Ջիմ Ռոս
From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս Ուիլյամ Ռոս (անգլ.՝ James William Ross, հունվարի 3, 1952(1952-01-03), Ֆորտ Բրեգ, Մենդոսինո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[1], ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտի (ռեստլինգ) մեկնաբան։ Ներկայումս աշխատում է All Elite Wrestling (AEW) կազմակերպությունում որպես մեկնաբան և ավագ խորհրդական։
Ջիմ Ռոս | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1952(1952-01-03) (72 տարեկան) |
Ծննդավայր | Ֆորտ Բրեգ, Մենդոսինո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ռեստորատոր, պոդքաստեր, մարզական մեկնաբան և պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | jrsbbq.com |
Jim Ross Վիքիպահեստում |
Ավելի քան 25 տարի աշխատել է WWE-ում, ինչպես նաև «Fox Sports» հեռուստացանցում, որտեղ ռեստլինգին վերաբերող հոդվածներ է հրապարակել։ Երբեմն մեկնաբանել է բռնցքամարտի և ընդհանուր մենամարտերի (MMA) հանդիպումներ։ Բացի այդ, «AXS TV» հեռուստաալիքով մեկնաբանում է ճապոնական New Japan Pro Wrestling (NJPW) կազմակերպության հեղինակային իրադարձությունները։
Ռոսը 2007 թվականից WWE փառքի սրահի անդամ է։ Հայտնի է «Ծեր ու բարի Ջեյ Ար» (անգլ.՝ Good ol' JR) մականվամբ։ Լայնորեն դիտվում է որպես WWE-ի ձայն և բոլոր ժամանակների լավագույն ռեստլինգային մեկնաբաններից մեկը[2][3][4]։
Պրոֆեսիոնալ ըմբշամարտից դուրս Ռոսը հայտնի է իր «J.R.'s Family BBQ» բարբեքյուի սոուսի և ջերկիի ապրանքանիշով[5]։