From Wikipedia, the free encyclopedia
Կվարենգի (իտալ.՝ Quarenghi ) Ջակոմո (1744, սեպտեմբերի 8 (19), 1744[1], Rota d'Imagna, Բերգամո, Լոմբարդիա[2][3] - փետրվարի 18 (մարտի 2), 1817[1][4], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][4][3]), ճարտարապետ, 18-րդ դարի վերջից մինչև 19-րդ դարի սկզբի ռուսական կլասիցիզմի ներկայացուցիչ։ Ազգությամբ՝ իտալացի։ 1780 թվականից ստեղծագործել Է Ռուսաստանում։ Պետերբուրգում կառուցել Է տարբեր բնույթի բազմաթիվ շենքեր՝ Գիտությունների ակադեմիան (1783-1789), Ասիգնացիոն բանկը (1783-1790), Էրմիտաժի թատրոնը (1783-1787), Եկատերինյան (1804-1807) և Սմոլնիի (1806-1808) ինստիտուտները և այլն։ Կառուցել է նաև Ցարսկոյե Սելոյում (Ալեքսանդրյան պալատը, 1792-1796, և այլն), Պետերգոֆում (Անգլիական պալատը, 1781-1794 թվականներ), Լյալիչիում (նախկին Չեռնիգովյան նահանգ)։ Կատարել է հին ռուսական ճարտարապետության բազմաթիվ գծանկարներ։
Ջակոմո Կվարենգի իտալ.՝ Giacomo Antonio Domenico Quarenghi | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 8 (19), 1744[1] |
Ծննդավայր | Rota d'Imagna, Բերգամո, Լոմբարդիա[2][3] |
Մահացել է | փետրվարի 18 (մարտի 2), 1817[1][4] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][4][3] |
Ոճ(եր) | կլասիցիզմ |
Ճյուղ(եր) | բնանկար |
Ուշագրավ աշխատանքներ | Սմոլնի, Alexander Palace?, Էրմիտաժի թատրոն և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա |
Giacomo Quarenghi Վիքիպահեստում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.