![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bc/Hugo_van_der_Goes_-_The_Trinity_Altarpiece_-_James_III_of_Scotland_accompanied_by_his_son_James%252C_presented_by_St_Andrew_%2528cropped%2529.jpg/640px-Hugo_van_der_Goes_-_The_Trinity_Altarpiece_-_James_III_of_Scotland_accompanied_by_his_son_James%252C_presented_by_St_Andrew_%2528cropped%2529.jpg&w=640&q=50)
Ջեյմս III (Շոտլանդիայի թագավոր)
From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս III (հուլիսի 10, 1451, Ստիրլինգ ամրոց - հունիսի 11, 1488, Ստերլինգ, Շոտլանդիա), Շոտլանդիայի թագավոր 1460 - 1488 թվականների ընթացքում։ Ջեյմսը չսիրված ու անարդյունավետ միապետ էր, քանի որ չէր կարողանում արդարամտորեն վարել արդարադատության գործերը, հետապնդում էր Անգլիայի թագավորության հետ դաշնակցելու քաղաքականություն և օտարացել էր իր բազմանդամ ընտանիքի համարյա բոլոր անդամներից։ Սակայն Մարգարեթ Դանիացու հետ նրա ամուսնության շնորհիվ Շոտլանդիան ձեռք է բերել Օրկնեյան և Շետլանդյան կղզիները։
Ջեյմս III | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | հուլիսի 10, 1451 |
Ծննդավայր | Ստիրլինգ ամրոց |
Մահացել է՝ | հունիսի 11, 1488 (36 տարեկան) |
Վախճանի վայր | Ստերլինգ, Շոտլանդիա |
Երկիր | ![]() |
Տոհմ | Ստյուարտներ |
քաղաքական գործիչ | |
Հայր | Ջեյմս II (Շոտլանդիայի թագավոր)[1] |
Մայր | Մերի Գուելդերս[1] |
Երեխաներ | Ջեյմս IV (Շոտլանդիայի թագավոր)[1], James Stewart, Duke of Ross?[2] և John Stewart, Earl of Mar?[2] |
Հավատք | կաթոլիկություն և Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Պարգևներ |
Նրա հեղինակությունը որպես Շոտլանդիայում Վերածննդի շրջանի առաջին միապետ երբեմն չափազանցված է, որովհետև հիմնված է հետագա տարեգիրների մեղադրանքների վրա, թե նա ավելի շատ հետաքրքրվում էր տղամարդուն ոչ հարիր այնպիսի զբաղմունքներով, ինչպիսին էր երաժշտությունը որսորդության ու ձիավարելու փոխարեն, ինչպես նաև իր թագավորությունը պատերազմի մեջ ներքաշելով։ Իրականում նրա գահակալության գեղարվեստական ժառանգությունը չնչին է, հատկապես նրա հաջորդներ Ջեյմս IV-ի ու Ջեյմս V-ի գահակալության հետ համեմատած։ Նրա թագավորության օրոք թողարկվել են մետաղադրամներ, որոնցում թագավորը պատկերված է երեք քառորդ պրոֆիլով ու իր կայսերական թագով, նկարվել է Հուգո վան դեր Գուսի սուրբ երրորդության որմնանկարը, որը հավանաբար թագավորի հանձնարարությամբ չի արվել, և կառուցվել է Էդինբուրգի մոտ գտնվող Ռեստալռիգ արտասովոր վեցանկյուն մատուռը, որի մտահաղացումը վերցվել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարից։