From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս Էրլ Ռեյ (անգլ.՝ James Earl Ray, մարտի 10, 1928[1], Ալտոն, Մեդիսոն շրջան, Իլինոյս, ԱՄՆ - ապրիլի 23, 1998[1], Նաշվիլ, ԱՄՆ), ամերիկացի, որը մեղավոր է ճանաչվել ամերիկացի բապտիստ քարոզիչ, հռետոր և քաղաքացիական իրավունքների ակտիվիստ Մարտին Լյութեր Քինգի սպանության մեջ։ Ռեյը ծնվել է աղքատ ընտանիքում և պատանեկությունից զբաղվել է հանցավոր գործունեությամբ։ Դատարանի կողմից դատապարտվել է 99 տարվա ազատազրկման։ Մահացել է բանտում 1998 թվականին։ Ռեյի մեղավորության վերաբերյալ կասկածները դեռ չեն հանդարտվում։
Ջեյմս Էրլ Ռեյ անգլ.՝ James Earl Ray | |
---|---|
Ծնվել է | մարտի 10, 1928[1] |
Ծննդավայր | Ալտոն, Մեդիսոն շրջան, Իլինոյս, ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 23, 1998[1] (70 տարեկան) |
Մահվան վայր | Նաշվիլ, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ատամնաբույժ և dental person |
James Earl Ray Վիքիպահեստում |
Ռեյը ծնվել է Իլինոյս նահանգի Օլթոն քաղաքում՝ աղքատ ընտանիքում[2]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ծառայել է ամերիկյան բանակում։ 1949 թվականին առաջին անգամ դատապարտվել է գողության համար։ 1952 թվականին ստացել է 2 տարվա ազատազրկում տաքսու վարորդին զինված կողոպտելու համար։ 1955 թվականին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման գողության համար։ 1959 թվականին դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ 120 դոլար գողանալու համար[3]։ 1967 թվականին փախել է բանտարկությունից[4]։
Մարտին Լյութեր Քինգը գնդակահարվել է Մեմֆիս քաղաքում (Թենեսի նահանգ) 1968 թվականի ապրիլի 4-ին։ Այդ պահին Քինգը կանգնած էր Լորեյն մոթելի պատշգամբում՝ պատրաստվելով ղեկավարել գործադուլ անող աղբահանների ցույցը։ Միակ փամփուշտը հարվածել է նրա ծնոտի ստորին հատվածին՝ վնասելով պարանոցի մի մասն այնպես, որ տեսանելի է եղել ողնաշարը։ Կրակել են փողոցի մյուս կողմում գտնվող կահավորված սենյակներից։ Քինգի սպանությունից երկու ամիս անց՝ 1968 թվականի հունիսի 10-ին, Լոնդոնում սպանության մեղադրանքով ձերբակալվել է Ջեյմս Էրլ Ռեյը։
Դատավճռից հետո Ռեյը պնդել է, որ իրեն ստիպել են ստորագրել խոստովանական ցուցմունքներ՝ սպառնալով, որ հակառակ դեպքում մահվան դատավճիռ կստանա։ Խոստովանելով սպանությունը՝ նա դատապարտվել է 99 տարվա ազատազրկման։ Նրա խոսքով՝ ամեն ինչի հետևում կանգնած էր ինչ-որ խորհրդավոր Ռաուլ, իսկ ինքը՝ Ռեյը, միայն մասնակի պատասխանատվություն էր կրում սպանության համար՝ անձամբ դա չգիտակցելով։ Ռեյի փաստաբանը հասել է հրացանի բալիստիկ փորձաքննության, որից, ըստ մեղադրանքի, կատարվել է սպանությունը[5][6][7]։ Եվ այդ փորձաքննության արդյունքները համոզիչ չեն եղել։ Ըստ փաստաբանի՝ միակ բանը, որի համար Ռեյը մեղավոր էր, զենք գնելն էր ապօրինի վաճառքի համար, որը նա կարծում էր, որ վաճառվելու է։ Այնուամենայնիվ, Ռեյը հիասթափվել է իր փաստաբանից, երբ նրա խորհրդով հարցազրույց է տվել Playboy ամսագրին և համաձայնել ստուգել ստի դետեկտորը։ Ըստ ստի դետեկտորի՝ պարզվել է, որ Ռեյը ստել է՝ ասելով, որ ինքը չի սպանել Քինգին և ասել է ճշմարտությունը՝ պնդելով, որ ինքը ներգրավված չէ որևէ դավադրությունների մեջ։ Մինչդեռ պարզվել է, որ Ռեյի փաստաբանը Playboy ամսագրից 11 հազար դոլար է ստացել։ Իմանալով այդ մասին՝ Ռեյը աշխատանքից հեռացրել է փաստաբանին և վարձել մեկ ուրիշին[8]։
Ջեյմս Էրլ Ռեյը մահացել է 1998 թվականի ապրիլի 23-ին Նեշվիլի հուշահամալիրի հիվանդանոցում՝ 70 տարեկան հասակում։ Նա երկար ժամանակ տառապել է լյարդի անբուժելի հիվանդությամբ և վերջին երկու տարիներին ավելի քան մեկ անգամ մոտ էր մահվան[9]։ Ռեյի մահը, տարօրինակ կերպով, սգի մեջ է գցել ոչ միայն իր հարազատներին, այլև Մարտին Լյութեր Քինգի այրուն և երեխաներին։ «Սա ողբերգություն է ոչ միայն պարոն Ռեյի և նրա ընտանիքի համար, այլև ամբողջ ազգի համար, - կարծում է Կորետա Սքոթ Քինգը։ - Ամերիկայի համար երբեք չի գա Ռեյի գործով նոր դատավարության օր, գործընթաց, որը կարող էր բացահայտել այս սպանության առեղծվածը և հաստատել Ռեյի անմեղության փաստը»։ Այս հայտարարության տակ ստորագրել են նաև սպանվածի երեք երեխաները՝ Մարտին Լյութեր Քինգ III-ը (նա հոր մահվան տարում տասը տարեկան էր), Դեքսթերը, որն այդ ժամանակ դարձել է յոթ տարեկան, և ամենաերիտասարդը՝ սուրբ Բերնիս Քինգը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.