From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս Մարապե (անգլ.՝ James Marape, ապրիլի 24, 1971, Tari, Tari-Pori District, Hela Province, Պապուա Նոր Գվինեա), Պապուա Նոր Գվինեայի պետական և քաղաքական գործիչ։ 2007 թվականի հուլիսին դարձել է Պապուա-Նոր Գվինեայի ազգային խորհրդարանի անդամ՝ ներկայացնելով Խելա նահանգի Թարի-Պորի շրջանը։ 2019 թվականի մայիսի 30-ը դարձավ Պապուա Նոր Գվինեայի ութերորդ վարչապետը[1]։
Ջեյմս Մարապե | |
Կուսակցություն՝ | Pangu Party? |
---|---|
Կրթություն՝ | University of Papua New Guinea? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | ապրիլի 24, 1971 (53 տարեկան) |
Ծննդավայր | Tari, Tari-Pori District, Hela Province, Պապուա Նոր Գվինեա |
Քաղաքացիություն | Պապուա Նոր Գվինեա |
Ջեյմս Մարապեն պատկանում է երկրի խոշորագույն ցեղերից և էթնիկ խմբերից մեկի՝ հուլիի ժողովրդին[2]։ Մարապեյի հայրը յոթերորդ օրվա Ադվենտիստական եկեղեցու քահանա էր[3], և Ջեյմս Մարապեն նույնպես կիսում է այդ հավատը[4]։ Ջեյմս Մարապեն հաճախում էր Պապուա Նոր Գվինեայի լեռնաշխարհի Մինջի հիմնական դպրոց և Կաբուֆա ադվենտիստական ավագ դպրոց։ 1993 թվականին ստացել է Պապուա Նոր Գվինեայի համալսարանի արվեստի բակալավրի աստիճան, իսկ 2000-ին` շրջակա միջավայրի պահպանության գիտությունների մագիստրոսի կոչում[5]։ 2001-2006 թվականներին զբաղեցրել է աշխատակազմի կառավարման դեպարտամենտում քաղաքականության նախարարի օգնականի պարտականությունները[6]։ Մարապեն ամուսնացած է Ռեյչել Մարապի հետ, ով ծագում է Արևելյան Սեպիկ նահանգից[7][8]։ Զույգը ունի 6 երեխա[7][8]։
2002 թվականին Ջեյմս Մարապեն առաջին անգամ փորձել է Ազգային խորհրդարան ընտրվել Թարի-Պորի օկրուգում ժողովրդական առաջընթացի կուսակցությունից, սակայն Սաութերն-Հայլենդս նահանգում քվեարկությունը չեղյալ է հայտարարվել բռնության տարածված դեպքերի պատճառով[9][10]։ 2003 թվականին Ջեյմսը կրկին մասնակցեց ընտրություններին, բայց պարտվեց գործող պատգամավոր Թոմ Տոմիապեին[11][12]։ Ջեյմս Մարապեն չի համաձայնել պարտվողի հետ և դատական կարգով վիճարկել է ընտրությունների արդյունքները, սակայն պարտվել է գործը, իսկ հետագա բողոքը մերժվել է[13][14]։
2007 թվականին կրկին մասնակցել է ընտրություններին որպես ազգային դաշինք կուսակցության թեկնածու և հաղթանակ տարել Թոմիապեի նկատմամբ[15][16]։ Այնուհետև դարձավ Մայքլ Սոմարի աշխատակազմի աշխատանքի, տրանսպորտի և քաղաքացիական ավիացիայի խորհրդարանական քարտուղար[17]։ Աշխատել է նաև արտոնությունների կոմիտեի նախագահի տեղակալ և միջկառավարական հարաբերությունների խորհրդարանական ուղղորդման կոմիտեի անդամ։ 2008 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2011 թվականի օգոստոսի 2-ը եղել է կրթության նախարար։ 2012-ի փետրվարին լքել է Ազգային դաշինքի կուսակցությունը և միացել Ժողովրդական ազգային կոնգրեսին[6]։
2012 թվականին վերընտրվեց Թարի-Փորի շրջանի ընտրություններում[18]։ Այնուհետև նշանակվել է ֆինանսների նախարար Փիթեր Օ'Նիլի կառավարությունում[19]։ 2017 թվականին կրկին վերընտրվել Է ընտրություններում՝ ներկայացնելով ժողովրդական ազգային կոնգրեսը[20]։ 2019 թվականի ապրիլի 11-ին Ջեյմսը հրաժարական տվեց ֆինանսների նախարարի պաշտոնից, բայց մնաց ժողովրդական ազգային կոնգրեսի և կառավարության անդամ[19]։ Այնուամենայնիվ, 2019 թվականի ապրիլի 9-ին Ջեյմս Մարապեն հեռացավ կուսակցությունից, իսկ Սեմ Բազիլը 2019 թվականի ապրիլի 18-ին նշանակվեց ֆինանսների նախարար[21]։ 2019 թվականի մայիսին նշանակվեց որպես Փիթեր Օ'Նիլիին վարչապետի պաշտոնում փոխարինելու հավանական թեկնածու[22]։ 2019 թվականի մայիսի 29-ին Փիթեր Օ'Նիլը հրաժարական է տվել, իսկ Ջեյմս Մարապեն 2019 թվականի մայիսի 30-ին վարչապետ է ընտրվել և երդվել նույն օրը[23]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.