From Wikipedia, the free encyclopedia
Ջես Դոբկին (անգլ.՝ Jess Dobkin, 1970, Տորոնտո, Կանադա), Տորոնտոյում հաստատված պերֆորմանս արտիստ[1]։ Հայտնի է 2006 թվականին ստեղծած The Lactation Station:
Ջես Դոբկին | |
---|---|
Ծնվել է | 1970 |
Ծննդավայր | Տորոնտո, Կանադա |
Քաղաքացիություն | Կանադա |
Կրթություն | Ռատգերսի համալսարան և Օբերլինի քոլեջ |
Մասնագիտություն | արվեստագետ |
Ոճ | Ֆեմինիզմ |
Թեմաներ | կատարողական արվեստ |
Կայք | jessdobkin.com(անգլ.) |
Կանանց հարցերի ուսումնասիրության բակալավրի աստիճան է ստացել Օհայոյի Օբերլինի արվեստի քոլեջից, մագիստրոսի աստիճան՝ Ռատգերսի համալսարանից։ Տորոնտոյի համալսարանի Մարկ Ս. Բանհամ սեռական բազմազանության հետազոտությունների կենտրոնի հայցորդ է։
Որպես կատարողական արվեստագետ՝ Դոբկինն առաջին անգամ հանդես է եկել 2002 թվականին[1]։ Աշխատանքները ստեղծում է որպես լեսբուհի և մայր իր ունեցած փորձի հիման վրա[2]։ Իր կատարումներում հաճախ պատկերում է սեփական մարմինը։ Նմանատիպ աշխատանքներից է «Վճար ծառայության դիմաց» (Fee for Service, 2006) ինստալյացիոն գործը, որը դիտողին հնարավորություն է տալիս մատիտը սրել Դոբկինի հեշտոցում[3]։
Դոբկինը նաև հայտնի է որպես համայնքային կազմակերպիչ և հաճախ դա համատեղում է իր ստեղծագործական աշխատանքում։ 2015 թվականի մայիսին, հաջողակ դրամահավաքային արշավից հետո, նա համագործակցելով Տորոնտոյում հաստատված բազմաթիվ արվեստագետների հետ, Տորոնտոյի Չեստեր կայարանի ազատ կրպակում մեկ տարի ժամկետով ստեղծեց այլընտրանքային լրատվամիջոցների ստենդ, որը ճանապարհորդների համար դիտվում է որպես «ստեղծագործական փոխանակում», իսկ կրպակն արվեստագետների համար համարվում է ցուցահանդեսների տարածք, միաժամանակ ծառայելով որպես թերթերի, ամսագրերի, սննդի ստենդ[4]։
Դոբկինը համագործակցել է տարբեր պերֆորմանս արվեստագետների հետ, այդ թվում՝ Մարթա Ուիլսոնի, Ֆրանկլին Ֆուրնաս Արքայվի հետ։
2006 թվականին Դոբկինը Տորոնտոյում Օնտարիոյի արվեստի և դիզայնի քոլեջում ներկայացրեց «Լակտացիայի կայանը» (համադրող՝ Պոլ Կույար)[5]։ Ցուցադրության ժամանակ Դոբկինսը հանդիսատեսներին հրավիրեց փորձելու մարդու կրծքի կաթը։ Ցուցադրությունը մասամբ հովանավորել էր Կանադայի արվեստի խորհուրդը[4]։ Այն մեծ ուշադրության արժանացավ, և Կանադայի առողջապահության նախարարությանը հուշեց ուշադրության կենտրոնում պահել մարդու կրծքի կաթի առցանց վաճառքի դեմ հարցը[6]։
2015 թվականին Դոբկինը նախաձեռնել է How Many Performance Artists Does it Take to Change a Lightbulb (For Martha Wilson) ցուցադրությունը, որն իրականացրել է Տորոնտոյի Էնոք Տորներ դպրոցում՝ որպես «Պատկերների փառատոնի» մաս։ Աշխատանքը ստեղծել է՝ ոգեշնչված Մարթա Ուիլսոնի 2005 թվականին ստեղծած A History of Performance Art According to Me տեսահոլովակով։ Աշխատանքը ուսումնասիրել է կատարողական արվեստի պատմությունը` սահմանելով դրա պայմանները, ճանաչելով պատմությունը և կատարման բնորոշ հատկանիշները։ Այն ներկայացվել է տարբեր վայրերում, այդ թվում՝ Տորոնտոյի համալսարանում, Յորքի համալսարանում, Օնտարիոյի արվեստի և դիզայնի քոլեջում, Կեղծ և իրական առցանց փաստաթղթերի կատարողական արվեստի կենտրոնում, Toronto-Dominion Bank-ում[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.