ամերիկացի գրող-վիպասան From Wikipedia, the free encyclopedia
Ջոնաթան Ֆրանզեն՝ (անգլ.՝ Jonathan Earl Franzen, օգոստոսի 17, 1959[1][2][3][…], Ուեսթերն Սփրինգս, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի գրող-վիպասան։
Ջոնաթան Ֆրանզեն Jonathan Earl Franzen | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 17, 1959[1][2][3][…] (65 տարեկան) |
Ծննդավայր | Ուեսթերն Սփրինգս, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ |
Մասնագիտություն | վիպասան, գրող, ակնարկագիր և հրապարակախոս |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Սուորթմոր քոլեջ, Բեռլինի ազատ համալսարան և Webster Groves High School? |
Ուշագրավ աշխատանքներ | Ուղղումներ և Ազատություն |
Անդամակցություն | Բեռլինի գեղարվեստի ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Պարգևներ | |
Ներշնչվել է
| |
Կայք | jonathanfranzen.com |
Jonathan Franzen Վիքիպահեստում |
Ջոնաթան Ֆրանզենը ծնվել է 1959 թվականի օգոստոսի 17-ին, Չիկագոյում, Իլինոյս նահանգ, մեծացել է Միսուրի նահանգում։ Կրթությունը ստացել է Սուորթմոր քոլեջում։ Բացի դրանից ուսանողական տարիներին Ֆուլբրայթի ծրագրի կրթաթոշակ էր ստանում, որը հնարավորություն էր տալիս լավագույն ուսանողներին կրթություն ստանալ արտասահմանում և որոշ ժամանակ անց է կացրել Արևմտյան Գերմանիայում։
Ջոնաթանը համաշխարհային ճանաչում ստացավ «Ուղղումներ» վեպի հրապարակումից հետո, որտեղ նա նկարագրել է միջին դասի ամերիկյան ընտանիքի կյանքը, ներկայացնելով յուրաքանչյուր անդամի ճակատագրի անաչառ և երկյուղալի մանրամասները[4]։ Վեպը արագ դարձավ բեստսելեր, իսկ հեղինակը ստացավ հեղինակավոր National Book Award մրցանակը[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.