իտալացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ջաչինտո Ֆակետտի (իտալ.՝ Giacinto Facchetti, հուլիսի 18, 1942[1][2], Տրևիլիո, Բերգամո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն - սեպտեմբերի 4, 2006[1], Միլան, Իտալիա[3]), իտալացի ֆուտբոլիստ, Իտալիայի հավաքականի և «Միլանի» պաշտպան, խաղի ժամանակ հաճախակի մասնակցել է հարձակումերին, Եվրոպայի չեմպիոն (1968), Իտալիայի քառակի չեմպիոն (1963), (1965), (1966), (1971), Չեմպիոնների լիգայի կրկնակի չեմպիոն (1965), (1966), ընդգրկվել է ՖԻՖԱ 100 ցանկի մեջ[4]։
Ջաչինտո Ֆակետտի իտալ.՝ Giacinto Facchetti | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Իտալիա և Իտալիայի թագավորություն | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 18, 1942[1][2] | ||
Ծննդավայր | Տրևիլիո, Բերգամո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն | ||
Մահվան ամսաթիվ | սեպտեմբերի 4, 2006[1] (64 տարեկան) | ||
Մահվան վայր | Միլան, Իտալիա[3] | ||
Հասակ | 188 սանտիմետր | ||
Քաշ | 85 կիլոգրամ | ||
Դիրք | եզրային պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ֆակետտին ծնվել է 1942 թվականին իտալական Տրևիլո քաղաքում։ Իր առաջին քայլերը ֆուտբոլում եղել են «Տրևիլեզե» սիրողական ակումբում, որտեղ նա խաղացել է հարձակման գծում։ Ֆակետտի տաղանդը «Միլան»-ի նորանշանակ մարզիչ Էլենիո Էրրերան և 18 տարեկան Ֆակետտիին հրավիրել է «Միլան»։ Առաջին մրցաշրջանը Ինտերի կազմում անց է կացրել 1960/1961 թվականներին։ Առաջին խաղում Միլանի ֆուտբոլիստները հաղթել են 2-0 հաշվով։ Ֆակետին մինչև իր կարիերայի ավարտը (1978) մնացել է «Ինտեր»ի կազմում։ Ընդհանուր հաշվով նա Միլանի կազմում անց է կացրել 634 պաշտոնական խաղ և խփել 75 գնդակ։ Ֆակետտին խաղում էր և կենտրոնական և ձախ եզրային պաշտպանի դերում։ Նրա առաջխաղացումները հաճախակի են ավարտվել գոլերով։ Ջիաչինտոյին ֆուտբոլասերները հիշում են ոչ որպես կոպիտ ֆուտբոլիստ։ Նա հարձակվողներին չի վնասել ետևից։ Իր կարիերաի ժամանակ նա մեկ անգամ է խաղադաշտից հեռացվել, այն էլ երկրպագուների ծափահարությունների ներքո։ Հեռացման պատճառն այն է, որ նա փորձել է վիճել մրցավարի հետ[5]։ Ֆակետտիի մուտքը հավաքական 1963 թվականի մարտի 23-ին էր։ Այդ օրը Իտալիայի հավաքականը խաղում էր Թուրքիայի հավաքականի հետ (1-0)։ Իր կարիերայի ընթացքում Ֆակետտին հավաքականում անց է կացրել 94 խաղ, որոնցից 74-ի ժամանակ եղել է թիմի ավագ։ Այդ ցուցանիշը համարվում էր լավագույն, սակայն նրան գերազանցեցին Դինո Զոֆֆը, Պաոլո Մալդինին, Ֆաբիո Կաննավարոն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.