From Wikipedia, the free encyclopedia
Ջոնաթան Ռիչարդ Գրինվուդ (անգլ. Jonathan Richard Guy Greenwood, ծնվ. նոյեմբերի 5, 1971, Օքսֆորդ, Մեծ Բրիտանիա)՝ բրիտանացի երաժիշտ, Radiohead խմբի սոլո-կիթառիստ։ Նույն խմբի բաս-կիթառիստը նրա հարազատ եղբայր Քոլինը։ Գրինվուդը մուլտիինստրումենտալիստ է, բացի կիթառից նվագում է նաև ջութակ, օրգան, ֆորտեպիանո, Մարտենո ալիքներ, բանջո, շրթհարմոն և այլ գործիքներ։ Rolling Stone ամսագիրը 48-րդ հորիզոնականն է հատկացրել Գրինվուդին բոլոր ժամանակների 100 լավագույն կիթառիստների ցանկում[3]։
Ջոնի Գրինվուդ | |
---|---|
Ջոնի Գրինվուդ | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Jonny Greenwood |
Ի ծնե անուն | Ջոնաթան Գայ Գրինվուդ |
Ծնվել է | նոյեմբերի 5, 1971[1][2] (52 տարեկան) Օքսֆորդ |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | Ալտերնատիվ ռոք Էլեկտրոնիկա Ինդի ռոք Արտ ռոք |
Մասնագիտություն | կիթառահար, բանջոյիստ, կոմպոզիտոր, էլեկտրոֆոնիստ, Բազմագործիքավորող, դերասան, երգերի հեղինակ և դաշնակահար |
Գործիքներ | Կիթառ, դաշնամուր, Մարտենո ալիքներо, շրթհարմոն, բանջո, ջութակ, օրգան |
Լեյբլ | XL |
Կրթություն | Abingdon School? |
Անդամակցություն | Ռադիոհեդ և The Venus in Furs? |
Կապված | Ռադիոհեդ |
Պարգևներ | |
Կայք | radiohead.com |
Jonny Greenwood Վիքիպահեստում |
Գրինվուդը Ռադիոհեդ խմբի երաժիշտներից ամենաերիտասարդն է։ Նա թողել է համալսարանը այն բանից կարճ ժամանակ անց, ինչ Ռադիոհեդ (որն այդ ժամանակ On A Friday անվանումն էր կրում) խումբը պայմանագիր է կնքում EMI-ի հետ, 1991 թվականին։ Ի տարբերություն խմբի մյուս անդամների նա այդպես էլ չստացավ բարձրագույն կրթություն։
Ռադիոհեդի կազմում Գրինվուդը սոլո-կիթառահար է։ Բացի այդ նա կարողանում է նվագել Մարտենո ալիքային սինթեզատոր։ Դա օգտագործվել է «The National Anthem» և «How to Disappear Completely» (Kid A), «Pyramid Song» և «Dollars and Cents» (Amnesiac), «Where I End and You Begin» (Hail to the Thief) երգերի ձայնագրման ժամանակ։ Վերջին կոմպոզիցիան նվիրվել է Ժաննա Լորիոյի հիշատակին՝ Մարտենո ալիքներ նվագողներից առաջիններից մեկին։ Մարտենո ալիքների նկատմամբ Գրինվուդի հետաքրքրություն առաջացել է այն բանից հետո, երբ նա ծանոթացել է ֆրանսիացի կոմպոզիտոր Օլիվյե Մեսսիանի հետ, ով այդ գործիքի տարածման ու զարգացման գործում մեծ ավանդ ունի[4]։
2003 թվականին Գրինվուդը թողարկեց Bodysong (2003) սոլո ալբոմը, որը համանուն ֆիլմի սաունդթրեքն է։ Ալբոմի ձայնագրմանը մասնակցել է նաև Քոլին Գրինվուդը, ով բաս-կիթառ է նվագում։
2004 թվականի մայիսին Գրինվուդը դարձավ ԲիԲիՍիի նահանգային կոմպոզիտորներից։ ԲիԲիՍի 3 ռադիոյի համար նա մի քանի սիմֆոնիկ ստեղծագործություն է գրում. «smear», «Piano for Children» և «Popcorn Superhet Receiver»։ 2005 թվականի ապրիլի 23-ին տեղի ունեցավ Գրինվուդի ու ԲիԲիՍի երգչախմբի համատեղ կենդանի համերգը, որի ժամանակ կատրվեցին Գրինվուդի ԲիԲիՍիի համար գրված ստեղծագործությունները[5]։ «Popcorn Superhet Receiver» -ի համար 2006 թվականին Գրինվուդն արժանացավ Ռադիո լսողների մրցանակին BBC British Composer Awards 3-րդ փառատոնի ժամանակ[6]։
2007 թվականին Գրինվուդը գրեց Փոլ Թոմաս Անդերսոնի «Նավթ» ֆիլմի սաունդթրեքը, որն իր մեջ պարունակում էր «Popcorn Superhet Receiver»-ի ֆրագմենտներից։ Այդ սաունդթրեքի համար նա ստանում է VH1 «Քննադատների ընտրություն»[7] և Բեռլինյան կինոփառատոնի «Արծաթե արջ» մրցանակները[8]։ Այդ սաունդթրեքը Օսկարի համար առաջարկված տարբերակների մեջ ֆավորիտներից էր, բայց չարժանացավ այդ մրցանակին, քանի որ կանոնների համաձայն երգը պետքէ գրված լինի հատուկ այդ ֆիլմի համար[9]։
2011 թվականին նա դարձավ «Կեվինի հետ ինչ-որ բան այն չէ» ժապավենի սաունդթրեքի հեղինակ։ 2012 թվականին տեղի ունեցավ Փոլ Թոմաս Անդերսոնի նոր ֆիօմի պրեմիերան՝ «Վարպետ», որի համար նույնպես Գրինվուդը սաունդթեք գրեց[10]։ Երկու տարի անց Գրինվուդն ու Անդերսոնը նորից համագործակցեցին «Bna]in a8at» ֆիլմի համար[11]։
Գրինվուդը դալտոնիկ է և չի տարբերում կարմիր ու կանաչ գույները[12]։ Ինչպես Թոմ Յորքը, Գրինվուդը ևս բուսակեր է[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.