Ջեյ Ֆորրեսթեր
ամերիկացի համակարգչային գիտնական / From Wikipedia, the free encyclopedia
Ջեյ Ֆորրեսթեր(անգլ.՝ Jay Wright Forrester, հուլիսի 14, 1918(1918-07-14)[1][2][3], Anselmo, Քաստեր շրջան, Նեբրասկա, ԱՄՆ - նոյեմբերի 16, 2016(2016-11-16)[4][5], Կոնկորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[5]), ամերիկացի առաջատար համակարգչային ճարտարագետ և համակարգերի գիտնական, hամակարգային դինամիկայի հիմնադիր[14], ԱՄՆ ճարտարագիտության ազգային ակադեմիայի անդամ (1967)[15], մագնիսական միջուկով հիշողության գյուտարար։
Ջեյ Ֆորրեսթեր | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 14, 1918(1918-07-14)[1][2][3] Anselmo, Քաստեր շրջան, Նեբրասկա, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 16, 2016(2016-11-16)[4][5] (98 տարեկան) Կոնկորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ճարտարագետ, համալսարանի դասախոս և համակարգչային գիտնական |
Հաստատություն(ներ) | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և MIT Sloan մենեջմենթի դպրոց |
Գործունեության ոլորտ | system dynamics?, ինֆորմատիկա[6], Համակարգերի տեսություն[6] և Կիբեռնետիկա[6] |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ճարտարագիտական ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Լինկոլնի անվան Նեբրասկայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[7] |
Գիտական ղեկավար | Gordon S. Brown? |
Եղել է գիտական ղեկավար | Nathaniel Jordan Mass?[8] |
Պարգևներ |
Համակարգչային գրաֆիկայի պատմության մեջ ստեղծել է առաջին անիմացիան՝ «ցատկող գնդակ» օսցիլոգրաֆի վրա։
Ավելի ուշ եղել է MIT Sloan կառավարման դպրոցի պրոֆեսոր, որտեղ ներկայացրել է մատակարարման շղթաների տատանումների Ֆորրեսթերի էֆեկտի նկարագրությունը։ Նրան համարել են համակարգային դինամիկայի հիմնադիրը։ Նա ուսումնասիրել է համակարգային դինամիկայում օբյեկտների միջև փոխազդեցությունների մոդելավորումը, որը կիրառել են կազմակերպություններում և սոցիալական այլ համակարգերում՝ հետազոտությունների և խորհրդատվությունների ժամանակ[14]։