում, այդ թվում՝ խաղալով գլխավոր դերեր։ 1994 թվականին «Չորս հարսանիք և մի շարք թաղումներ» ֆիլմում Ջոնը մարմնավորում էր Մեթյուի դերը, որը նրան հանրաճանաչություն բերեց։ Առաջին հետաքրքիր դերից հետո Ջոնին առաջարկեցին խաղալ «Ճշմարտություն կամ մրցահրավեր» ֆիլմում մարդասպան մոլագարի դեր։ 1999 թվականին «Մումիա» ֆիլմում խաղացել է նաև կատակերգական՝ Ջոնաթանի դերը։ 2001 թվականին էկրան բարձրացավ ֆիլմի շարունակությունը Ջոնի մասնակցությամբ՝ «Մումիան վերադառնում է»։ 1998 թվականին Ջոնին առաջարկեցին մարմնավորել ռոմանտիկի դեր՝ «Զգուշացեք, դռները փակվում են» ֆիլմում։ 2002 թվականին Հաննան, որպես հյուր, հանդես եկավ հետևյալ սերիալներում՝ «Լրտեսը» (2001), «Ֆրեյզեր» (2002) և «Կարնավալ» (2002)։ 2006 թվականին Հաննան նկարահանվեց «Փողոցների նոր օրենքը» և «Սառը արյուն» դրամատիկական հեռուստասերիալներում[6]։
1997 թվականի դեկտեմբերի 24-ին Ջոն Հաննան և պրոդյուսեր Մյուրեյ Ֆերգյուսոնը հիմնեցին Clerkenwell Films կինոընկերությունը։ Նրանց համատեղ առաջին աշխատանքը «Գլուխկոտրուկ» հեռուստասերիալն էր («Սև և կապույտ», «Կախովի այգիներ» ֆիլմերի դրվագներ)։ Սերիալն արդյունքում գնեց SMG Productions կինոընկերությունը, և Հաննային գլխավոր դերում փոխարինեց Քեն Սկոթը։
2010 թվականին նկարահանվեց Քվինթ Լենթուլ Բաթիաթի դերում՝ Starz կաբելային հեռուստաալիքի «Սպարտակ. արյուն և ավազ» պատմական սերիալում, այնուհետև՝ «Սպարտակ․ արենայի աստվածները» հեռուստասերիալում։
1996 թվականի հունվարի 20-ին Ջոն Հաննան ամուսնացավ դերասանուհի Ջոաննա Ռոթի հետ, ում հետ մի քանի տարի հանդիպում էր։ 2004 թվականի փետրվարի 11-ին ծնվեցին նրանց երկվորյակները՝ Գաբրիելն ու Աստրիդը։
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը | Ժանր | Ռեժիսոր | Խաղընկերներ |
---|---|---|---|---|---|---|
1983 – 2010 | Տագարտ | Taggart | Դեննի Բոնար | Սերիալ, Դրամա, Քրեական, Դետեկտիվ | Ալան ՄակՄիլան Յեն Մեդեն Պատրիկ Հարկինս | Բլայտ Դաֆ, Քոլին ՄակԿրեդի, Ջոն Միչի, Ալեքս Նորտոն, Ռոբերտ Ռոբերտսոն |
1984 – 2010 | Մաքուր ամերիկյան սպանություն | The Bill | Դերեկ Պիրս | Սերիալ, Դրամա, Քրեական | Քրիս Լովեթ Դերեկ Լիսթեր Լոուրենս Մուդի | Գրեմ Կոուլ, Տրուդի Գուդվին, Ջեֆ Ստյուարտ, Սայմոն Ռաուս, Մարկ Ուինգեթ |
