From Wikipedia, the free encyclopedia
Ջեսի Լուիս Լասկի (անգլ.՝ Jesse Louis Lasky; սեպտեմբերի 13, 1880[1][2][3], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հունվարի 13, 1958[1][2][3], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոպրյոդուսեր[5], Ադոլֆ Ցուկորի հետ ստեղծել է «Paramount Pictures» ամերիկյան ընկերությունը։ Սցենարիստ Ջեսի Լ․ Լասկի կրտսերի հայրն է։ Ջեսի Լասկին Կինոարվեստի և գիտության ակադեմիայի հիմնադիրներից մեկն է[6]։
Ջեսի Լասկի անգլ.՝ Jesse Louis Lasky | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 13, 1880[1][2][3] |
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 13, 1958[1][2][3] (77 տարեկան) |
Մահվան վայր | Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Hollywood Forever Cemetery |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | հրեա |
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր, սցենարիստ, գործադիր պրոդյուսեր և պրոդյուսեր |
Ամուսին | Bessie Lasky?[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Jesse Louis Lasky Jr.? և Betty Lasky? |
Jesse L. Lasky Վիքիպահեստում |
Ծնվել է Սան Ֆրանցիսկոյում՝ Ռուսաստանից եկած հրեական ընտանիքում[7]։ Հայրը՝ Իսահակ Լասկին, եղել է կոշիկի խանութի սեփականատեր, իսկ մայրը՝ Սառան՝ տնային տնտեսուհի[8]։ Փոխել է տարբեր աշխատանքներ, բայց իր զվարճացնող կարիերան սկսել է զավեշտությունից, որը հետագայում նրան տարել է դեպի կինոբիզնես։ Քույրը՝ Բլանշը, ամուսնացել է Սեմուել Գոլդվինի հետ, և 1913 թվականին Լասկին, Գոլդվինը, Սեսիլ Բլաունտ դե Միլլը և Օսկար Ափֆելը հիմնել են Jesse L. Lasky Feature Play Company ընկերությունը։ Սուղ միջոցներով նրանք վարձակալել են Լոս Անջելեսից ոչ հեռու գտնվող սրահ, որտեղ պատրաստում են առաջին հոլիվուդյան գեղարվեստական ֆիլմը՝ «Հնդկուհու կինը»։ Այդ սրահում, որն այժմ հայտնի է «Լասկի֊դե Միլլա» անվամբ, գտնվում է Հոլիվուդյան ժառանգության թանգարանը։
1916 թվականին ընկերությունը միաձուլվել է Ադոլֆ Ցուկորի հետ՝ կազմելով «Famous Players-Lasky Corporation» ընկերությունը։ 1920 թվականին Նյու Յորքում՝ Աստորիայում, հիմնել են մեծ ստուդիա, որը այժմ հայտնի է «Քաուֆմանի աստորյան ստուդիա» անունով։ 1927 թվականին եղել է Կինոարվեստի և գիտության ակադեմիայի երեսունվեց հիմնադիրներից մեկը[6]։
Մեծ ճգնաժամի ժամանակ խորացած ֆինանսական խնդիրների պատճառով ընկերությունը 1933 թվականին անցել է մրցութային արտադրության[9]։ Ֆիլմերի արտադրության համար Լասկին համագործակցել է Մերի Փիքֆորդի հետ, սակայն մի քանի տարի անց խզել է իր գործնական հարաբերությունները։ Մինչև 1945 թվականը Լասկին մեծ ստուդիաներից մեկում աշխատել է պրոդյուսեր, հետո ստեղծել սեփական կինոարտադրման ընկերությունը։ 1951 թվականին ստեղծել է իր վերջին ֆիլմը, 1957 թվականին հրապարակել է ինքնակենսագրությունը՝ I Blow My Own Horn։ Մահացել է 1958 թվականին՝ Բևեռլի Հիլզում[10][11]։ Թաղվել է Hollywood Forever գերեզմանատանը։
Կինը Բեսսի Իդա Գինզբերգն է, որդին՝ Ջեսի Լանսկի֊կրտսերը։
Կինոարտադրության ման մեջ իր մեծ դերի համար արժանացել է հոլիվուդյան աստղի։ Բևեռլի Հիլզում գտնվող Լասկի֊դրայվը անվանվել է իր պատվին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.