Ջեֆ Հըրսթ
անգլիացի ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Սըր Ջեֆրի Չարլզ Հըրսթ (անգլ.՝ Geoffrey Charles Hurst, դեկտեմբերի 8, 1941(1941-12-08)[1][2][3], Ashton-under-Lyne, Միացյալ Թագավորություն), ավելի լավ է հայտնի որպես Ջեֆ Հըրսթ (անգլ.՝ Geoff Hurst), անգլիացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Ունի ասպետական կոչում, Բրիտանական կայսրության շքանշանի անդամ։ Առավել հայտնի է «Վեստ Հեմ Յունայթեդ» ակումբում և Անգլիայի ազգային հավաքականում կենտրոնական հարձակվողի դիրքում ունեցած ելույթներով։
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 8, 1941(1941-12-08)[1][2][3] (82 տարեկան) | ||
Ծննդավայր | Ashton-under-Lyne, Միացյալ Թագավորություն | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Նա հայտնի դարձավ որպես ֆուտբոլի պատմության մեջ առաջին խաղացողը, ով կարողացավ երեք գոլ խփել մրցակիցների դարպասը (այսպես կոչված՝ «հեթ-տրիկ») աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում, որը գրանցվել է 1966 թվականին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում Անգլիա-Գերմանիա խաղի ժամանակ, որն ավարտվել է 4:2 հաշվով՝ հօգուտ անգլիացիների։ Այս նվաճումն առավել զարմանալի է, որ այդ ժամանակ Հըրսթը ընդամենը հինգ ամիս անցկացրեց ազգային հավաքականի կազմում՝ հասցնելով խաղալ ութ հանդիպում և ամենևին էլ առաջատար չէր համարվում անգլիացի խաղացողների շրջանում։