From Wikipedia, the free encyclopedia
Ջեֆրի Չարլզ Ռայթ (անգլ.՝ Jeffrey Charles Wright, դեկտեմբերի 7, 1965[1], Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի դերասան, «Թոնի», «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր։
Ջեֆրի Ռայթ անգլ.՝ Jeffrey Wright | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1965[1] (58 տարեկան) |
Ծննդավայր | Վաշինգտոն, ԱՄՆ |
Կրթություն | Ամհերստի քոլեջ, Նյու Յորքի համալսարան և Սեյնթ Ալբանս դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, կինոպրոդյուսեր և դերասան |
Ամուսին(ներ) | Կարմեն Էջոգո |
Երեխա(ներ) | Elijah Wright? |
Պարգևներ և մրցանակներ | «Թոնի» մրցանակ պիեսում երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերի համար «Դրամա Դեսկ» մրցանակ պիեսում երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար Black Reel մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար և«Էմմի» մրցանակ մինի սերիալում կամ ֆիլմում երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար |
Ռայթը ծնվել է Կոլումբիայի շրջանի Վաշինգտոն քաղաքում։ Նրա մայրն աշխատել է որպես մաքսային փաստաբան, իսկ հայրը մահացել է, երբ Ռայթը մեկ տարեկան էր[2]։ Նա ավարտել է Սենտ Օլբանսի մասնավոր դպրոցը, որից հետո ընդունվել է Ամհերսթի քոլեջ, որտեղ 1987 թվականին ստացել է քաղաքագիտության բակալավրի աստիճան[2]։ Ռայթը ծրագրել էր կրթությունը շարունակել իրավունքի դպրոցում, սակայն արդյունքում ընտրել է դերասանությունը։ Նյու Յորքի համալսարանի Թիշի արվեստի դպրոցում ուսման համար ստացել է կրթաթոշակ, բայց երկու ամիս անց հեռացել է այդտեղից, քանի որ հասկացել է, որ ուսուցչի կարիք չունի[2]։
Ռայթը կարիերան սկսել է Նյու Յորքի և Վաշինգտոնի oֆֆբրոդվեյական թատրոնների բեմերում հայտնվելով և 1990 թվականին կատարել է իր առաջին մեծ դերը՝ Հարիսոն Ֆորդի հետ խաղալով «Անմեղության կանխավարկած» ֆիլմում։ 1991 թվականին միացել է Դերասանական կամպանիային, որից հետո հայտնվել է «Միջամառային գիշերվա երազ» և Ատոլ Ֆուգարդի «Արյունակցական կապեր» բեմադրություններում։ 1993 և 1994 թվականներին Ռայթը Թոնի Կուշների «Հրեշտակներն Ամերիկայում» պիեսում կատարել է դրեգ-կվին Բելիզի դերը, որի համար ստացել է «Թոնի» մրցանակ (պիեսում երկրորդ պլանի լավագույն տղամարդկային դերի համար)։
Նրա հաջորդ նախագծերը այնքան առաջնային էին, որքան «Բասկիա» (1996) (խաղացել է նկարիչ Ժան Միշել Բասկիայի դերը), «Հռչակավորություն» (1998), «Հետապնդում սատանայի հետ» (1999) և «Շաֆթ» (2000) ֆիլմերում խաղացած երկրորդ պլանի դերերը։ 2003 թվականին Ռայթը վերադարձել է HBO-ի «Հրեշտակներն Ամերիկայում» մինի սերիալի Բելիզի դերին, որի համար արժանացել է «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակների։ 2004 թվականին նկարահանվել է Ջոնաթան Դեմիի «Մունջուրական թեկնածու» ֆիլմում։
2019 թվականի հոկտեմբերի 31-ին հայտնի է դարձել, որ Ջեֆրի Ռայթը Բեթմենի մասին նոր կինոկոմիքսում, որի նկարահանումներով զբաղվում է Մեթ Ռիվզը, խաղալու է կոմիսար Ջեյմս Գորդոնի դերը[3][4]։
2001 թվականի հոկտեմբերի 18-ին Ռայթն ամուսնացել է դերասանուհի Կարմեն Էջոգոյի հետ։ Նրանք ունեն երկու երեխա՝ որդի (Էլայջա) և դուստր (Ջունո)[5][6]։ 2014 թվականին հետևել է ապահարզանը[7]։
2004 թվականի մայիսի 23-ին Ռայթն իր ալմա մատերից՝ Ամհերսթի քոլեջից, ստացել է պատվավոր աստիճան[8]։