1985 – 2002 | Երկրորդ էկրան | Screen Two | Սերիալ | Տրիստրամ Պաուել Յուդայան Պրասադ Քրիստոֆեր Մորախեն | Ջեֆրի Չետեր, Բերնարդ Հիլ, Փիթ Պոսթլետուեյտ, Պատրիկ Գոդֆրի, Ուորեն Կլարկ | |
1986 – 1992 | Բուն | Boon | Ուայլ Քոնելի | Սերիալ, Դրամա, Կատակերգություն | Լոուրենս Մուդի Գրեմ Հարպեր Քրիստոֆեր Բեյքեր | Մայքլ Էլֆիկ, Դևիդ Դեյկեր, Նիլ Մորիսեյ, Էլիզաբեթ Կարլինգ, Ամանդա Բերտոն |
1987 | Բրոնդ | Brond | Ռոբերտ | Սերիալ, Դրամա | Մայքլ Քեյթոն-Ջոնս | Լուիզ Բիթի, Ստրետֆորդ Ջոնս, Յեն Արմսթրոնգ, Ջեյմս Կոսմո |
1987 – | Բուկի | Bookie | Ջոնի Դաուսոն | Սերիալ, Դրամա | Ռոջեր Տակեր | Մորիս Ռոևզ, Այլա Բլեր, Դորոտի Պոլ, Ռոբերտ ՄակԻնտոշ |
1989 – | Պուարո | Poirot | տնօրեն Գերարդ | Սերիալ, Թրիլեր, Դրամա, Քրեական, Դետեկտիվ | Էդվարդ Բեննետ Ռեննի Ռայ Էնդրյու Գրիվ | Դևիդ Սուշե, Հյու Ֆրեյզեր, Ֆիլիպ Ջեքսոն, Պոլին Մորան, Դևիդ Յելենդ |
1990 | Հարբուրգյան ծեծ | Harbour Beat | Նիլ ՄակԲրայթ | Դրամա | Դևիդ Էլֆիկ | Բոբ Բեյնս, Սառա Բրինի, Ժանետ Կրոնին, Քրիստոֆեր Կամինս, Գարի Դեյ |
1991 | Սեղմում է | Shrinks | Համիշ | Սերիալ, Դրամա | Քոլին Գրեգ | Պոլին Բլեկ, Իվոն Բրայսլենդ, Դայան Բուլ, Էլիզաբեթ Հարվի, Սայմոն Ջոնս |
1992 – 1994 | Գծերի միջև | Between the Lines | Դ. Կ. Մելիս | Սերիալ, Դրամա, Քրեական | Ալան Դոսոր Ռոյ Բաթերսբի Ռիչարդ Ստենդևեն | Նիլ Պիրսոն, Թոմ Ջորջսոն, Շիվան Ռեդմոնդ, Թոնի Դոյլ, Ռոբին Լյորմիթ |
1993 – 2004 | Ֆրեյզեր | Frasier | Ավերի ՄակՄանուս | Սերիալ, Կատակերգություն | Դևիդ Լի Կելսի Գրեմեր Պամելա Ֆրայման | Կելսի Գրեմեր, Ջեյն Լիվզ, Դևիդ Հայդ Պիրս, Պերի Գիլպին, Ջոն Մահոնի |
1993 | Պոլ Կաֆի վիդեո օրագիրը | Paul Calf's Video Diary | Մարկ | Կարճամետրաժ, Կատակերգություն | Ջոֆ Պոզներ Դևիդ Թայլեր | Սթիվ Կուգան, Ամանդա Դրյու, Սանդրա Գոֆ, Պատրիկ Մարբեր |
1993 | Չորս հարսանիք և միայն հուղարկավորություններ | Four Weddings and a Funeral | Մետյու | Մելոդրամա, Կատակերգություն | Մայկ Նյուել | Էնդի ՄակԴաուել, Հյու Գրանտ, Ջեյմս Ֆլիտ, Սայմոն Կելոու |
1994 | Ճակատագիր | Faith | Նիկ Սիմոն | Դրամա | Ջոն Ստրիկլենդ | Մայքլ Գեմբոն, Սյուզաննա Հարկեր, Ռոբին Ուիվեր, Լուի Մախոնի |
1994 | Պաուլին Կաֆի հարսանեկան տեսաերիզը | Pauline Calf's Wedding Video | Մարկ | Կատակերգություն | Ջոֆ Պոզներ | Սթիվ Կուգան, Սանդրա Գոֆ, Ջեյմս Գրին, Ջենիֆեր Հեննեսի |
