բրիտանացի քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Ջերեմի Բերնարդ Քորբին (մայիսի 26, 1949[1][2][3][…], Չիպպենեմ, Ուիլթշիր, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն[4][5])[9], բրիտանացի քաղաքական գործիչ, ով Լեյբորիստական կուսակցության և ընդդիմության առաջնորդն էր 2015 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև 2020 թվականը։ Նա Խորհրդարանի անդամ է (ԽԱ) 1983 թվականից[10]։
Քաղաքականության հետ մեկտեղ նա աշխատել է որպես առևտրային միության ներկայացուցիչ։ Նրա քաղաքական կարիերան սկսվել է, երբ նա 1974 թվականին ընտրվել է Հարինգեյի խորհրդի անդամ, հետագայում նա եղել է Լեյբորիստական կուսակցության Հորսնիի մասնաճյուղի քարտուղար և այս պաշտոնում մնացել է մինչև պատգամավոր դառնալը Իսլինգթոն Նորթից։
Որպես բեքբենչ դեպուտատ նա հայտնի է եղել իր ակտիվությամբ և անհնազանդությամբ, հաճախ դեմ քվեարկելով Լեյբորիստների առաջարկներին, ներառյալ երբ կուսակցությունը իշխանության մաս էր Թոնի Բլեերի և Գորդոն Բրաունի ժամանակ։ Որպես Լեյբորիստների առաջնորդ, Կորբինը կողմնակից է վերականգնել ազգային ծառայություններ և առողջապահության ոլորտում ներդրումները սկսած 2010 թվականին և կողմնակից է, որպեսզի ապապետականացվեն ազգային կազմակերպությունները և երկաթուղին։ Երկար ժամանակ է նա հակապատերազմական և հակամիջուկային շարժումների ակտիվիստ է, Քորբինը նաև սատարում է այլ երկրների գործերին չմիջամտման քաղաքականությանը։ Նա եղել է հակապատերազմական և սոցիալիստական խմբավորումների անդամ մինչև Լեյբորիստական կուսակցության առաջնորդ դառնալը։
Երբ լեյբորիստները պարտություն կրեցին 2015 թվականին և հրաժարական տվեց լեյբորիստների նախկին առաջնորդ Էդ Միլիբանդը, Քորբինը դրեց իր թեկնածությունը Լեյբորիստական կուսակցության առաջնորդի ընտրություններում։ Նա ընտրվեց Լեյբորիստական կուսակցության առաջնորդ 2015 թվականի սեպտեմբերին առաջին փուլով` հավաքելով ձայների 59,5%-ը[11]։
2016 թվականի սեպտեմբերին Քորբինը վերընտրվեց Լեյբորիստական կուսակցության առաջնորդ` հավաքելով ձայների 61,8%-ը[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.