![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/30/Rzeczpospolita_Rozbiory_3.png/640px-Rzeczpospolita_Rozbiory_3.png&w=640&q=50)
Պրուսական Լեհաստան
From Wikipedia, the free encyclopedia
Պրուսական Լեհաստան, ինչպես նաև «Պրուսյան բաժին», «Պրուսական հատված», Ռեչ Պոսպոլիտայի նախկին հողեր, որը ստացել է Պրուսիայի կողմից Ռեչ Պոսպոլիտայի երեք հատվածների արդյունքում[1]։ Պրուսիայի թագավորության տարածքային ձեռքբերումները կազմել են 141,400 քառ․ կմ (54,600 քառ․ կմ) հողատարածքներ, կազմված նախկին Ռեչ Պոսպոլիտայի արևմտյան շրջաններից[2]։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/30/Rzeczpospolita_Rozbiory_3.png/640px-Rzeczpospolita_Rozbiory_3.png)
XVIII դարի կեսերին Ռեչ Պոսպոլիտան այլևս անկախ չէր։ Ռուսական կայսրերն անմիջական ազդեցություն են ունեն լեհական թագավորների ընտրության վրա։ Այս պրակտիկան հատկապես վառ երևում է Ռեչ Պոսպոլիտայի վերջին ղեկավար Ստանիսլավ Ավգուստ Պոնյատովսկին ընտրության՝ ռուսական կայսրուհի Եկատերինա Մեծի նախկին սիրեցյալի, օրինակով։ 1975 թվականի նոյեմբերի 25-ին Գրոդնո տեղափոխվելու պատճառով Ստանիսլավ Ավգուստ Պոնյատովսկին հրաժարական տվեց։ Այն պետությունները, որոնք մասնակցել են Ռեչ Պոսպոլիտայի բաժիններին, եզրափակեցին «Պետերբուրգյան կոնվենցիա»֊ն (1797 թ.), որոնք ներառում էին լեհական պարտքերի և լեհական թագավորի կանոնները, ինչպես նաև այն պարտավորությունը, որ պայմանավորվող կողմերի միապետները երբևէ չեն օգտագործի «Լեհաստանի թագավորությունը» անունով։ Արդյունքում այս երկիրը՝ Ռեչ Պոսպոլիտան, իր երեք հատվածներով քարտեզից անհետացել է ավելի քան 123 տարի[3]։