1994 | Միլներ | Milner | ապակի լվացող | Ջոն Ստրիկլենդ | Մել Սմիթ, Դեբորա Ֆայնդլեյ, Ռոնալդ Պիկապ, Ջեյն Մարլոու | |
1995 | Մադագասկարյան կաշի | Madagascar Skin | Հարի | Մելոդրամա, Կատակերգություն | Քրիս Նյուբի | Բերնարդ Հիլ, Մարկ Էնթոնի, Մարկ Պեթիտ, Դենի Էրլ |
1995 – 1998 | ՄակԿալում | McCallum | դոկտոր Յան ՄակԿալում | Սերիալ, Դրամա | Ռիչարդ Հոլտհոուզ | Ջերարդ Մերֆի, Ջեյմս Սեքսոն, Ռիչարդ Օ’Կալագան, Ալեքս Ուոլկինշոու |
1995 | Վերջին խրախճանքը | The Final Cut | Գիլմոր | Մարտական, Թրիլեր, Դրամա | Ռոջեր Քրիստիան | Սեմ Էլիոթտ, Չարլզ Մարտին Սմիթ, Կելի Բենսոն, Էն Ռեմսի, Լլոյդ Բերի |
1996 | Անմեղ քուն | The Innocent Sleep | Ջեյմս | Թրիլեր, Դրամա, Քրեական | Սկոթ Միշել | Օլիվեր Կոթոն, Թոնի Բլուտո, Պոլ Բրայտվել, Մայքլ Գեմբոն, Ռուպերտ Գրեյվզ |
1996 | Խաբեության շրջաններ։ Կալոն | Circles of Deceit: Kalon | Ջեյսոն Ստրուդեն | Դրամա, Քրեական | Փիթեր Բերբեր-Ֆլեմինգ | Դենիս Վատերման, Սայմոն Կադել, Սասկիա Վիկխեմ, Ստրուան Ռոջեր |
1996 | Ճշմարտություն կամ մարտահրավեր | Truth or Dare | Նիկ | Թրիլեր, Քրեական | Ջոն Մեդեն | Հելեն Բեքսենդեյլ, Սյուզեն Լինչ, Բեն Դենիելս, Ֆիոնա Բել |
1997 | Ջեյմսի բանդան | The James Gang | Սպինդլով Ջեյմս | Կատակերգություն, Քրեական | Մայկ Բարկեր | Հելեն ՄակԿրորի, Ջեյսոն Ֆլեմինգ, Թոնի Կոլետ, Դարեն Բրովնլի |
1997 | Բզեզի սեր | The Love Bug | Սիմոն Մուր Իլ | Ֆենտեզի, Կատակերգություն, Արկածային, Ընտանեկան | Պեյթոն Ռիդ | Բրյուս Քեմփբել, Ալեքսանդրա Ուենտուորտ, Քևին Ջ. Օ’Կոնոր, Դենա Գուլդ |
1997 | Այսպիսով, սա է՞ սիրավեպը | So This Is Romance? | Թոնի | Մելոդրամա, Կատակերգություն | Քևին Վ. Սմիթ | Ռիս Դինսդեյլ, Վիկտորիա Սմյորֆիտ, Կլարա Բելար, Ֆրենկ Ֆինլեյ |
1998 | Զգո՜ւշացեք, դռները փակվում են | Sliding Doors | Ջեյմս Համերտոն | Ֆենտեզի, Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն | Պիտեր Հաուիտ | Գվինետ Պելտրոու, Ջոն Լինչ, Ջինն Տրիփլխորն, Զարա Թերներ |
1998 | Հարություն առածը | Resurrection Man | Դարկի Լարչ | Թրիլեր, Դրամա, Քրեական | Մարկ Էվանս | Դևիդ Ուիլյամսոն, Ստյուարտ Տաունսենդ, Բրենդա Ֆրիկեր, Ջորջ Շեյն, Լի Մուլրունեյ |
1999 | Մումիա | The Mummy | Ջոնաթան Կարնահան | Ֆենտեզի, Մարտական, Արկածային | Սթիվեն Սոմերս | Բրենդեն Ֆրեյզեր, Ռեյչել Ուայզ, Առնոլդ Վոսլու, Քևին Ջ. Օ’Կոնոր |
