From Wikipedia, the free encyclopedia
Ջայա Բհադուրի (ամուսնական անունը՝ Ջայա Բաչչան, հինդի` जया बच्चन, ապրիլի 9, 1948, Ջաբալպուր, Central Provinces and Berar, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), հնդիկ դերասանուհի, սցենարիստ, պրոդյուսեր և քաղաքական գործիչ։ Երեք անգամ արժանացել է Filmfare Awards մրցանակի` կանացի լավագույն դերի համար և նույնքան էլ՝ կանացի երկրորդ պլանի դերի համար։ 1998 թվականին արժանացել է Special Life Time Achievement award-ի պարգևին՝ հնդկական կինոյում կատարած ներդրումների համար[1]։
Ջայա Բհադուրի հինդի՝ जया बच्चन | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 9, 1948 (76 տարեկան) |
Ծննդավայր | Ջաբալպուր, Central Provinces and Berar, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Կրթություն | Կալկաթայի համալսարան, Քոլեջ Լորետո, Հնդկաստանի ֆիլմի և հեռուստատեսության ինստիտուտ և St. Joseph's Convent School, Bhopal? |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Կրոն | հինդուիզմ |
Մասնագիտություն | դերասանուհի, քաղաքական գործիչ և կինոդերասանուհի |
Ընտրանի | Guddi?, Abhimaan?, Վրեժ և օրենք, Nauker?, Եվ տխրություն և ուրախություն և Կգա վաղը, թե՝ ոչ |
Ծնողներ | հայր՝ Tarun Kumar Bhaduri? |
Ամուսին(ներ) | Ամիթաբհ Բաչան |
Երեխա(ներ) | Աբհիշեկ Բաչչան և Շվիտա Բաչան |
Պարգևներ և մրցանակներ | |
Ջայա Բհադուրին ծնվել է բենգալյան գրող, լրագրող և նկարիչ Տարուն Կումար Բհադուրիի ընտանիքում։ Իր ստեղծագործական կյանքն սկսել է 1963 թվականից՝ Սաթյաջիտ Ռայի «Մեծ քաղաքը» ֆիլմում կատարելով փոքրիկ դեր։ Պունայի կինոինստիտուտը ավարտելուց հետո սկսել է նկարահանվել հինդի լեզվով ֆիլմերում։ Առաջինը 1971 թվականին նկարահանված «Գուդդի» ֆիլմն էր։ Կինոնկարի հաջողությունից հետո նա ստացավ նմանատիպ դերերի բազմաթիվ առաջարկներ։ Հետագայում Ջայա Բհադուրին նկարահանվեց «Հաղթահարում» (1972 թ.), «Ձգձգված հատուցում» (1973 թ.), «Հպարտություն» (1973 թ.), «Մաքուր էջ» (1974 թ.), «Վրեժ և օրենք» (1975 թ.), «Սիրային կապ» (1981 թ.) և այլ ֆիլմերում[2][3]։
Ամուսնանալուց հետո, ուժերի ծաղկման շրջանում Ջայա Բհադուրին հրաժարվեց նկարահանումներից և սկսեց զբաղվել ակտիվ հասարակական գործունեությամբ։ Հիմնականում հաղորդումներ էր պատրաստում երեխաների համար, օգնում էր ամուսնուն՝ նրա մտահղացումների և ծրագրերի իրագործման ուղղությամբ։ 1995 թվականին՝ լինելով հաջողակ հեռուստապրոդյուսեր և մանկական կինոհասարակայնության նախագահ, այնուամենայնիվ գտել էր ժամանակ նկարահանվելու մի քանի ֆիլմում։ Այժմ Ջայան հազվադեպ է նկարահանվում, քանի որ նրան ավելի շատ մտահոգում է քաղաքական կյանքը (նա Հնդկաստանի խորհրդարանի անդամ է)։
1973 թվականին Ջայա Բհադուրին ամուսնացել է կինոդերասան և պրոդյուսեր Ամիթաբհ Բաչչանի հետ և ունեցել երկու զավակ՝ դուստրը Շվետա Բաչչանը և որդին՝ նույնպես դերասան Աբհիշեկ Բաչչանը։
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1963 | Մեծ քաղաքը | Mahanagar | Բանի |
1971 | Գուդդի | Guddi | Գուդդի |
1972 | Սիրեցյալի տունը | Piya Ka Ghar | Մալտի Շանկար |
1972 | Տնային դաստիարակը | Parichay | Ռամա |
1972 | Հաղթահարում | Koshish | Աարտի Մաթհուր |
1972 | Դամբարան | Samadhi | Ռեքհա |
1972 | Ընդամենը մեկ հայացք | Ek Nazar | Շաբնամ |
1972 | Խոհարարը | Bawarchi | Կրիշնա Շարնա |
1972 | Աղմուկ | Shor | Ռատ Կի Ռանի, Ռանի |
1973 | Ձգձգված հատուցում | Zanjeer | Մալա |
1973 | Հպարտություն | Abhimaan | Ումա Կումար |
1973 | Անամիկա | Anamika | Անամիկա, Կանչան, Արչանա |
1974 | Մաքուր էջ | Kora Kagaz | Արչանա Գուպտա |
1975 | Վրեժ և օրենք | Sholay | Ռադհա |
1975 | Միլի | Mili | Միլի Կհաննա |
1975 | Լռելյայն | Chupke Chupke | Վասուդհա Կումար |
1979 | Ծառան | Nauker | Գիտա |
1981 | Սիրային կապ | Silsila | Շոբհա Մալհոտրա |
1998 | Հողի մայրը | Hazaar Chaurasi Ki Maa | Սուջատա Չատերջի |
2000 | Եղբորը որոնելիս | Fiza | մայր Նիշատբի |
2001 | Եվ թախծի, և ուրախության մեջ | Kabhi Khushi Kabhie Gham | Նանդինի Ռայչանդ |
2001 | Այս հարյուրամյակի դուստրերը | Daughters of This Century | Աբհաջի |
2002 | Ով կհարցնի իմ սրտին | Koi Mere Dil Se Poochhe | Մանսի Դևի |
2003 | Կգա վաղը թե ոչ | Kal Ho Naa Ho | Ջենիֆեր Կապուր |
2007 | Ցած ընկած հրեշտակը | Laaga Chunari Mein Daag: Journey of a Woman | Սավիտրի |
2008 | Սիրային երգեր. Երեկ, այսօր և վաղը | Lovesongs: Yesterday, Today & Tomorrow | Մրիդուլա Չատերջի |
2008 | Դրոնա | Drona | Ռանի Ջայատի |
2013 | Ուրիշ աշխարհ | Irandam Ulagam | պրոֆ. Ռամյա |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.