From Wikipedia, the free encyclopedia
Ժոզեֆ Իզադոր (Ժո Իսադոր) Լիբերման (անգլ.՝ Joseph Isadore «Joe» Lieberman, փետրվարի 24, 1942[1], Սթենֆորդ - մարտի 27, 2024[2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի սենատոր (սկզբում դեմոկրատ, այնուհետև անկախ) Կոնեկտիկուտ նահանգից, որը 2000 թվականի ընտրություններում Ալբերտ Գոռի հետ առաջադրվել էր ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնում։
Լեհաստանից ներգաղթած Հենրի Լիբերմանի և Ավստրիայից եկած հրեա Մարսիա Մանգերի որդին։ Լիբերմանների ընտանիքը ունեցել է ալկոհոլային խմիչքների խանութ։ Լիբերմանը սովորել է Սթամֆորդի ավագ դպրոցում, որտեղ առաջին անգամ դրսևորել է իր առաջնորդական հատկանիշները։ 1963 թվականին իր առաջին քաղաքական առաքելությամբ մեկնել է Միսիսիպի նահանգ, տեղացի նեգրերին սովորեցնել քվեարկել։ 1964 թվականին ավարտել է Եյլի համալսարանը՝ տնտեսագիտության և քաղաքականության բակալավրի աստիճանով։ Այնուհետև ուսումը շարունակել է Եյլի իրավունքի դպրոցում, որն ավարտել է 1967 թվականին։ Եյլում ուսանելու ժամանակ միացել է «Էլայհու» ուսանողական գաղտնի հասարակական կազմակերպությանը։
1970 թվականին ընտրվել է Կոնեկտիկուտ նահանգի սենատոր՝ որպես դեմոկրատ բարեփոխիչ, Վիետնամական պատերազմի հակառակորդ։ 1983-1989 թվականներին զբաղեցրել է Քոնեքթիքութի գլխավոր դատախազի պաշտոնը։ 1989 թվականին ընտրվել է Ամերիկայի Սենատի անդամ Կոնեկտիկուտ նահանգից։
Քլինթոն-Լևինսկու գործի քննության ընթացքում նա կոշտ քննադատեց նախագահին, բայց իր կուսակիցների հետ քվեարկեց նրա իմպիչմենտի դեմ։
2000 թվականի կուսակցական ընտրություններում նա հանդիսացել է Դեմոկրատական կուսակցության փոխնախագահի պաշտոնի թեկնածու։ Նա դարձավ հրեական կրոնը ներկայացնող առաջին թեկնածուն, որը մասնակցել է նախագահական ընտրություններին։ Գոռը և Լիբերմանը պարտվել են ընտրությունում՝ զիջելով հանրապետական թեկնածուներ Ջորջ Ու. Բուշին և Դիկ Չեյնին։
Իրաքի պատերազմի կողմնակից է։ 2005 թվականին Ջոն Մաքքեյնի հետ Սենատ է ներկայացրել բանաձևի նախագիծ՝ պահանջելով կասեցնել Ռուսաստանի անդամակցությունը «Մեծ ութնյակին»[6]։
2006 թվականին նա տանուլ տվեց ներկուսակցական ընտրությունները սենատորի պաշտոնի համար, բայց հետագայում վերընտրվեց որպես անկախ թեկնածու։
2008 թվականին, որպես անկախ սենատոր, նա սատարեց հանրապետական թեկնածու Ջոն Մակքեյնին ԱՄՆ նախագահի ընտրություններում[7]։
Լիբերմանը առաջին անգամ ամուսնացած էր Բեթի Հասի հետ (1965-ից 1981 թվական), իսկ երկրորդ անգամ՝ Հադասա Ֆրեյլիխ Տուկերի հետ։ Լիբերմանը իր առաջին կնոջից ունի մեկ որդի և դուստր, իսկ երկրորդից` դուստր։
Որոշ տվյալներով ՝ Ջո Լիբերմանը Ռուսաստանի և ԱՊՀ-ի գլխավոր ռաբբի Բերլ Լազարի ազգականն է[8]։
Նա Սենատում նշանակվել է որպես «դաստիարակ»՝ Բարաք Օբամայի կողմից[9]։
Նրա ջանքերով արգելվեցին մի շարք բռնի խաղեր, այդ թվում ՝ «Postal» շարքից։ Այս կապակցությամբ նա «Postal 2» խաղի խոսակցությունների մեջ մի քանի անգամ հիշատակվեց, և նաև ընտրություններում թեկնածուներից մեկն էր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.