From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմի Չարլզ Ստյուարտ Պատերսոն (անգլ.՝ Jamie Charles Stuart Paterson, դեկտեմբերի 20, 1991[1], Կովենտրի, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի ֆուտբոլիստ, վինգեր։ Հանդես է գալիս անգլիական «Բրիստոլ Սիթիի» կազմում։
Ջեյմի Պատերսոն անգլ.՝ Jamie Charles Stuart Paterson | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ամբողջական անուն | Ջեյմի Չարլզ Ստուարտ Պատերսոն | ||||||||||||||
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 20, 1991[1] (32 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Կովենտրի, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||||||||||||||
Հասակ | 175 սանտիմետր | ||||||||||||||
Քաշ | 68 կիլոգրամ | ||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Բրիստոլ Սիթի | ||||||||||||||
Համար | 20 | ||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ մայիսի 7, 2018: |
Անգլիական թիմի հիմնական կազմում ֆուտբոլիստն իր դեբյուտը նշել է 2010 թվականի օգոստոսի 31-ին՝ Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Չեստերֆիլդի» դեմ խաղում[2]։ Իր առաջին գոլը խփել է 2011 թվականի նոյեմբերի 5-ին՝ «Հադերսֆիլդ Թաունի» դեմ խաղում, որն ավարտվել է 1-1 հաշվով[3]։
2012-13 մրցաշրջանի իր առաջին գոլը Ջեյմին խփել է 2012 թվականի սեպտեմբերի 1-ին՝ «Բրենտֆորդի» դեմ խաղում[4]։ 2013 թվականի փետրվարի 2-ին ֆուտբոլիստը դուբլի հեղինակ է դարձել «Օլդհեմ Աթլետիկի» դեմ խաղում[5]։ Ապրիլի 1-ին տեղի ունեցած «Կովենտրի Սիթիի» դեմ խաղում Պատերսոնը նորից դարձել է գոլի հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվել է 4-0 հաշվով[6]։
2013 թվականի հուլիսի 2-ին Ջեյմի Պատերսոնը տեղափոխվել է «Նոթինգհեմ Ֆորեստ»։ Նա թիմի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր։ Իր առաջին գոլը խփել է հուլիսի 20-ին՝ մինչմրցաշրջանային հավաքի շրջանակներում կայացած «Ռոյալ Անտվերպի» դեմ խաղում[7] մ։ Ջեյմին իր առաջին պաշտոնական գոլը խփել է 2014 թվականի հունվարի 5-ին՝ Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Վեստ Հեմ Յունայթեդի» դեմ խաղում[8]։ Իսկ Չեմպիոնշիպի շրջանակներում նա իր առաջին գոլը խփել է «Բոլթոն Ուոնդերերսի» դեմ խաղում, որն ավարտվել է 1-1 հաշվով։ Փետրվարի 11-ին կայացած «Հադերսֆիլդ Թաունի» դեմ խաղում նա դարձել է դուբլի հեղինակ[9]։ Հանդիպումն ավարտվել է 3-0 հաշվով։ 2013-14 մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը մասնակցել է 39 հանդիպման և դարձել է 12 գոլի հեղինակ։
2014-15 մրցաշրջանի ընթացքում Պատերսոնը մասնակցել է 25 հանդիպման և դարձել է ընդամենը 1 գոլի հեղինակ, որն էլ խփել է 2014 թվականի սեպտեմբերի 17-ին՝ «Ֆուլհեմի» դեմ խաղում։
2015 թվականի սեպտեմբերի 1-ին 1 տարի վարձակալության ժամկետով Պատերսոնը տեղափոխվել է «Հադերսֆիլդ Թաուն»[10]։ Նոր թիմի կազմում նա իր առաջին հանդիպումն անցկացրել է սեպտեմբերի 12-ին՝ մասնակցելով «Կարդիֆ Սիթիի» դեմ խաղին։ Իր առաջին գոլը Ջեյմին խփել է 2015 թվականի հոկտեմբերի 21-ին։
2016 թվականի օգոստոսի 27-ին Ջեյմի Պատերսոնը 3 տարվա պայմանագիր է կնքել «Բրիստոլ Սիթիի» հետ։ Նա իր առաջին գոլը խփել է 2016 թվականի հոկտեմբերի 1-ին կայացած «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ խաղում[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.