1980-ական թվականներին Ռայթը Հարավաֆրիկյան Հանրապետությունում զբաղվել է ապարտհեյդի ակտիվ գործունեությամբ[2][9]։
Երկար ժամանակ եղել է ռեսուրսների հետ կապված կոնֆլիկտների դադարեցման ակտիվիստ և 2011 թվականին հիմնադրել է Taia Lion Resources ընկերությունը, որը մասնագիտացված է Սիերա Լեոնեի օգտակար հանածոների արդյունահանման ոլորտում[10]։
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1990 | ֆ | Անմեղության կանխավարկած | Presumed Innocent | մեղադրող |
1991 | հֆ | Բաժանում, բայց հավասար | Separate But Equal | Ուիլյամ Քոուլման |
1993 | ս | Երիտասարդ Ինդիանա Ջոնսի քրոնիկները | The Young Indiana Jones Chronicles | Սիդնեյ Բեշե (2 էպիզոդ) |
1996 | ֆ | Հավատարմություն | Faithful | պատանի |
1996 | ֆ | Բասկիա | Basquiat | Ժան Միշել Բասկիա |
1997 | ֆ | Ինտենսիվ թերապիա | Critical Care | Բեդ Թու |
1997 | ս | Մահացու բաժին | Homicide: Life on the Street | Հել Ուիլսոն (3 էպիզոդ) |
1998 | ֆ | Հռչակավորություն | Celebrity | Գրեգ՝ թատերական ռեժիսոր |
1999 | ֆ | Հետապնդում սատանայի հետ | Ride with the Devil | Դենիել Հոլթ |
2000 | ֆ | Ցեմենտ | Cement | Նինի |
ֆ | Համլետ | Hamlet | գերեզմանափոր | |
ֆ | Հանցագործություն և պատիժ ամերիկյան ձևով | Crime and Punishment in Suburbia | Քրիս | |
ֆ | Շաֆթ | Shaft | Փիլզ Էռնանդես | |
2001 | ֆ | Ալի | Ali | Գովարդ Բինգեմ |
2002 | ֆ | Դետոքսիկացիա | D-Tox | Յավորսկի |
2003 | ս | Հրեշտակներն Ամերիկայում | Angels in America | Բելիզ |
2004 | ֆ | Մունջուրական թեկնածու | The Manchurian Candidate | Էլ Մելվին |
2005 | ֆ | Կոտրված ծաղիկներ | Broken Flowers | Ունիսթոն |
2005 | ֆ | Սիրիանա | Syriana | Բենեթ Հոլիդեյ |
2006 | ֆ | Լեդին ջրում | Lady in the Water | պարոն Դյուրի |
2006 | ֆ | Կազինո Ռոյալ | Casino Royale | Ֆելիքս Լեյթեր |
2007 | ֆ | Ներխուժում | The Invasion | բժիշկ Սթիվեն Գալեանո |
2008 | ֆ | Գթասրտության քվանտ | Quantum of Solace | Ֆելիքս Լեյթեր |
2008 | ֆ | Կադիլակ ռեքորդս | Cadillac Records | Մադի Ուոթերս |
2011 | ֆ | Սկզբնական կոդ | Source Code | բժիշկ Ռաթլեջ |
2011 | ֆ | Չափազանց ուժգին և անհավատալիորեն մոտ | Extremely Loud and Incredibly Close | Ջեյմս |
2013 | ֆ | Քաղցած խաղեր։ Եվ բռնկվում է կրակը | The Hunger Games: Catching Fire | Բիթի |
2013 | ֆ | Ողջ կմնան միայն սիրեկանները | Only Lovers Left Alive | բժիշկ Ուոթսոն |
2013-2014 | ս | Գաղտնի կայսրություն | Boardwalk Empire | բժիշկ Վալենտին Նարցիս |
2014 | ֆ | Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 1 | The Hunger Games: Mockingjay - Part 1 | Բիթի |
2015 | ֆ | Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 2 | The Hunger Games: Mockingjay - Part 2 | Բիթի |
2016 | հֆ | Ունկնդրում | Confirmation | Չարլզ Օգլտրի |
2016-այժմ | ս | Վայրի արևմուտքի աշխարհը | Westworld | Բերնարդ Լոու / Արնոլդ Ուեբեր |
2018 | ֆ | Գիշերային խաղեր | Game Night | ՀԴԲ լրտես Ռոն Հենդերսոն (տիտրերում նշված չէ) |
2019 | ֆ | Կարմրակատար | The Goldfinch | Հոբի |
2019 | ֆ | Լվացքատուն | The Laundromat | |
2020 | ֆ | Մահանալու ժամանակը չէ | No Time to Die | Ֆելիքս Լեյթեր |
2020 | ֆ | Ֆրանսիական դիսպետչերը | The French Dispatch | Ռոբաք Ռայթ |
2021 | ֆ | Բեթմեն | The Batman | Ջեյմս Գորդոն |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.