![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/be/JamesArness.jpg/640px-JamesArness.jpg&w=640&q=50)
Ջեյմս Արնես
From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս Կինգ Աուրնես (անգլ.՝ James King Aurness, մայիսի 26, 1923(1923-05-26)[1][2][3], Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ - հունիսի 3, 2011(2011-06-03)[4][1][2][…], Բրենթվուդ, Լոս Անջելես, Լոս Անջելես շրջան), ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ում հաճախ անվանում են 1950-1970 թվականների հեռուստատեսության լավագույն դերասաններից մեկը[5]։ Հանդիսատեսին հայտնի է «Փողի ծուխը» սերիալից և «Ֆուրգոնի կառապանը», «Ֆերմերի աղջիկը» ֆիլմերից։ Ջեյմսին համարում էին 1950-1970-ական թթ.-ի ամենահայտնի դերասաններից մեկը[6]։ TV Guide ամսագրում նա զբաղեցրել է քսաներորդ տեղը «Բոլոր ժամանակների հիսուն հանճարեղ հեռուստադերասաններ» ցուցակում[7]։
![]() անգլ.՝ James Arness | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 26, 1923(1923-05-26)[1][2][3] |
Ծննդավայր | Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 3, 2011(2011-06-03)[4][1][2][…] (88 տարեկան) |
Մահվան վայր | Բրենթվուդ, Լոս Անջելես, Լոս Անջելես շրջան |
Գերեզման | Ֆորեսթ Լոուն հուշայգի |
Կրթություն | Բելոյթի քոլեջ, West High School? և Washburn High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | մեթոդիզմ |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և հեռուստատեսային պրոդյուսեր |
Ժանրեր | վեսթեռն |
Ընտրանի | Gunsmoke? |
Համատեղ ապրող(ներ) | Thordis Brandt? |
Պարգևներ և մրցանակներ | |
jamesarness.com | |
Արնեսն առավել հայտնի է մարշալ Մեթ Դիլոնի՝ երկար հեռուստասերիալի գլխավոր հերոսի՝ վեստերնի դերով[5]։ Իր շոուի հեռարձակման ամբողջ ժամանակահատվածը տևել է 1955-ից մինչև 1975 թվականը, իսկ ութսունական թվականների վերջին՝ իննսունականների սկզբին, կրկնել է իր դերը հեռուստատեսության համար արված չորս ֆիլմերում։ Արնեսն այդ ընթացքում իր դերի համար երեք անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի՝ դրամատիկ հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերի համար, սակայն երբեք չի շահել մրցանակը[8]։
Միննեապոլիսում ծնված Արնեսը դերասանական կարիերան սկսելուց առաջ մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին[5]։ Նա իր կարիերան որպես ռադիոյի հաղորդավար սկսել է 1945 թ.-ին Միննեապոլիսում, իսկ 1947-ին նա գնաց Հոլիվուդ, որտեղ իր դեբյուտը ունեցավ հերոսուհի Լորետա Յանգի եղբոր օժանդակ դերի հետ «Ֆերմերի դուստրը» ֆիլմում[5]։ Խաղացել է նաև «Նրանք», և «Ոչինչ նոր աշխարհից» ֆիլմերում։ 1947-1956 թվականների միջև ընկած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ, նա նկարահանվել է ավելի քան երեսուն կինոֆիլմերում[5]։ Կինոարտադրության մեջ ունեցած ավանդի համար դերասանը արժանացել է աստղի Հոլիվուդի Փառքի ծառուղում[8][9]։
Ջեյմս Արնեսը մահացել է բնական մահով 2011 թվականի հունիսի 3-ին Լոս Անջելեսի իր տանը[10][11]։ Նա ամուսնացել է երկու անգամ և ուներ չորս երեխա։ Նրա առաջին կինը մահացել է թմրանյութերի գերդոզավորումից, ինչպես նաև նրա դուստրը, որն ինքնասպան է եղել՝ մահացու չափաբաժին ընդունելով 1975 թվականին[12]։ Նա թաղվել է Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում։