Ջիլիան Անդերսոնի մրցանակներ և անվանակարգեր
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Ջիլիան Անդերսոնի մրցանակներ և անվանակարգեր ցանկը ներկայացնում է ամերիկացի դերասանուհի Ջիլիան Անդերսոնի ստացած մրցանակները և այն անվանակարգերը, որոնց ներկայացվել է։
Ջիլիան Անդերսոնի մրցանակներ | |||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ջիլիան Անդերսոնը WonderCon-ում 2008 թվականի փետրվար
|
Անդերսոնը, ով քննադատների ճանաչմանն է արժանացել որպես «Գաղտնի նյութեր» ֆիլմի գլխավոր հերոսուհի Դանա Սկալլայի դերակատարուհի, հանդիսանում է Primetime Emmy Award մրցանակակիր դերասանուհի։ Նա «Էմմի» մրցանակի արժանացել է որպես «Լավագույն դերասանուհի դրամատիկական սերիալում» 1997 թվականին և այդ դերի համար անվանակարգվել է ևս երեք անգամ։ Նույն մրցանակին անվանակարգվել է նաև 2006 թվականին, որպես «Ականավոր առաջատար դերասանուհի մինի-սերիալում կամ կինոյում»՝ «Սառը տուն» ֆիլմի համար։ Նա նաև արժանացել է «Ոսկե Գլոբուս» մրցանակի «Լագավույն դերասանուհի հեռուստասերիալում կամ դրամայում», ինչպես նաև ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի երկու մրցանակների։
Անդերսոնը նաև մրցանակների է արժանացել իր թատերական ներկայացումների համար։ Նա արժանացել է «World Theatre» մրցանակի «Լավագույն նորամուտ» անվանակարգում՝ «բացակայող ընկերներ» ներկայացման համար։ Նա անվանակարգվել է Լոուրենս Օլիվիեի մրցանակի որպես «Լավագույն կանացի դեր»՝ Իբսենի «Տիկնիկային տուն» ներկայացման համար։ ««Ցանկությունների» տրամվայ» ներկայացման մեջ Բլանշ Դյուբուայի կերպարի համար նա արժանացել է «Evening Standard Theatre Award» մրցանակի, որպես «Լավագույն կանացի դեր» և Լոուրենս Օլիվիեի մրցանակի երկրորդ անվանակարգում։