Ջեյմս Կուկ
From Wikipedia, the free encyclopedia
Նավապետ Ջեյմս Կուկ (անգլ.՝ James Cook, հոկտեմբերի 27, 1728(1728-10-27)[1][2], Մարտոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[3][4] - փետրվարի 14, 1779(1779-02-14)[5][6][7][…], Կեալեկեկուա-Բեյ, Ancient Hawaii[8]), բրիտանացի հետազոտող, ծովագնաց, քարտեզագիր և արքունի նավատորմի նավապետ։ Կուկը կազմել է Նյուֆաունդլենդի քարտեզը նախքան Խաղաղ օվկիանոսում երեք ճանապարհորդություն կատարելը։ Այս ճանապարհորդությունների ընթացքում նա առաջին անգամ հետազոտել է Ավստրալիայի արևելյան ափերը և Հավայան կղզիները։
Ջեյմս Կուկ անգլ.՝ James Cook | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 27, 1728(1728-10-27)[1][2] |
Ծննդավայր | Մարտոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[3][4] |
Մահացել է | փետրվարի 14, 1779(1779-02-14)[5][6][7][…] (50 տարեկան) |
Մահվան վայր | Կեալեկեկուա-Բեյ, Ancient Hawaii[8] |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն[9] |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, քարտեզագիր, ռազմածովային սպա, ծովային ճանապարհորդ և բուսաբան |
Ամուսին | Elizabeth Cook? |
Ծնողներ | մայր՝ Grace Pace? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Լոնդոնի թագավորական ընկերություն |
Երեխաներ | James Cook?[7], Nathaniel Cook?[7], Elizabeth Cook?[7], Joseph Cook?[7], George Cook?[7] և Hugh Cook?[7] |
Ստորագրություն | |
James Cook Վիքիպահեստում |
Կուկը պատանեկության տարիներին միացել է բրիտանական առևտրական նավատորմին, իսկ 1755 թվականին՝ արքունի նավատորմին։ Նա մասնակցել է Յոթնամյա պատերազմին և հետագայում հետազոտել ու քարտեզագրել է Սուրբ Լավրենտիոս գետը Քվեբեկի պաշարման ժամանակ։ Սրա շնորհիվ Կուկը կարողանում է գրավել Բրիտանական նավատորմի հրամանատարության և Թագավորական ընկերության ուշադրությունը։ Սա տեղի ունեցավ ինչպես Կուկի գործունեության, այնպես էլ բրիտանական ծովային հետազոտությունների վճռական պահին։ Նա 1766 թվականին դարձավ «Ինդեվըր» նավի նավապետ խաղաղօվկիանոսյան 3 ճանապարհորդությունների ժամանակ։
Այս երեք ճանապարհորդությունների ընթացքում Կուկը նավարկեց հազարավոր մղոններ Երկրագնդի չբացահայտված տարածքներում։ Մանրամասն քարտեզագրեց Նոր Զելանդիայից Հավայան կղզիներ ընկած տարածքները մի մասշտաբով, որը նախկինում չէր կիրառվել։ Իր ճանապարհորդությունների ընթացքում հետազոտեց և եվրոպական քարտեզներում առաջին անգամ գրանցեց մի շարք կղզիներ և ծովափնյա շրջաններ։ Նավապետ Կուկը այս ճանապարհորդությունների ընթացքում դրսևորեց հետազոտության և քարտեզագրության իր գերազանց ունակությունները, ծովագնացության արվեստը, քաջությունն ու դժվարին պայմաններում առաջնորդ լինելու կարողությունը։
Կուկը 1779 թվականին իր երրորդ ճանապարհորդության ընթացքում հարձակման է ենթարկվել և սպանվել, երբ փորձում էր առևանգել Կալանիոպուին՝ Հավայան ղեկավարին, որպեսզի հետ պահանջեր իր գողացված առագաստանավերից մեկը։
Նա թողել է հարուստ աշխարհագրական գիտելիքների և գիտական ժառանգություն, որը իր ազդեցությունն էր ունենալու նրան հաջորդողների վրա 20-րդ դարում։ Ջեյմս Կուկի հիշատակին նվիրված բազմաթիվ հուշարձաններ կան ամբողջ աշխարհում։