Ջոնի Բելինդա (ֆիլմ, 1948)
From Wikipedia, the free encyclopedia
Ջոնի Բելինդա, 1948 թվականին նկարահանված ամերիկյան դրամա, որը հիմնված էր 1940 թվականին Բրոդվեյում բեմադրված համանուն պիեսի վրա։ Ֆիլմի սցենարի վրա աշխատել են գրողներ Ալեն Վինսենտն ու Իրմա ֆոն Քյուբը, ռեժիսորը Ժան Նեգուլեսկոն է[1]։
Ջոնի Բելինդա անգլ.՝ Johnny Belinda | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա |
Թվական | 1948 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ժան Նեգուլեսկո |
Պրոդյուսեր | Ջերրի Ուոլդ |
Սցենարի հեղինակ | Irma von Cube? |
Դերակատարներ | Ջեյն Ուայման, Լյու Էյրս, Չարլզ Բիքֆորդ, Ագնես Մուրհեդ, Stephen McNally?, Ջան Ստեռլինգ, Բարբարա Բեյթս, Ալան Նափիե, Դեն Սեյմուր, Ֆրեդերիկ Ուորլոք, Mabel Paige? և Rosalind Ivan? |
Օպերատոր | Ted McCord? |
Երաժշտություն | Մաքս Սթայներ |
Մոնտաժ | Դևիդ Վեյսբարթ |
Պատմվածքի վայր | Նոր Շոտլանդիա |
Կինոընկերություն | Warner Bros. և Warner Bros. Pictures |
Տևողություն | 95 րոպե |
Johnny Belinda (film) Վիքիպահեստում |
Պատմությունը հիմնված է իրական դեպքի վրա, որը տեղի է ունեցել Հարիսի ամառային նստավայրի մոտակայքում՝ արքայազն Էդվարդի կղզու Ֆորտունա Բրիջ տարածքում։ Գլխավոր հերոսուհին, որի անունից առաջացել է ֆիլմի վերնագիրը, իրական կյանքում գոյություն է ունեցել Լիդիա Դինգվել (1852–1931) անունով[2]։ Ֆիլմում ներկայացված են ստերի և բամբասանքների տարածման հետևանքները, բռնաբարության սարսափը։ Վերջին թեման նախկինում արգելված էր Հեյսի օրենսգրքով։ «Ջոնի Բելինդան» համարվում է հոլիվուդյան առաջին ֆիլմը, որը խախտել է այդ սահմանափակումները, և որպես այդպիսին հակասական է ընդունվել թողարկման սկզբնական պահին։
Ֆիլմում նկարահանվել են Ջեյն Ուայմանը, Լյու Էյրսը, Չարլզ Բիքֆորդը, Ագնես Մուրհեդը, Ստեֆան ՄեքՆելլին և Ջան Ստերլինգը։ Ուայմանի դերակատարումը նրան արժանացրել է «Օսկար լավագույն դերասանուհու համար» մրցանակի։
Ֆիլմը նկարահանվել է Կալիֆոռնիայի Ֆորտ Բրագ քաղաքում[3]։