Ջեյմս Պատերսոն
ամերիկացի հեղինակ / From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս Բրենդան Պատերսոն (մարտի 22, 1947(1947-03-22)[1][2][3][…], Նյուբուրգ, Օրենջ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրող և բարեգործ։ Նրա ստեղծագործություններից են՝ «Ալեքս Քրոսը», «Մայքլ Բեննետը», «Կանանց սպանությունների ակումբը», «Դանիել X», «ՆՅՊԴ կարմիրը», «Կախարդը և Կախարդուհին» և «Գաղտնի սերիաները»։ Պատերսոնը գրել է նաև բազմաթիվ անհատական թրիլերներ, ոչ գեղարվեստական և ռոմանտիկ վեպեր։ Նրա գրքերից վաճառվել են ավելի քան 300 միլիոն օրինակ[5] և նա առաջին մարդն էր, որը վաճառեց 1 միլիոն էլեկտրոնային գիրք[6]։ 2016 թվականին Պատերսոնը գլխավորել է Ֆորբսի ամենաբարձր վարձատրվող հեղինակների ցուցակը, ընդ որում երրորդ տարին՝ 95 միլիոն դոլար[7] եկամուտով։ Նրա ընդհանուր եկամուտը գնահատվում է 700 միլիոն դոլար[8]։
Ջեյմս Պատերսոն James Patterson | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ James Brendan Patterson |
Ծնվել է | մարտի 22, 1947(1947-03-22)[1][2][3][…] (77 տարեկան) |
Ծննդավայր | Նյուբուրգ, Օրենջ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր, բարեգործ, սցենարիստ, հեռուստատեսային պրոդյուսեր, advertising person, վիպասան, դերասան, գրող և կինոսցենարիստ |
Լեզու | անգլերեն |
Ազգություն | Ամերիկացի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Վանդտրբիլտի համալսարան և Manhattan College? |
Ուշագրավ աշխատանքներ | Alex Cross? և գեղարվեստական գրականություն |
Պարգևներ | |
Համատեղ ապրող | Սյուզան Պատերսոն |
Զավակներ | Ջեք Պատերսոն |
Կայք | jamespatterson.com |
James Patterson Վիքիպահեստում |
2015 թվականի նոյեմբերին Պատերսոնը արժանացել է «Լավագույն գրականագետ» մրցանակին։ Բուհերի, ուսուցիչների, քոլեջների, անկախ գրախանութների, դպրոցական գրադարանների և քոլեջի ուսանողների առատաձեռն աջակից՝ Պատերսոնը նվիրաբերել է միլիոնավոր դոլարներ և կրթաթոշակներ՝ նպատակ ունենալով խրախուսել բոլոր տարիքի ամերիկացիներին ավելի շատ գրքեր կարդալ[9]։