![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/39/Jack_Ruby-1.jpg/640px-Jack_Ruby-1.jpg&w=640&q=50)
Ջեկ Ռուբի
From Wikipedia, the free encyclopedia
Ջեյկոբ Լեոն Ռուբենշտեյն (1947 թվականին անունը փոխել է Ջեկ Լեոն Ռուբի, ապրիլի 25, 1911(1911-04-25)[1] կամ մարտի 25, 1911(1911-03-25)[2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - հունվարի 3, 1967(1967-01-03)[2][3], Դալաս), Դալասեում գիշերային ակումբի սեփականատեր, առավել հայտնի է նրանով, որ 1963 թվականի նոյեմբերի 24-ին գնդակահարել է ոստիկանության անդամ Լի Հարվի Օսվալդին, կալանավորվել է ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդու սպանության կասկածանքով։ Դատապարտվել է մահապատժի։ Դատավճիռը վիճարկվել է։ Վախճանվել է 1967 թվականին Թոքի քաղցկեղից։
Ջեկ Ռուբի անգլ.՝ Jack Leon Ruby | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 25, 1911(1911-04-25)[1] կամ մարտի 25, 1911(1911-03-25)[2] |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 3, 1967(1967-01-03)[2][3] (55 տարեկան) |
Մահվան վայր | Դալաս |
Գերեզման | Westlawn Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գործարար և nightclub owner |
![]() |
Ռուբին կապվել է կազմակերպված հանցագործության հանցավորության ղեկավարների հետ, այդ պատճառով դավադրության տեսության տեսաբանները կարծում են, որ Օսվալդի սպանությունը Քենեդու սպանության դավադրության մաս է կազմում։ Այդ կարծիքը վիճարկվել է այն պնդմամբ, որ Ռուբիի կապն ավազակների հետ նվազագույն է եղել, և որ նա այն մարդկանցից չի եղել, ովքեր կարող են օգտագործվել գաղտնիության այդքան բարձր մակարդակով[4]։ Այնուամենայնիվ, ԱՄՆ 35-րդ նախագահի սպանության գործի գաղտնազերծված արխիվում կա ՀԴԲ-ի տեղեկատուի վկայությամբ մի փաստաթուղթ, որը հետաքննությանը հայտնել է, որ պետության ղեկավարի սպանությունից մի քանի ժամ առաջ Ջեք Ռուբին կապվել է նրա հետ և հրավիրել նրան գնալ նախագահական շքերթին և «դիտել հրավառությունները»։