1999 | Մրրիկ | The Hurricane | Տերի Սվինտոն | Դրամա, Կենսագրական, спорт | Նորման Ջուիսոն | Դենզել Վաշինգտոն, Վիսելոս Ռեոն Շենոն, Դեբորա Կարա Անգեր, Լիվ Շրայբեր |
1999 | Օրինազանցը | The Intruder | Չառլի | Թրիլեր, Դրամա, Մելոդրամա, Դետեկտիվ | Դևիդ Բեյլի | Շարլոտա Գենսբուր, Չարլզ Պաուել, Նատասյա Կինսկի, Մոլի Փարկեր |
2000 | Ուրիշի խաղ | Circus | Լեո | Թրիլեր, Դրամա, Քրեական | Ռոբ Ուոլկեր | Ֆամկե Յանսեն, Փեթեր Ստորմարե, Էդի Իզարդ, Ֆրեդ Ուորդ |
2000 | Սատանաների կացարան | Pandaemonium | Ուիլյամ Վոդսվորտ | Դրամա, Կենսագրական | Ջուլեն Թեմփլ | Լայնաս Ռոուչ, Սամանտա Մորտոն, Էմիլի Վուֆ, Էմմա Ֆիլդինգ |
2000 – 2004 | Ռեբուս | Rebus | Ջոն Ռեբուս | Սերիալ, Դրամա, Քրեական, Դետեկտիվ | Ռոջեր Գարտլենդ Մեթյու Էվանս Մարտին Ֆրենդ | Քեն Ստոթ, Կլեր Փրայս, Ջենիֆեր Բլեկ, Սարա Ստյուարտ |
2000 | BBC: Իդեալական մարդասպաններ | Predators | պատմող | Սերիալ, Փաստագրական | Կամիլա Բյորլին, Սթիվ Նեյվ | |
2001 | Մումիան վերադառնում է | The Mummy Returns | Ջոնաթան Կարնահան | Ֆենտեզի, Մարտական, Արկածային | Սթիվեն Սոմերս | Բրենդեն Ֆրեյզեր, Ռեյչել Ուայզ, Առնոլդ Վոսլու, Օդեդ Ֆեր |
2001 – 2006 | Լրտեսուհին | Alias | Martin Shepard | Սերիալ, Մարտական, Թրիլեր, Դրամա, Քրեական, Դետեկտիվ | Քեն Օլին Լոուրենս Տրիլինգ Ջեք Բենդեր | Ջենիֆեր Գարներ, Ռոն Ռիֆկին, Կարլ Լամբլի, Քևին Ուայզման, Վիկտոր Գարբեր |
2002 | Կամուֆլյաժ | Camouflage | հաշմանդամ | Կարճամետրաժ, Մուլտֆիլմ | Ջոնաթան Հոջսոն | Դևիդ Բենսոն, Էլիս Կին, Lydia Palan, Կերսթեն Պիբլզ |
2002 | Նախքան քո գնալը | Before You Go | Մայք Պենինգտոն | Դրամա, Կատակերգություն | Լյուիս Գիլբերտ | Ջուլի Ուոլտերս, Ջոենն Ուելի, Վիկտորիա Հեմիլտոն, Պատրիսիա Հոջ |
2002 | Սեր ըստ պատահարի | I'm with Lucy | Դագ | Մելոդրամա, Կատակերգություն | Ջոն Շերման | Մոնիկա Պոթեր, Կրեյգ Բիրկո, Լինդա Հալասկա, Ջուլիաննա Նիկոլսոն, Ֆլորա Մարտինեզ |
2002 – 2003 | Բժիշկները | MDs | Ռոբերտ Ֆալգետի | Սերիալ, Դրամա | Վինս Միսիանո Փիթեր Օ’Ֆալոն Վոնդի Կուրտիս-Հոլ, | Ուիլյամ Ֆիխտներ, Լեսլի Ստեֆանսոն, Օնժանյու Էլիս, Ջեյն Լինչ |
2003 | Դոկտոր Ջեքիլ և միստր Հայդ | Dr. Jekyll and Mr. Hyde | Դոկտոր Ջեքիլ / միստր Հայդ | Թրիլեր | Մորիս Ֆիլիպս | Դևիդ Ուորներ, Ջերարդ Հորան, Քելլի Շիրլի, Ջեք Բլյումենո |
