ամերիկացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմի Քլեյթոն (անգլ.՝ Jamie Clayton, հունվարի 15, 1978, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, առավել հայտնի է Նեթֆլիքսի «Sense8» հեռուստասերիալում Նոմի Մարքսի դերով։
Ջեյմի Քլեյթոն | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունվարի 15, 1978 (46 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | մոդել, դերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան |
IMDb։ | ID 3911870 |
jamieclayton.net |
Քլեյթոնը ծնվել և մեծացել է Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքում։ 19 տարեկանում նա տեղափոխվել է Նյու Յորք, որպեսզի շարունակի կարիերան որպես դիմահարդար[1][2][3][4]։
2010 թվականին Ջեյմին TRANSform Me ռեալիթի շոուի առաջին եթերաշրջանում եղել է դիմահարդար և հաղորդավար, որը նվիրված էր տրանս կանանց[5][6][7]։ Այնուհետև նա երկրորդական դեր է խաղացել HBO «Hung» սերիալում։ Նկարահանվել է «Կեղտոտ աշխատանք» և «Դե ի՞նչ, եկա՞նք» հեռուստասերիալներում։ Նաև հնչյունավորել է գրող Ալեքս Ջինոյի «Ջորջ» աուդիոգիրքը։
2015-2018 թվականին թողարկվել է Նեթֆլիքսի «Sense8» հեռուստասերիալը, որում մարմնավորել է Նոմի Մարքսի դերը, տրանս կին, քաղաքական բլոգեր և տաղանդավոր հաքեր։
Քլեյթոնը տրանս կին է[8][9]։ 2011 թվականին Out ամսագիրը Քլեյթոնին ներառել է ԼԳԲՏ համայնքի հարյուր պարգևատրված ներկայացուցիչների ցանկում[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.