From Wikipedia, the free encyclopedia
Ջինա (գրվում է G.NA, իսկական անունը՝ անգլ.՝ Gina CHoi, սեպտեմբերի 13, 1987[1], Էդմոնտոն, Կանադա), կանադացի երգչուհի, երգերի հեղինակ և դերասանուհի, ապրում է Հարավային Կորեայում։
Ջինա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Gina Jane Choi, Choi Gina / Choi Ji-na (최지나) |
Ի ծնե անուն | անգլ.՝ Gina Jane Choi և կորեերեն՝ 최지나 |
Ծնվել է | սեպտեմբերի 13, 1987[1] (37 տարեկան) Էդմոնտոն, Կանադա |
Երկիր | Կանադա |
Ժանրեր | քեյ փոփ |
Մասնագիտություն | երգչուհի, պարուհի, մոդել և կինոդերասանուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Cube Entertainment և Good Entertainment? |
Կրթություն | Fraser Heights Secondary School? |
Անդամակցություն | Chamsonyeo?[2] |
G.NA Վիքիպահեստում |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Իր առաջին մինի-ալբոմը՝ (Draw G’s First Breath) թողարկել է 2010 թվականի հուլիսի 14 ին[3]։
Ջինա Չհոյը (անգլ.՝ Gina Choi) ծնվել և մեծացել է Կանադայում։ 2005 թվականին տեղափոխվել է Հարավային Կորեա, քանի որ երազում էր դառնալ դերասանուհի։ Հաջող անցել է ստեղծվելիք «5 Girls» գյորլ-խմբի լսումները։ Համարյա մեկ տարի ապրել և պարապել է խմբի մյուս մասնակիցների հետ, բայց հետո ֆինանսական խնդիրների պատճառով խումբը դադարեցրել է իր գոյությունը։ Ջինան վերադարձել է Կանադա[4]։
Ավելի ուշ նրան չմոռանալով Հոն Սընսոնը (այդ պահին աշխատում էր JYP Entertainment-ի ներկայացուցիչ) նրան հնարավորություն տվեց մասնակցել JYP Entertainment- լսումներին։ Այդպես նա 2007 թվականին վերադարձավ Կորեա և հաջող անցնելով լսումները, նոյեմբերին դարձավ JYP Entertainment-ի պրակտիկան։
Հետո Հոն Սըյոնսոնը հեռացավ JYP Entertainment-ից, որպեսզի ստեղծի իր առանձին ընկերությունը՝ Cube Entertainment. Ջինան հետևեց նրան։
Սկզբում նա նոր երջ հրապարակեց Ռեյնի հետ՝ «Things I Want To Do When I Find A Lover», իսկ հետո 2010 թվականի հունիսին իր առաջին սոլո սինգլը՝ «I’ll Back Off So You Can Live Well»։ Կորեայում այն արժանացավ 2 տեղին (Gaon չարտում)։
Այդ ժամանակից ի վեր նա հայտնի է Հարավային Կորեայում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.