From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Գյունդերսեն (անգլ.՝ Jon Gundersen, 1945, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ)[1], ամերիկացի դիվանագետ, զինվորական գործիչ, գիտնական, Ուկրաինայում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար, մի քանի հոդվածների հեղինակ, Ուկրաինայի, Էստոնիայի, Իսլանդիայի և Նորվեգիայի հետ ԱՄՆ հարաբերությունների փորձագետ[2]։
Ջոն Գյունդերսեն | |
---|---|
Ծնվել է | 1945 |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դիվանագետ |
Զբաղեցրած պաշտոններ | Ուկրաինայում ԱՄՆ դեսպան, United States Ambassador to Estonia? և Ուկրաինայում ԱՄՆ դեսպան |
Պարգևներ և մրցանակներ |
Ջոն Գյունդերսենը ծնվել է 1945 թվականին ԱՄՆ-ում։
ԱՄՆ առևտրային ծովային նավահանգստում ծառայել է որպես նավաստի։ Եղել է ԱՄՆ բանակի սպա, մասնակցել է Վիետնամի պատերազմին, ինչի համար արժանացել է բրոնզե աստղի։
1970-ականներին մասնակցել է ԱՄՆ-ի առաջին հակաահաբեկչական գործողություններին։
Նա աշխատել է ԱՄՆ Պետդեպարտամենտի արտաքին ծառայությունում, բազմաթիվ հանձնարարություններ է կատարել ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ արտասահմանում, կենտրոնացել է Հյուսիսային տարածաշրջանի, սպառազինությունների վերահսկման և քաղաքական-ռազմական խնդիրների վրա։
1991 թվականին նշանակվել է Կիևում ԱՄՆ գլխավոր հյուպատոս։ 1991 թվականի դեկտեմբերի 26-ին նա Ուկրաինայի կառավարությանն է ներկայացրել ամերիկյան դիվանագիտական նոտա՝ ճանաչելով Ուկրաինայի անկախությունը ԱՄՆ-ի կողմից։
Մինչև Ռոման Պոպադյուկի ստանձնելն Ուկրաինայում ԱՄՆ առաջին դեսպանի պաշտոնը՝ 1992 թվականի հունվարի 23-ից մինչև 1992 թվականի հուլիսի 9-ը եղել է Ուկրաինայում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար։
1994 թվականի դեկտեմբերից մինչև 1995 թվականի օգոստոսը եղել է Էստոնիայում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատարը։ Բացի այդ, աշխատել է Նորվեգիայի և Իսլանդիայի ԱՄՆ դեսպանատաներում։ Նա եղել է հատուկ գործողությունների քաղաքական և ավագ խորհրդական Իրաքում՝ վերակառուցման հարցերով։
Թոշակի անցնելուց հետո եղել է սկանդինավյան թեմաներով հետազոտությունների ղեկավար ԱՄՆ֊Ի Արտաքին ծառայության ինստիտուտում։
Դասավանդել է Ազգային անվտանգության համալսարանում։
2020 թվականի նախագահական ընտրություններում Ջոն Գյունդերսենն աջակցել է Ջո Բայդենին[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.