ամերիկացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Ջիլ Այքենբերի (անգլ.՝ Jill Eikenberry, հունվարի 21, 1947[1][2], Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, առավել հայտնի է NBC-ի «Լոս Անջելեսի օրենքը» (1986-1994) սերիալում դաժան փաստաբանի՝ Էնն Քելսի դերը մարմնավորելու համար, որի համար նա ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակ և «Էմմի» հինգ մրցանակ։
Ջիլ Այքենբերի | |
---|---|
Ծնվել է | հունվարի 21, 1947[1][2] (77 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Եյլի դրամայի դպրոց |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին | Մայքլ Թաքեր |
Jill Eikenberry Վիքիպահեստում |
Ջիլ Այքենբերին ծնվել է Նյու Հեյվենում, բայց մեծացել է Մեդիսոնում և Սանկտ Իոսիֆում։ Նա մարդաբանություն սովորելու համար ընդունվել է Բարնարդի քոլեջը, բայց առաջին կուրսից հետո ընդունվել է Եյլի համալսարան, որտեղ և սովորել է դրամատիկական արվեստ[3]։ 1970 թվականին թատերական բեմում ծանոթացել է ապագա ամուսնու՝ դերասան Մայքլ Թակերի հետ, իսկ երեք տարի անց ամուսնացել է նրա հետ։ Հենց այդ ժամանակ էլ նա սկսել է իր կարիերան հեռուստատեսությունում, սկզբից նկարահանվեց հեռուստաֆիլմերում, իսկ հետո արդեն բարձրացել է մեծ էկրան՝ խաղալով այնպիսի մեծ դերեր ֆիլմերում ինչպիսն է «Ամուրի կինը»(1978)։
Այքենբերի կարիերան 1981 թվականին «Արթուր» ֆիլմից հետո աճեց։ Նա ունեցել է մեծ ճանաչում «Լոս Անջելեսի օրենքը» (1986-1994) հեռուստասերիալում փաստաբան Էնն Քելսիի դերի համար[3]։ Իր գործունեության համար նա 1989 թվականին ստացել է «Ոսկե գլոբուս», երեք անգամ նաև առաջադրվել է մրցանակի, հինգ անգամ առաջադրվել է «Էմմի» գլխավոր հեռուստատեսային մրցանակի[4]։ 1980-ականների և 1990-ականների սկզբներին Այքենբերգը քսանից ավելի ֆիլմերում և մինիսերիալներում խաղացել է գլխավոր դերեր։
Այքենբերին նկարահանվել է նաև «Մանհեթենյան նախագծում» (1986), «Աղջիկը արվարձանից» (2007), «Վարձով փեսացուն» (2011) և «Հարուստ աղքատ աղջիկը» (2011) ֆիլմերում։ Վերջին տարիներին նա հայտնվել է այնպիսիս հեռուստասերիալների էպիզոդներում ինչպիսիք են՝ «Օրենք և կարգ» և «Գործի հետաքննությունը»։ Նա թատրոնում ավելի ակտիվ է եղել, 2011 թվականին «Դրամա Դեսկ»-ում ստացել է մրցանակ օֆֆ-բրոդվեյան «Երեխայի համար» պիեսում[5]։
1973 թվականից Այքենբերգը ամուսնացել է դերասան Մայքլ Թակերի հետ, ում հետ միասին նկարահանվել են «Լոս Անջելեսի օրենքը» ֆիլմում։ 1980-ական թվականների կեսերին նա տառապում էր կրծքագեղձի քաղցկեղից, որի արդյունքում NBC-ի համար նկարահանել է քաղցկեղը հաղթահարած կանանց մասին փաստագրական ֆիլմ[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.