անգլիացի գործարար և հագուստի դիզայներ From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս Ջեբբիա (անգլ.՝ James Jebbia, հուլիսի 22, 1963, ԱՄՆ[1]), անգլիացի գործարար և հագուստի դիզայներ։ Ջեբբան հայտնի է որպես սքեյթբորդի խանութի և հագուստի Supreme ապրանքանիշի հիմնադիր[1]։
Ջեյմս Ջեբբիա | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 22, 1963 (61 տարեկան) |
Ծննդավայր | ԱՄՆ |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | նորաձևության դիզայներ և գործարար |
James Jebbia Վիքիպահեստում |
Ջեյմսը ծնվել է 1963 թվականի հուլիսի 22-ին Նյու Յորքում՝ ԱՄՆ։
Մեկ տարեկան հասակում Ջեյմսը իր ընտանիքի հետ տեղափոխվել Կրոլի՝ Արևմտյան Սուսեքս, Մեծ Բրիտանիա։ Նրա հայրը ծառայել էԱՄՆ ռազմաօդային ուժերում, իսկ մայրը աշխատել է որպես ուսուցչուհի։ Նրա ծնողները բաժանվել են, երբ Ջեյմսը 10 տարեկան էր[2]
Ջեբան ԱՄՆ է վերադարձել 19 տարեկան հասակում[3]։
1983 թվականին Ջեբան տեղափոխվել է Նյու Յորք, ապրել է Սթաթեն Այլենդ փողոցում գտնվող վարձու տանը։ Նա աշխատել է Parachute սքեյթբորդերի տեղական խանութում, որը գտնվում է Սոհոյում[4]։
1989 թվականին բացվել է նրա առաջին Union, NYC մանրածախ խանութը, որտեղ հիմնականում վաճառվում էին հագուստի անգլիական բրենդները, իսկ 1991-ից մինչև 1994 թվականը նա համագործակցել է Շոն Ստյուսիի հետ։
1994 թվականին Ջեբբիան հիմնադրել է սքեյթբորդերի և հագուստի Supreme խանութը, բացել է իր առաջին խանութը Մանհեթենի կենտրոնում գտնվող Լաֆայեթ փողոցում։ Այսօր բրենդը ունի 11 խանութ ամբողջ աշխարհում, 1-ը Լոս Անջելեսում, Լոնդոնում և Փարիզում, 2-ը Նյու Յորքում և 6-ը՝ Ճապոնիայում[5]։
Ջեբբիան ամուսնացած է Բյանկա Ջեբբիայի հետ և ունի երկու երեխա։ Ներկայումս նա ապրում է Նյու Յորքի Ստորին Մանհեթենում գտնվող West Village-ում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.