2003 – 2005 | Դիմակահանդես | Carnivàle | Ստենգլեր | Սերիալ, Ֆենտեզի, Թրիլեր, Դրամա, Դետեկտիվ | Ռոդրիգո Գարսիա Ջերեմի Պոդեսվա Ջեք Բենդեր | Մայքլ Ջ. Անդերսոն, Էդրիենն Բարբո, Կլենսի Բրաուն, Դեբրա Քրիստոֆերսոն, Տիմ ԴիԿեյ |
2003 | Ես մեղադրում եմ | I Accuse | Դոկտոր Ռիչարդ Դարիան | Թրիլեր, Դրամա, Քրեական | Ջոն Կեչեմ | Էսթելա Ուորեն, Ջոն Կապելոս, Թոմ Բատլեր, Կավան Կաննինգեմ |
2004 – 2007 | Գաղտնի նյութեր։ Հոգիների ծով | Sea of Souls | John Wade | Սերիալ, Թրիլեր, Դրամա, Դետեկտիվ | Բրայան Կելի Ջեյմս Հոուզ Ռիչարդ Լեկսթոն | Բիլ Պատերսոն, Դոուն Սթիլ, Իեյն Ռոբերտսոն, Լուիզ Իրվին, Ալան Մարշ |
2004 | Միսս Մարփլ։ 4.50 Պադինգտոնից | Marple: 4.50 from Paddington | քննիչ Թոմ Քեմբել | Դրամա, Քրեական, Դետեկտիվ | Էնդի Ուիլսոն | Ջերալդին ՄակՅուեն, Գրիֆ Ռիզ Ջոնս, Դևիդ Ուորներ, Նիամ Կյուսակ, Բեն Դենիելս |
2004 | Ամնեզիա | Amnesia | Դ. Ս. Մաքեբզւ Ստոն | Թրիլեր, Մելոդրամա | Նիկոլաս Լաֆլենդ | Ջեմմա Ռեդգրեյվ, Էնթոնի Կալֆ, Պատրիկ Մելախայդ, Բրենդեն Կոյլ |
2004 | Male Mail | Alan | Կարճամետրաժ, Կատակերգություն | Դևիդ Լոգան | Ուեյդ Ուիլյամս, Ջո Բուրն Թայլոր, Մոլի Միլիգան, Տայլեր Ուեբբ | |
2005 | Ավտոմեքենայի ազգություն | Car Nation | պատմող (հնչյունավորում) | Փաստագրական | Պոլ Մարտոն | |
2005 | Stepkids: Don't Ruin My Big Day | պատմող (հնչյունավորում) | Փաստագրական | Վիվիան Հովարդ | ||
2005 | Սառը արյուն | Cold Blood | Ջեյք Օսբորն | Քրեական | Ստյուարտ Օրմ | Ջեմմա Ռեդգրեյվ, Մեթյու Քելլի, Պատրիկ Դրուրի, Էյս Բխաթի |
2007 | Սառը արյուն 2 | Cold Blood 2 | Ջեյք Օսբորն | Թրիլեր | Ստյուարտ Օրմ | Մեթյու Կելի, Ջեմմա Ռեդգրեյվ, Էյս Բխաթի, Կվամե Կվեի-Արմախ, Էնդրյու Տիրնան |
2007 | Ուրվականի որդին | Ghost Son | Մարկ | Սարսափ, Թրիլեր, Դրամա, Դետեկտիվ | Լամբերտո Բավա | Լաուրա Խերինգ, Փիթ Պոսթլետուեյտ, Կորալինա Կատալդի-Տասոնի, Մոսա Կայզեր |
2007 | Լուսիտանիա։ Մարդասպանը Ատլանտիդայից | Lusitania: Murder on the Atlantic | պրոֆեսոր Յան Հոլբորն | Փաստագրական, Դրամա, Ռազմական, Պատմական | Քրիստոֆեր Սպենսեր | Քեննետ Կրենեմ, Ֆլորիան Պանցներ, Մայքլ Ֆիսթ, Գրեհեմ Հոպկինս |
2007 | Վերջին լեգեոնը | The Last Legion | Նեստոր | Ֆենտեզի, Մարտական, Արկածային, Ռազմական | Դագ Լեֆլեր | Քոլին Ֆյորտ, Բեն Կինգսլի, Այշվարիա Ռայ, Փիթեր Մուլան, Քևին ՄակԿիդ |
2007 – 2012 | Վնասներ | Damages | Ռուտգեր Սիմոն | Սերիալ, Թրիլեր, Դրամա, Քրեական, Դետեկտիվ | Տոդ Ա. Կեսլեր Մեթյու Պեն Տիմոտի Բասֆիլդ | Գլենն Կլոուզ, Ռոուզ Բիրն, Տեյթ Դոնովան, Զակարի Բուտ, Թեդ Դենսոն |
2007 | Սառը արյուն | Cold Blood | Ջեյք Օսբորն | Մինի սերիալ, Քրեական | Սուրի Կրիշնամա | Ջեմմա Ռեդգրեյվ, Պոլին Կուիրկ, Էյս Բխաթի, Մեթյու Կելի |
2008 | Մումիա։ Վիշապների կայսրի դամբարանը | The Mummy: Tomb of the Dragon Emperor | Ջոնաթան Կարնահան | Ֆենտեզի, Մարտական, Թրիլեր, Արկածային | Ռոբ Կոեն | Բրենդեն Ֆրեյզեր, Ջետ Լի, Մարիա Բելո, Միշել Եո |
2008 | Zip 'n Zoo | Tom | Կարճամետրաժ, Դրամա, Կատակերգություն | Բրյուս Ռոբերտսոն | Սիմոն Լաբիբ, Ռեմի Բեննետ, Ռեմի Բեննետ, Ռոբին Քեմերոն, Քոլին Քեմփբել | |
2010 – 2013 | Սպարտակ։ Արյուն և ավազ | Spartacus: Blood and Sand | Բատիատուս | Սերիալ, Մարտական, Դրամա, Արկածային, Կենսագրական, Պատմական | Մայքլ Հերսթ Ջեսի Ուարն Ռիկ Ջեյկոբսոն | Էնդի Ուիտֆիլդ, Լիամ ՄակԻնտայր, Լյուսի Լոուլես, Մանու Բեննետ |
2011 – | Առևանգում և փրկագին | Kidnap and Ransom | Ալեքսանդր Ուիլյարդ | Սերիալ, Թրիլեր, Դրամա, Քրեական | Էնդի Ուիլսոն Դևիդ Դրուրի | Տրևոր Իվ, Հելեն Բեքսենդեյլ, Նատաշա Լիթլ, Սկոթ Սպերոու, Ամարա Կարան |
2011 | Սպարտակ։ Մրցադաշտի աստվածները | Spartacus: Gods of the Arena | Բատիատուս | Սերիալ, Մարտական, Դրամա, Արկածային, Կենսագրական, Պատմական | Ռիկ Ջեյկոբսոն | Մանու Բեննեթ, Փիթեր Մենսա, Դասթին Կլեր, Նիկ Տարաբեյ |
2012 | Խոսքեր | The Words | Ռիչարդ Ֆորդ | Դրամա, Մելոդրամա | Բրայան Կլագման Լի Ստերնտալ | Բրեդլի Կուպեր, Ջերեմի Այրոնս, Օլիվիա Ուայլդ, Զոի Սալդանա, Դեննիս Կուեյդ |
2012 – | Քննիչ Կլոտը | A Touch of Cloth | Ջեք Կլոտ | Սերիալ, Մարտական, Կատակերգություն | Ջիմ Օ’Հենլոն | Սյուրաննա Ջոունս, Ադրիան Բաուեր, Նավին Չոուդխրի, Քեյթ Ֆլիտվուդ |
2013 | The Wee Man | Տամ ՄակԳրյու | Դրամա | Ռեյ Բերդիս | Պատրիկ Բերգին, Հաննա Բլեմայերս, Սթիվեն Բորի, Մարտին Քոմպսթոն, Քրիս Կոուլին |
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
2000 – 2004 | Ռեբուս։ Կախովի այգիներ | Rebus |
2003 | Դոկտոր Ջեքիլ և միսթր Հայդ | Dr. Jekyll and Mr. Hyde |
2004 | Quite Ugly One Morning | |
2005 – 2006 | Մահվանից հետո | Afterlife |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.