Ջոնաթան (անգլ.՝ Jonathan, ծնվել է 1832 թվականին)[1], Ալբարական կրիաների տեսակի արու ներկայացուցիչ(Aldabrachelys gigantea hololissa), որը ապրում է Մեծ Բրիտանիայի տիրապետության տակ գտնվող Սուրբ Հեղինեի կղզում՝ Ատլանտյան օվկիանոսում։ Կրիան ապրում է Պլանտացիայի տանը (անգլ.՝ Plantation House), որն համարվում է կառավարչի պաշտոնական ոստանը, և կրիայի տերը համարվում է կղզու կառավարությունը։ Կրիայի կյանքի ընթացքում կղզում փոխվել են շուրջ 28 կառավարիչներ[2]։

Արագ փաստեր Ջոնաթան, Տեսակ ...
Ջոնաթան
Thumb
Ջոնաթան (սեպտեմբեր, 2014 թվական)
ՏեսակAldabrachelys gigantea hololissa
Սեռարական
Ծնվել է1832 թվական
ԾննդավայրՍեյշելյան կղզիներ
ԵրկիրՍուրբ Հեղինեի կղզի
ՏերՍուրբ Հեղինեի կղզու կառավարություն
 Jonathan (tortoise) Վիքիպահեստում
Փակել

1882 թվականին Սեյշելյան կղզիներից Սուրբ Հեղինեի կղզի բերվեցին չորս կրիաներ։ Բոլոր կենդանիները արդեն 50-ից ավել տարեկան էին։ 1930 թվականին պարոն Սփենսեր Դեվիս (անգլ.՝ Spencer Davis)՝ Սուրբ Հեղինեի կղզու կառավարիչը, չորս կրիաներից մեկին անվանակոչեց Ջոնաթան։

2008 թվականի դեկտեմբերի 5-ին «Դեյլի մեյլ» ամսագրում հրապարակվել է մի հոդված ըստ որի կրիան 176 տարեկան է[3]։ Հոդվածում նաև տեղեկայված էր կրիայի հին լուսանկարներից, որը արվել էր անգլո-բուրական երկրորդ պատերազմի ժամանակ։ Հոդվածում սխալմամբ նշված է եղել, որ կրիան պատկանում է Testudinipae cytodira տեսակին։

Ըստ կրիային հետևող, անասնապահ Ջոնաթան Հոլինսի վերոհիշյալ լուսանկարը արվել է 1886 թվականից ոչ ուշ, իսկ նկարում պատկերված են տեղի բնակիչները։ Լուսանկարում կրիան, խեցու չափսերից ենթադրելով, 50 տարեկանից ավել է, հետևաբար, Ջոնաթանը ծնվել է 1836 թվականից ոչ ուշ։ Այս պատճառով Ջոնաթանը համարվում է աշխարհի ամենահին հայտնի կրիաներից[4]։

BBC Radio-ն պատմել է Ջոնաթանի մասին իր «Մեր իսկ թղթակցի կողմից» (անգլ.՝ From Our Own Correspondent) նախագծի շրջանակներում այն բանից հետո, երբ Սալի Քեթյլը՝ օվկիանոսային թիավարը, այցելեց Սուրբ Հեղինայի կղզի։

Ջոնաթանը պատկերված է Սուրբ Հեղինեյի կղզու 5 փենիանոց մետաղադրամի հակառակ կողմին[5]։ 2010-2016 թվականներին կրիային հետևում էր անասնապահ Ջոնաթան Հոլինսը(անգլ.՝ Jonathan Hollins)[6]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.